Մարիա Կոնոպնիցկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարիա Կոնոպնիցկա

Maria Konopnicka Portrait.jpg

Ծնվել է մայիսի 23, 1842
Սուվալկի
Մահացել է հոկտեմբերի 8, 1910
Լվով
Գրական անուն Maria Konopnicka
Մասնագիտություն գրող
Լեզու լեհերեն
Ազգություն լեհ
Կորնոպնիցկայի նախկին կալվածքը, այժմ` թանգարան Զարնովիեց քաղաքում
Կոնոպնիցկային նվիրված հուշարձան Սաքսոն պարտեզում` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում

Մարիա Կոնոպնիցկա (լեհ.՝ Maria Konopnicka, մայիսի 23, 1842, Սուվալկի - հոկտեմբերի 8, 1910, Լվով), լեհ կին գրող։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1842 թվականի մայիսի 23-ին Սուվալկի քաղաքում։ Նրա հայրը՝ Ժոսեֆ Վոլնսովսկին, իրավաբան է եղել։ Կոնոպնիցկան ստացել է տնային կրթություն։

Այնուհետև մեկ տարի (1855-1856 թվականներ) սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Նա իր առաջին քայլը որպես գրող կատարել է 1862 թվականին «Ձմռան առավոտյան» (W zimowy poranek) ստեղծագործությամբ։ Կոնոպնիցկան հայտնություն է ձեռք բերել «Սարերում» (W górach) ստեղծագործությամբ, որը հրատարակվել է 1876 թվականին և արժանացել Նոբելյան մրացանակի։

Ամուսնացել է 1862 թվականին՝ վաղ տարիքում, իրենից 12 տարի մեծ Ջարոսլոու Կոնոպնիցկիի հետ։ Նրանք ունեցան 6 երեխաներ, սակայն նրանց ամուսնությունը հաջողված չէր, քանի որ Կոնոպնիցկայի ամուսինը չէր ընդունում բանաստեղծի կարիերան։

Ընկերներից մեկին ուղղված նամակում իրեն նկարագրել է, որպես «ընտանիք չունեցող», և «վանդակում փակված թռչուն»։ Այսպիսով հեռացավ իր ամուսնուց և գնաց Ուրսու՝ շարունակելու բանաստեղծի կարիերան։ Սակայն այդ բաժանումը օրենքով չէր, և նա իր հետ տանում էր իր երեխաներին։ Նա տեղափոխվեց Ուորսոու 1878 թվականին, սակայն 1890-1903 թվականներին նա ապրել է արտասահմանում։ Նա նաև շրջագայել է Եվրոպայով։ Նրա առաջին ճամփորդությունը եղել է դեպի Իտալիա, 1883 թվականին։

Նրա կյանքը բնութագրվել է որպես մրրիկ, արտամուսնական ռոմանսներ, մտավոր հիվանդություններ և մարդկային կորուստներ ընտանիքում և այլն։

1880 թվականների նրա գործերը մեծ ճանաչում գտան Լեհաստանում։ 1884 թվականից նա սկսել է գրել մանկական գրականություն։

Կոնոպնիցկան մահացել է 1910 թվականին Ուկրաինայի Լվով քաղաքում հոկտեմբերի 8-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Կոնոպնիցկայի ստեղծագործության հիմնական թեման, որ գյուղական ու քաղաքային չքավորության կյանքն է, ի հայտ է եկել դեռևս բանաստեղծությունների առաջին ժողովածուում։ Պրոլետարիատի կյանքին, լեհական ազգային-ազատագրական պայքարի պատմությանն են նվիրված «Ճանապարհին» (1893 թվական), «Նովելներ» (1897 թվական), «Նորմանդական ափին» (1904 թվական) պատմվածքների ժողովածուները, լեհ գյուղացի վտարանդիների ճակատագրին՝ «Պան Բալցերը Բրազիլիայում» (հրատարակվել է 1910 թվականին) պոեմը։

Մարիան լեհական ռեալիստական գրականության խոշոր վարպետ է։

Գրականություն[խմբագրել]

  • Jan Baculewski, Śladami życia i twórczości Marii Konopnickiej, Ludowa Spółdzielnia Wydawnicza, Warszawa, 1966
  • Grażyna Borkowska, Małgorzata Czermińska, Ursula Phillips, Pisarki polskie od średniowiecza do współczesności, Gdańsk, 2000, ISBN 83-87316-74-1.
  • Alina Brodzka, Maria Konopnicka, „Wiedza Powszechna”, Warszawa, 1975
  • Konopnicka wśród jej współczesnych: szkice historycznoliterackie, „Czytelnik”, Warszawa, 1976
  • Krzysztof Tomasik, Homobiografie. Pisarki i pisarze polscy XIX i XX wieku, Wydawnictwo Krytyki Politycznej, Warszawa 2008, ISBN 978-83-61006-20-6.
  • Jan Baculewski. Konopnicka z Wasiłowskich Maria Stanisława / Polski Słownik Biograficzny.— Wrocław — Warszawa — Kraków, 1967.— tom ХІІІ/4, zeszyt 59.— S. 576-81
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png