Մարի Տրենտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Տրենտինյան
ֆր.՝ Marie Trintignant
Ծնվել էհունվարի 21, 1962(1962-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4]
Մահացել էօգոստոսի 1, 2003(2003-08-01)[1][2][3][…] (41 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Trintignant
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիSérie noire?, Story of Women?, The Groundhogs? և White Lies?
Ծնողներհայր՝ Ժան-Լուի Տրենտինյան, մայր՝ Nadine Trintignant?
Ամուսին(ներ)Սամյուել Բենշետրիտ և Կանտա Բերտրան
Համատեղ ապրող(ներ)Richard Kolinka?, Ֆրանսուա Կլյուզե և Կանտա Բերտրան[5]
Երեխա(ներ)Jules Benchetrit?[6], Roman Kolinka?[6], Paul Cluzet?[7] և Léon Othnin-Girard?[6]

Մարի Տրենտինյան (ֆր.՝ Marie Trintignant, հունվարի 21, 1962(1962-01-21)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] - օգոստոսի 1, 2003(2003-08-01)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Տրենտինյանը համբավավոր դերասան Ժան Լուի Տրենտինյանի և սցենարիստ ու ռեժիսոր Նադին Տրենտինյանի դուստրն է։ Կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1971 թվականին՝ «Դա միայն ուրիշների հետ է պատահում» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև հանրահայտ դերասաններ Կատրին Դենյովն ու Մարչելո Մաստրոյանին։ Այդ կինոնկարի ռեժիսորը Մարիի մայրն էր՝ Նադին Տրենտինյանը, ով դստերը նկարահանել է ընդհանուր առմամբ տասներկու ֆիլմերում։ Մարին նկարահանվել է նաև հոր հետ, օրինակ՝ Էտտորե Սկոլայի «Սանդղեվանդ» կինոնկարում։ Իրեն հռչակ բերած ֆիլմերում նա մարմնավորել է կանացի մռայլ դերեր։

Ողբերգական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսին Մարին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում էր, որտեղ մասնակցում էր Նադին Տրենտինյանի՝ գրող Սիդոնի Կոլետի կյանքի մասին պատմող նոր հեռուստաֆիլմի նկարահանումներին։ Այդտեղ էր նաև Մարիի ընկերը՝ «Noir Desir» ֆրանսիական երաժշտախմբի մեներգիչ Բերտրան Կանտան, ում հետ նա սիրային հարաբերությունների մեջ էր արդեն մեկուկես տարի։ 2003 թվականի հուլիսի 27-ին վերջինս խանդի հողի վրա հարվածներ հասցրեց Մարիին՝ պատճառելով գլխի ծանր վնասվածքներ; Դերասանուհին մի քանի օր կոմայի մեջ էր; 2003 թվականի հուլիսի 31-ին նրան տեղափոխեցին Փարիզի արվարձաններից մեկում գտնվող Արտմանի համաբուժարանը, որտեղ նա մեկ օր անց վախճանվեց։ Դիահերձումը փաստեց, որ մահվան պատճառը դեմքին հասցված հարվածներից առաջացած գանգուղեղային վնասվածքն է։

2006 թվականի օգոստոսի 6-ին, սգո արարողությունից հետո, Մարի Տրենտինյանը հուղարկավորվեց փարիզյան նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը։

2003 թվականի հոկտեմբերին Նադին Տրենտինյանը հրատարակեց «Իմ դուստր Մարին» գիրքը, որտեղ աղջկա մահվան մեջ մեղադրեց Բերտրան Կանտային։ 2004 թվականի մարտի 29-ին վերջինս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության և տուժածին օգնություն ցույց չտալու համար, իսկ 2007 թվականի հոկտեմբերին բանտից պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակվեց՝ «լավ վարքի համար»։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Տրենտինյանը ունեցել է չորս երեխա՝ չորս տարբեր հայրերից։ Ամուսնացած է եղել միայն իր կրտսեր տղայի հոր՝ Սամյուել Բենշետրիի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 — Դա միայն ուրիշների հետ է պատահում / Ça n’arrive qu’aux autres

1973 — / Défense de savoir

1979 — Սև սերիա / Série noire

1980 — Սանդղեվանդ / La Terrazza — Իզաբելա

1982 — Կարմիր առավոտ / Un matin rouge

1983 — / Les Îles

1984 — Հաջորդ ամառ / L'été prochain

1987 — Ջեռուցումն արգելված է / Noyade interdite

1988 — Կանացի գործ / Une affaire de femmes

1988 — Ամուրիուհին / La Garçonne — Մոնիկա Լերբիե, «ամուրիուհի»

1990 — Հռչակի թևերը / Wings of Fame

1990 — Ամռան գիշերը քաղաքում / Nuit d'été en ville

1990 — «Ալբերտո» ճեպընթացը / Alberto Express

1991 — Սիրահարները՝ Նոր կամրջից / Les Amants du Pont-Neuf

1991 — Բետտին / Betty

1993 — Նուրբ թիրախ / Cible émouvante

1993 — /Les Marmottes

1995 — Սաները / Les apprentis

1996 — / Des nouvelles du bon Dieu

1996 — / Le Cri de la soie

1996 — / Ponette

1996 — / Portraits chinois

1997 — Զարմիկը / Le Cousin

1998 — / …Comme elle respire

2000 — Մահվան թատրոն / Promenons-nous dans les bois

2000 — Մարգարտակղզու իշխանը / Le prince du Pacifique

2003 - Ջենիսն ու Ջոնը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Տրենտինյան» հոդվածին։