Մարիա Թերեզա Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Թերեզա Ավստրիացի
ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էհուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] (44 տարեկան) կամ 1683[5][6]
Մահվան վայրՎերսալ[7]
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
Քաղաքացիություն Ֆրանսիա, Իսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգահի խնամակալ
ԱմուսինԼյուդովիկոս XIV[8]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի
Զբաղեցրած պաշտոններConsort of France?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼուի Դոֆին Ֆրանսիացի[8], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[4], Princess Anne Élisabeth of France?[4], Princess Marie Anne of France?[4] և Louis François, Duke of Anjou?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Marie Thérèse of Austria Վիքիպահեստում

Մարիա Թերեզա Ավստրիացի, Իսպանիայի ինֆանտա, Պորտուգալիայի ինֆանտա, Ավստրիայի դքսուհի(իսպ.՝ María Teresa de Austria; ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche; սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]), Ֆիլիպ IV Իսպանացու և Եղիսաբեթ Ֆրանսիացու դուստրը։ Նա եղել է Ֆրանսիայի թագուհին` Լյուդովիկոս XIV-ի կինը և Մեծ Դոֆինի մայրը։ Իսպանիայում ապրած տարիներին նրան նկարել է Դիեգո Վելասկեսը։ 1660 թվականին, Ֆրանս-իսպանական պատերազմից հետո նա ամուսնացել է Լյուդովիկոս XIV-ի հետ, սակայն ժամանակի քաղաքական կյանքում փոքր դեր է խաղացել։ 1700 թվականին իսպանական ժառանգության պատերազմին հանգեցրած Բուրբոնների նկրտումներն Իսպանիայում կապված էին նրա հետ։ Թագուհի եղած ժամանակ նա առնվազն մեկ անգամ եղել է նաև Ֆրանսիայի ռեգենտ իր ամուսնու փոխարեն։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի ծնե անունը Մարիա Թերեզա էր։ Նա եղել է Իսպանիայի արքա Ֆիլիպ Չորրորդի և Եղիսաբեթ Ֆրանսիացու միակ ողջ մնացած դուստրը։ Ի ծնե նրան տրվել են Իսպանիայի և Պորտուգալիայի Ինֆանտայի և Ավստրիայի Արքիդքսուհու տիտղոսները, եղել է Հաբսբուրգների իսպանական ճյուղի ներկայացուցիչ։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Թերեզան, Իսպանիայի Ինֆանտան և Ավստրիայի Արքիդքսուհին, ամուսնացել է Լյուդովիկոս XIV Ֆրանսիացու հետ 1660 թվականի հունիսի 3-ին Ֆուենտեռաբիայում։ Նրա հայրը Ֆիլիպ Չոր8որդը և ամբողջ իսպանական արքունիքն ուղեկցում էին նրան դեպի Բիդասոա գետի վրայի Փասիանների կղզի, որտեղ Լյուդովիկոսը և նրա արքունիքը դիմավորում են Մարի Թերեզին։ 1660 թվականի հունիսի 7-ին նա մեկնել է իր հայրենի երկիր Իսպանիայից։ Հունիսի 9-ին նա Սան Ժան դե Լյուզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կրոնական արարողակարգով ամուսնացել է Լուի XIV հետ։ Եկեղեցին հատուկ այդ իրադարձության համար վերանորոգվել էր։

Հայտնի էր որպես Մարի Թերեզ Ավստրիացի։ Նա Լյուդովիկոս XIV-ից ունեցել է վեց երեխա։ Մարիա Թերեզան աչքի չընկնող կյանք է վարել իր իսպանացի օգնագանների շրջապատում և ստիպված էր հաշտվել իր ամուսնու բազմաթիվ սիրային պատմությունների հետ, որոնցից ամենահայտնիներն էին Լուրզա դե լա Վալիերիի և տիկին Մոնտեսպանի հետ կապերը։ Նա Իսպանիայի ներկայիս արքա Ֆիլիպ VIի ուղիղ նախնին է։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1683 թվականի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Մարիա Թերեզան հիվանդացել է։ Մարիա Թերեզան մահացել է տանջալի մահով 1683 թվականի հուլիսի 30-ին, Վերսալում, տիկին Մաինթենոնի ձեռքերում։ Նա թաղվել է Փարիզի արվարձանային Սեն Դենի աբբայությունում 1683 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրա շիրիմը ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լուի ֆրանսիացի, Ֆրանսիայի դոֆին (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) Ֆրանսիայի դոֆին ամուսնացել է Մարիա Աննա Վիկտորիա Բավարիացու հետ, և ունեցել է զավակ։
  2. Աննա Եղիսաբեթ Ֆրանսիացին (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) մահացել է փոքր տարիքում։
  3. Մարիա Աննա Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) մահացել է մանուկ հասակում։
  4. Մարի Թերեզ Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) հայտնի է որպես «տիկին Ռոյալ», սակայն մահացել է մանուկ հասակում։
  5. Ֆիլիպ Չարլզ Ավստրիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։
  6. Լուի Ֆրանկո Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638(1638-09-10)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683(1683-07-30)[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թերեզա Ավստրիացի» հոդվածին։