Մարի-Ժորժ Պիկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի-Ժորժ Պիկար
ֆր.՝ Marie-Georges Picquart
սեպտեմբերի 6, 1854(1854-09-06)[1][2][3][…] - հունվարի 18, 1914(1914-01-18)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՍտրասբուրգ
Մահվան վայրԱմյեն
ԳերեզմանCimetière Saint-Urbain de Strasbourg
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԶորատեսակՖրանսիական բանակ
Կոչումդիվիզիոնի գեներալ
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Մարի-Ժորժ Պիկար (ֆր.՝ Marie-Georges Picquart, սեպտեմբերի 6, 1854(1854-09-06)[1][2][3][…], Ստրասբուրգ - հունվարի 18, 1914(1914-01-18)[1], Ամյեն), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, Ֆրանսիայի երրորդ հանրապետության զինված ուժերի նախարար (1906-1909 թվականներին), դիվիզիայի գեներալ[4], Դրեյֆուսի դատական գործի բացահայտման գլխավոր մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն-Սիր զինվորական դպրոցի շրջանավարտ է (1872)։ Եղել է Փարիզի Բարձրագույն զինվորական դպրոցի դասախոս (École supérieure de guerre), որտեղ նրա կուրսանտներից է եղել Ալֆրեդ Դրեյֆուսը (1890)։

Ռազմական հակահետախուզության պետ նշանակված գնդապետ Պիկարը պարզել և ապացուցել է, որ մեղադրյալ Դրեյֆուսի, այսպես կոչված, «վերգրության» (գաղտնի փաստաթղթերի ցանկ, որն առաջարկվում էր փոխանցել Գերմանիայի դեսպանատանը) հեղինակը նա չէր, իսկ ոմն մայոր Ֆերդինանդ Էստերխազին բացահայտել է իր աշխատակից Հուբերտ Անրիին, որը Դրեյֆուսին մեղադրելու համար կեղծ ապացույցներ էր սարքում։ Պիկարը համառորեն պնդել է, որ վերանայեն Դրեյֆուսի գործը և Էստերխազիի մեղավորությունը։ Նա ապահովել է Էմիլ Զոլային անհրաժեշտ փաստերով, որպեսզի վերջինս գրի «Ես մեղադրում եմ» («J'accuse!») հայտնի հոդվածը և սկիզբ է դրել Դրեյֆուսի արդարացման պայքարին, որի համար նախ հեռացվել է պաշտոնից և տեղափոխվել Թունիս, իսկ հետո մեղադրվել է դավաճանության մեջ, զրկվել զինվորական կոչումից և ձերբակալվել։

Դրեյֆուսի ներումից հետո Պիկարը պատվով վերականգնել է իր պաշտոնը, իսկ բանակից հեռացվելու և ազատազրկման ժամանակը հաշվառվել են ծառայության ստաժում՝ հերթական զինվորական կոչումը ստանալու համար։

Հետագայում նա դառնում է դիվիզիայի գեներալ, 1906 թվականին նա դառնում է Կլեմանսոյի կառավարության անդամ՝ ստանձնելով ռազմական նախարարի պաշտոնը[4]։

Դիվիզիայի գեներալ Մարի-Ժորժ Պիկարը մահացել է դժբախտ պատահարից՝ ձիուց ընկնելու պատճառով, երբ գտնվելիս է եղել Պիկարդիայում։ Գնդապետ Պիկարի մահից հետո ձևավորված երկրորդ կաբինետում (1917-1920) վարչապետ Կլեմանսոն Մարի-Ժորժ Պիկարի փոխարեն ոչ ոքի չնշանակեց՝ պահելով ռազմական նախարարի պաշտոնն իր համար։ .

Մարի-Ժորժ Պիկարը դարձել է Ռոբերտ Հարիսի «Սպան և լրտեսը» վեպի գլխավոր հերոսը, որը նվիրված էր Դրեյֆուսի գործին՝ պատմությունը կատարվում է նրա անունից։ Ռոման Պոլանսկու համանուն էկրանավորման մեջ գնդապետ Պիկարին մարմնավորել է Ժան Դյուժարդեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Ժորժ Պիկար» հոդվածին։