Ինֆանտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆանտ, կանացի ձևը` ինֆանտա (իսպաներեն՝ infante, պորտուգալերեն՝ infant, լատիներեն՝ infans-ից ` երեխա, զավակ), Իսպանիայի և Պորտուգալիայի արքայազններին և արքայադուստրերին տրվող տիտղոս (մինչև 1910 թվականը, երբ վերացվեց պորտուգալական թագավորական դինաստիան):
Իսպանիայում ինֆանտը կրում էր Աստրուրիայի իշխանի, իսկ Պորտուգալիայում, մինչև Բրազիլիայի անջատումը` Բրազիլիայի իշխանի կոչում:
14-րդ դարից Արագոնի, Կաստիլիայի, Լեոնի և Նավարրայի թագավորություններում գահաժառանգները կոչվում էին արքայազն և արքայադուստրը, իսկ մնացած արքայական զավակները` ինֆանտ