Մարկոս Լեպիդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marcus Aemilius Lepidus.jpg

Մարկոս Լեպիդոս Էմիլիոս (լատ.՝ Marcus Aemilius Lepidus - M·AEMILIVS·M·F·Q·N·LEPIDVS, մ.թ.ա. մոտ 89-13 կամ 12), հռոմեական քաղաքական գործիչ։ Մ.թ.ա.49-ին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն։ Մ.թ.ա. 46-ին եղել է կոնսուլ, 45-44-ին՝ հեծելազորի հրամանատար, Կեսարի մահից հետո՝ մինչև կյանքի վերջը, մեծ պոնտիֆեքս։ Մ.թ.ա. 43-ին Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Մ.թ.ա. 36-ին, երբ Լեպիդոսը փորձել է իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոնները, Օկտավիանոսը նրան զրկել է եռապետի լիազորություններից։


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ