Մասնակից:Zara.manucharyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Դավիթ Խաչատրյան
Պատկեր:David.Khachatrian.jpg
Դրոշ
Դրոշ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 22, 2020[1]
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 14, 1982
Ծննդավայր Երևան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

Դավիթ Սլավիկի Խաչատրյան (հունվարի 14, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2020թ., դեկտեմբերի 22

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ընդունվել է Երևանի Ա․Պ․Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 1999 թվականին դպրոցն ավարտելուց հետո սովորել և 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2017 թվականին անցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ «Նախագծերի կառավարման պրոֆեսիոնալ (PMP) Հավաստագրման նախապատրաստական կուրսը»։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2006 թվականից «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2009-2010 թվականներին աշխատել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկում՝ որպես Մեթոդաբանության բաժնի առաջատար մասնագետ։ 2010 թվականին աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Մեթոդաբանության բաժնի պետ, իսկ 2012-2017 թվականները զբաղեցրել է նույն բանկի Որակի կառավարման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի, Որակի կառավարման վարչության պետի, այնուհետև՝ Կազմակերպչական զարգացման վարչության պետի պաշտոնները։ 2017-2018 թվականներին աշխատել է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում՝ զբաղեցնելով Կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ 2019-2020 թվականներին աշխատել է «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ում` որպես Նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար, Գործառնական տնօրենի պաշտոնակատար։ 2019-2020 թվականներին աշխատել է «Իմ Տուն» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։ 2020 թվականին աշխատել է «Հոռեկա Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը։[2] 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին զորակոչվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր, 2005 թվականին զորացրվել է՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակում, «Առաքելություն» կուսակցության քվոտայով և ընտրվել է Երևանի Ավագանու կազմում։[3] Երևանի Ավագանու գործունեության շրջանում հանդիսացել է Երևանի Ավագանու Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։ 2021 թվականի մարտի 17-ին դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Երևանի Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ [4] 2019 թվականին Երևանի քաղաքապետի որոշման համաձայն նշանակվել է Հանրակրթական հաստատությունների կառավարման խորհրդի անդամի պաշտոնում։ [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ տնտեսագետներ Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ Կատեգորիա:ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտներ Կատեգորիա:Հայ պետական գործիչներ