Մարիա Տոլկաչյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Տոլկաչյովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 8, 1997(1997-08-08) (26 տարեկան)
Ծննդավայր՝Ժուկովսկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Իրինա Վիներ
175 սմ
Քաշ՝50 կգ

Մարիա Յուրևնա Տոլկաչյովա (ռուս.՝ Мария Юрьевна Толкачёва, օգոստոսի 8, 1997(1997-08-08), Ժուկովսկի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն խմբային վարժություններում (2016), աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Եվրոպական խաղերի եռակի չեմպիոն։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Տոլկաչյովան ծնվել է 1997 թվականի օգոստոսի 8-ին Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում։ Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվել սկսել է Օրեխովո-Զուևոյի մարզադպրոցում՝ Վալենտինա Կռիլովայի մոտ։ 2007 թվականին տեղափոխվել է Ժուկովսկի քաղաքի «Մետեոր» օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոց՝ մարզիչ Տատյանա Գոլովինայի մոտ։ 2012 թվականին սկսել է մարզվել Աննա Դյաչենկոյի մոտ Օլիմպիական նախապատրաստման կենտրոնում։

2014 թվականին Մարիա Տոլկաչյովան դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն խմբային վարժություններում։

2015 թվականին դարձել է Եվրոպական I խաղերի երկակի չեմպիոն (խմբային և 5 ժապավեններով վարժություններ), ապա նվաճել երկու ոսկե (բազմամարտ և գորզերով/օղակներով վարժություններ) և մեկ արծաթե (ժապավեններով վարժություններ) մեդալներ Շտուտգարտում անցկացվող աշխարհի առաջնությունուն՝ ստանալով արտոնագիր 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

2016 թվականին Մարիա Տոլկաչյովան հաղթել է Հոլոնում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև դարձել օլիմպիական չեմպիոն՝ Ռիո դե Ժանեյրոյում ելույթ ունենալով խմբային բազմամարտում (նրանից բացի, Ռուսաստանի թիմի կազմում ընդգրկված էին Վերա Բիրյուկովան, Անաստասիա Բլիզնյուկը, Անաստասիա Մաքսիմովան և Անաստասիա Տատարևան

2017 թվականին Պեզարոյում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի թիմը նորացված կազմով (Անաստասիա Բլիզնյուկ, Եվգենյա Լևանովա, Քսենյա Պոլյակովա, Անաստասիա Տատարևա, Մարիա Տոլկաչյովա) նվաճել է երկու ոսկե (բազմամարտ և վարժություններ երեք գնդակով/երկու պարանով) և մեկ արծաթե մեդալ (վարժություններ հինգ օղակներով)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Տոլկաչյովա» հոդվածին։