Մարիսսա Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիսսա Մեյեր
անգլ.՝ Marissa Meyer
Ծնվել է1984[1][2]
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPacific Lutheran University?
Ուշագրավ աշխատանքներThe Lunar Chronicles?
Կայքmarissameyer.com
universeofmarissameyer.com

Մարիսսա Մեյեր (անգլ.՝ Marissa Meyer, 1984[1][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի վիպասանուհի։ Նրա «Լուսնային Տարեգրության» գրքերի շարքի առաջին հատորը՝ «ԿիբերՄոխրոտ», որը նրա դեբյուտային վեպն էր, հրատարակվել է 2012 թվականի հունվարի 3–ին։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիսսա Մեյերը ծնվել է Տակոմա (Վաշինգտոն) քաղաքում՝ ԱՄՆ։ Ավարտել է Խաղաղօվկիանոսյան լյութերական համալսարանը, որտեղ աստիճան է ստացել ստեղծագործական գրության ոլորտում։ «ԿիբերՄոխրոտ» վեպը գրելուց առաջ Մեյերը հինգ տարի աշխատել է գրքի խմբագիր և գրել է «Սեյլոր Մուն»–ի համար ֆանֆիկ՝ Ալիսյա Բլեյդ կեղծանվան տակ։ The News-Tribune -ին տված հարցազրույցում նա ասել է, որ ֆանֆիկ գրելը օգնել է նրան յուրացնել ստեղծագործական գրությունը, տվել է ակնթարթային արձագանքելու ընդունակություն և սովորեցրել է քննադատությանը[4]։

Մարիսսա Մեյերը ամուսնացած է Ջեսսի Թեյլորի հետ[4]։ 2015 թվականին նա ամուսնու հետ որդեգրել է երկու երկվորյակ աղջիկների՝ Սլոունին և Դիլեյնիին[5]։

Մարիսսա Մեյերը հայտնում է, որ սկզբից «ԿիբերՄոխրոտը» գրելիս նրան ոգեշնչել է 2008 թվականի Վեպի գրության միջազգային ամսվա մասնակցությունը, որտեղ նա գրել է «Կոշկակար կատուն»՝ ֆուտուրիստական տարբերակով[4]։ Քառահատորյակ «Լուսնային Տարեգրությունը» վեպի ամեն հատորը հիմնվում է «Մոխրոտ», «Կարմիր Գլախարկ», «Ռապունցել» և «Սպիտակաձյունիկ» հեքիաթների վրա[4][6]։ Առաջին հատոր՝ «ԿիբերՄոխրոտը», եղել է New York Times բեստսելերը[7]։

2013 թվականին Մեյերը պայմանագիր է կնքել Feiwel & Friends հրատարակչության հետ երկու գրքի համար «young adult» ժանրով՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Որդերի թագուհիներ»։ Առաջին գիրքը՝ «Անսիրտը», հրատարակվել է 2016 թվականի աշնանը։ Այն անկախ վեպ է։ Այս գրքից հետո Publishers Weekly –ն ազդարարել է դրանից հետո հերոսների մասին գրքերի շարքի լույս տեսնելը[8]։ Արդյունքում «Ռենեգատներ» գիրքը հրատարակվել է 2017 թվականի աշնանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնային Տարեգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿիբերՄոխրոտ (2012)
  2. Կարմիր Գլխարկ (2013)
  3. Ռապունցել (2014)
  4. Սպիտակաձյունիկ (2015)

Սփին–օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենագեղեցիկը (2015)
  • Աստղերի վերևում (2016, փոքր պատմվածքների ժողովածու)
  • Մետաղալարեր և ներվեր (գրաֆիկական վեպ) (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1025983408 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sailor, Craig. «Tacoma novelist hits it big with her futuristic story "Cinder"». The News Tribune. Tacoma News - McClatchy Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
  5. Meyer, Marissa. «ID». Marissa Meyer. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  6. 'Cinder' by Marissa Meyer joins fleet of fairy tale-based books (Exclusive excerpt) USA Today
  7. Fowler, Tara (2013 թ․ փետրվարի 14). «Marissa Meyer talks 'Scarlet,' her worries over 'Cinder,' and a potential movie -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Deahl, Rachel (2013 թ․ սեպտեմբերի 30). «Book Deals: Week of September 30, 2013». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.