Մարիաննե Հայնիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաննե Հայնիշ
գերմ.՝ Marianna Hainisch
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1839(1839-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4][5]
Մահացել էմայիսի 5, 1936(1936-05-05)[1][2][3][…] (97 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4][5]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
ԱմուսինՄիխայել Հայնիշ
ԵրեխաներՄիխայել Հայնիշ
 Marianne Hainisch Վիքիպահեստում

Մարիննե Հայնիշ (գերմ.՝ Marianne Hainisch, օրիորդական անունը՝ Մարիննե Փերջեր, մարտի 25, 1839(1839-03-25)[1][2][3][…], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4][5] - մայիսի 5, 1936(1936-05-05)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4][5]), Ավստրիայում կանանց շարժման հիմնադիրն ու առաջնորդը։

Ավստրիայի առաջին նախագահի՝ Միքայել Հայնիշի մայրն է (1920–1928):

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիննե Հայնիշը ծնվել է 1839 թվականին Բադենում՝ մայրաքաղաք Վիեննայի մոտակայքում։ Նրա մայրը վճարում էր ուսուցիչներին, որպեսզի Մարիննեն և իր սիբլինգները կրթություն ստանան։ Նրա հայրը՝ Ժոզեֆ Փերջերը, Հիրթենբուրգում կալվածատեր էր։

1857 թվականին Մարիննեն ամուսնացել էր արդյունաբերող Միքայել Հայնիշի հետ (Ուեյնում գտնվող գործարանի սեփականատերն էր)։ Զույգն ունի երկու երեխա (Միքայել, 1858, և Մարիա, 1860)[6]։ 1868 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիեննա։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի (1861–1865) ժամանակ բիզնեսը ճգնաժամի մեջ էր, և բամբակյա բուրդը հնարավոր չէր լինում արտահանել Միացյալ Նահանգներ։

1860-ական թվականների վերջին Մարիննեի համար մեծ փորձություն էր իր ամուսնու հիվանդանալուց հետո աշխատանքի փնտրտուքները, որի հարցում նրան օգնել էր իր ընկերներից մեկը։ Չնայած իր ընկերոջ բոլոր ջանքների (նա կարողանում էր խոսել մի քանի լեզվով և ուներ երաժշտական տաղանդ)՝ նա չի կարողանում աշխատանք գտնել։ Երեսունամյա Մարիննեի համար պարզ էր դարձել միջին խավի կանանց աշխատանքով ապահոված լինելու գործում կրթության կարևորությունը[6]։ 1870 թվականին նա մի հոդված է գրել («Կանանց կրթության մասին»), որը ոչ մի թերթ չէր հրապարակում։ 1870 թվականի մարտի 25-ին կայացած հանդիպման ժամանակ նա ներկայացրել էր իր հոդվածը, որն ավարտվում է Վիեննային կոչով ՝ աղջիկների համար դպրոցներում դասարաններ ստեղծելու համար։ Այս աննախադեպ լուրը հաղորդվում էր թերթերում, և արդյունքում Ավստրիայի Առաջին Խնայբանկը աղջիկների դպրոց հիմնելու համար 40,000 գյուլդեն է նվիրաբերել։

1888 թվականին Հայնիշը նախաձեռնել է «Կանանց կրթության լիգա»-ն, որի քննարկման առարկան կանանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն էր։ 1902 թվականին նա հիմնադրել է Ավստրիայի կանանց կազմակերպությունների դաշնությունը, որը նախագահել է մինչև 1918 թվականը։ 1906 թվականի հոկտեմբերի 17-ին նա գումարել է Komitee für Frauenstimmrecht (Կանանց ընտրության հանձնաժողովը)՝ ողջունելով բանախոսներ Քերի Չեփման Քաթին և Ալետտա Օբեյքոբսին։ Ստորագրահավաքի համար արդեն հազարավոր մարդիկ էին ստորագրել, որը շուտով պետք է ներկայացվի օրենսդիր մարմնին ՝ կոչ անելով դադարեցնել Ասոցիացիայի ակտի 30-րդ կետը։ Օրենսգրքի 30-րդ կետը իրավաբանական կոդեքսի մաս էր, որը մերժում էր կանանց քաղաքական իշխանությունը[7]։ 1919 թվականին ընտրվել է Կանանց միջազգային խորհրդի փոխնախագահ, որին Դաշնությունն անդամակցել էր 1904 թվականին։ Այդ պաշտոնին նա մնացել էր մինչև 1924 թվականը։

1918 թվականի աշնանը Մարիաննե Հայնիշը միացել էր Քաղաքացիական-դեմոկրատական կուսակցությանը, իսկ տասնմեկ տարի անց համահիմնադրել էր ավստրիական կանանց կուսակցությունը։ Հայնիշը համարվում է Ավստրիայում Մայրերի օրվա նախաձեռնողը[8], որը նշվում է 1924 թվականից։

Մահացել է 1936 թվականի մայիս 5-ին[6]։

1967 թվականին Բադենում իր պատվին արձան է կանգնեցվել[6]։ 1989 թվականին Ավստրիան Մարիննեի 150-ամյակի առթիվ նամականիշ է թողարկել։ 2002 թվականին Վիեննայում նրա պատվին փողոց է անվանվել (Marianne-Hainisch-Gasse):

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կանանց կրթության մասին», 1870
  • «Մայրերը» (անգլ.՝ The Mothers), 1913.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 [Marianne Hainisch Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 69. — ISBN 978-3-88099-123-1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 40. — ISBN 978-3-9503655-5-9
  6. 6,0 6,1 6,2 6,3 Francisca de Haan; Krasimira Daskalova; Anna Loutfi (2006 թ․ հունվարի 1). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. էջեր 174–6. ISBN 978-963-7326-39-4.
  7. «Warum die Frauen das Wahlrecht verlangen müssen» [Why Women Have To Demand the Right To Vote] (PDF). Der Bund (German). Vienna, Austria: Bund österreichischer Frauenvereine. 1 (7): 5–6. November 1906. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Marianne Hainisch, 1839-1936». Nonfiction gallery. 2016 թ․ օգոստոսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննե Հայնիշ» հոդվածին։