Մարգարիտ Մակինթայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտ Մակինթայր
Ծննդյան թիվ՝մայիսի 11, 1965(1965-05-11)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0532880

Մարգարիտ Մակինթայր (անգլ.՝ Marguerite MacIntyre, մայիսի 11, 1965(1965-05-11)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Էլիզաբեթ Ֆորբսի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնվեցամյա հասակում Մաքինթայրը տարածաշրջանային թատրոնների բեմում հանդես է եկել այնպիսի բեմադրություններով, ինչպիսիք են «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և «Հարավ-Խաղաղօվկիանոսյան»։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և սովորել է դերասանական վարպետություն Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։

Մաքինթայրը հայտնվել է բրոդվեյ և օֆֆ բրոդվեյ թատերական բեմադրություններում, որոնց թվում են «Ջեյն Էյրը», «Հրեշտակների քաղաքը» և «Մատա Հարին»[2]։

Հեռուստատեսությունում Մաքինթայրի ամենահայտնի դերը շերիֆ Լիզ Ֆորբսն է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում, որտեղ նա հայտնվել է վեց եթերաշրջաններում։ Նաև խաղացել է հոգեբան Նիկոլ Թրեյգերի գլխավոր դերը «Քայլ XY» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ամուսնացել է Մարկոս Սիգայի հետ 1990 թվականին, սակայն 2000 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Երկրորդ անգամ ամուսնացել է Քերի Լելոնդի հետ 2007 թվականի դեկտեմբերի 21-ին[2]։

Մակինթայրը չունի երեխաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]