Մասնակից:Tsovinar Elchyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փառնավազ I[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառնավազ I (հին պարս. փարնա՝ փառք) [1]։ , Իբերիայի առաջին [2]։ թագավորը, իսկ « მოქცევაჲ ქართლისაჲ  »-ի (Քարթլիի վարքը) հիման վրա Իբերիայի երկրորդ թագավոր մ.թ.ա. IV դարում: «Քարթլիս ցխովրեբա»-ի համաձայն՝ նա ստեղծել է վրաց գրերը : Նա առաջինն է, ով միավորել է Վրաստանը; փառնավազյանների տոհմի հիմնադիրը:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառնավազը հոր կողմից Քարթլիից էր, Մցխեթայի վերջին տիրակալ՝ Սամարայի եղբոր որդին: Փառնավազի հայրը ծառայում էր պարսից արքա Դարեհ III-ին և ամուսնացավ արքայադստեր հետ: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Պարսկաստանը, Փառնավազի ծնողները վերադարձան հայրենի Մցխեթա՝ Սամարայի մոտ ապաստան գտնելու: Պարսկաստանը գրավելուց հետո Մակեդոնացին անցնում է Կովկասին և Մցխեթայում նշանակում է Ազոնին: Փարնավազի մայրը 3 տարեկան որդու հետ փախչում է սկզբից Սարմատիա, իսկ հետո Պարսկաստան: Արդեն 20 տարեկան Փառնավազը մոր և երկու քույրերի հետ միասին վերադառնում է Մցխեթա և, իր ինքնությունը թաքցնելով, մտերմանում է Ազոնի հետ:

Մի օր Փառնավազը երազ է տեսնում, որը մարգարելության պես իրականանում է, երբ Դիղոմիի քարանձավում՝ որսի ժամանակ գտնում է գանձ, որի միջոցով պատրաստվում է գահընկեց անել Ազոնին և Փառնավազյանների տոհմի իշխանությունը տարածել ողջ Իբերիայում: Նա իր կրտսեր քրոջն ամուսնացնում է Կոլխեթիի տիրակալ Քուջի հետ, իսկ ավագ քրոջը կնության է տալիս սարմատների առաջնորդին: Այս կապերի միջոցով նա առանց պատերազմի վերցնում է Մցխեթան, իսկ այնուհետև կապ է հաստատում Սելևկյանների թագավոր Անտիոքոս III Մեծի հետ և պարգևներ հանձնում նրան, որպեսզի վերջինս չաջակցի Ազոնին, որն իր հերթին փախուստի էր մատնել և ապաստան գտել Ջավախքում: Ազոնը ստիպված է լինում դիմել հունաց (Թրակիա-Մակեդոնիայի արքա) Լիսիմաքեին, ով նրան օգնության բանակ է ուղարկում:

Քաջի բերդի մոտ Փառնավազը միացյալ ուժերով կռվում են Ազոնի գլխավորած հունական բանակի դեմ, որտեղ Ազոնը սպանվում է, իսկ հույները դուրս են մղվում տարածքից: Արդյունքում, Անտիոքոս Ա Կոմմագենացի թագավորի կողմից թագավորական խորհրդանիշներ ստանալով, Փառնավազը հռչակվեց Քարթլիի թագավոր:

Հաղթանակ տանելով` Փառնավազը պետական բարեփոխումներ ձեռնարկեց: Քարթլին ենթարկվեց վարչական բաժանումների՝ էրիսթավությունների: Էրիսթավի պարտականությունն էր հավաքագրել և գլխավորել բանակը, հավաքել հարկերը, տարբեր վարչական հարցերի լուծումը: Էրիսթավությունները թվով ութն էին՝

  1. Արագվի
  2. Կախեթի
  3. Խունանի
  4. Սամշվիլդեի
  5. Ծունդիի
  6. Օձրխեի
  7. Կլարջեթիի
  8. Էգրիսիի:

Քարթլիս ցխովրեբան Փարնավազին է վերագրում վրաց գրերի ստեղծումը և վրացերենը որպես պետական լեզու հռչակումը: Մինչ այդ Քարթլիում ժողովուրդը խոսում էր վեց լեզուներով՝ վրացերեն, հայերեն, երբրայերեն, հունարեն, խազարերեն և ասորերեն: Փառնավազը կառուցել է Արմազին և Մցխեթայի պարիսպը:

Փարնավազ թագավորը գահակալել է 65 տարի և մահացել է մ.թ.ա 237 թ.: Աճյունն ամփոփված է Արմազի կուռքի մոտակայքում: Նրա գահաժառանգն էր Սաուրմագ I-ը:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • მოქცევაჲ ქართლისაჲ (Քարթլիի վարքը), X դարի Շատբերդի ժողովածու, Բ. Գիգինեիշվիլու և Էլ. Գունաշվիլու հրատ., Թբ., 1979:
  • Վրաց արքաների վարքը, «Քարթլիս ցխովրեբա», Ս. Ղաուխչիշվիլիի խմբագրությամբ, հ. 1, Թբ., 1955:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Մամուլիա, Վրաց խորհրդային հանրագիտարան, հ. 10, էջ 232, Թբ., 1986:
  • Վրաց արքաներ, Մ. Լորթքիփանիձեի և Ռ. Մետրևելիի խմբագրությամբ, Թբ., 2000:
  • Գ. Մելիքիշվիլի, Քարթլիի (Իբերիայի) թագավորության պատմության ժամանակագրության խնդիրների շուրջ, Իվ. Ջավախիշվիլիի անվ. պատմության ինստիտուտի աշխատանքներ, 1958, հ. 5, գ. I:
  1. Rapp, Stephen H. (2003) Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts. Peeters Bvba ISBN 90-429-1318-5., pp. 275-276. :
  2. Եվ այսպես Քարթլոսի հարազատներից Փառնավազն էր Քարթլիի առաջին արքան (Լ. Մրովելի «Քարթլիս ցխովրեբա»).