Մարիա Շատելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Շատելեն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1895(1895-07-14)[1]
ԾննդավայրMukhrovani, Թիֆլիսի նահանգ
Մահացել էփետրվարի 23, 1977(1977-02-23) (81 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոստրոմայի մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Mikhail Shatalen?
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Մարիա Միխայլովնա Շատելեն (ռուս.՝ Мария Михайловна Шателен, հուլիսի 14, 1895(1895-07-14)[1], Mukhrovani, Թիֆլիսի նահանգ - փետրվարի 23, 1977(1977-02-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երեք պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականին։ Հայրը՝ Միխայել Շատելենը եղել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր, մայրը՝ Մարիա Ալեքսանդրովան եղել է ռուս դրամատուրգ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Օստրովսկու ավագ դուստրը[2]։

Մարիա Շատելենը 1911 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Լ.Տագանցևայի մասնավոր գիմնազիան, մեկ տարի դասախոսություններ է անցել Փարիզի Սորբոնում։ Վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և Բեստուժևի կանանց դասընթացներում ուսումնասիրել իրավաբանություն։

1917 թվականին աշխատել է Պետրոգրադի պարենի վարչությունում, 1922 թվականից՝ միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեում, եղել է «Էլեկտրիչեստվո» ամսագրի գլխավոր քարտուղար, հետագայում աշխատանքի է անցել «Գլավեներգոյի» Լենինգրադի մասնաճյուղում։

1930-ական թվականներին եղել է Լենինգրադի էլեկտրական արդյունաբերության ձեռնարկությունների տնտեսագետ։

Մասնակցել է Խորհրդա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, եղել է բուժքույր, մասնակցել է Կուրսկի ճակատամարտին։ Պատերազմն ավարտել է Ավստրիայում՝ ավագ լեյտենանտի կոչումով։

1954 թվականին ավարտել է Լենինգրադի մշակույթի պետական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեության վերջին տարիներին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաբանական ինստիտուտի գրադարանում։

Զբաղվել է Ալեքսանդր Օստրովսկու հիշատակը հավեժացնող գործունեությամբ։

Մահացել է 1977 թվականին, թաղվել է Օստրովսկիների ընտանեկան գերեզմանատանը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ruspanteon.ru/shatelen-mariya-mihajlovna/
  2. «Шателен, Мария Михайловна внучка драматурга А.Н. Островского. Письма к А.А. Белорукову. «Ведь я-то – кинешемец…»». kostromka.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Щелыково: Мария Шателен». www.shelykovo.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]