Մասնակից:Tatev99/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tatev99/Ավազարկղ19

Football Leaks` ֆուտբոլային ասոցիացիաների մասին ինֆորմացիայի արտահոսք, որը բացահայտում էր եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհում «պղտոր» ֆինանսական գործարքները և բացահայտում մայրցամաքի որոշ ամենամեծ աստղերի կիրառած հարկերից խուսափելու հնարքները: Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի դեկտեմբերին[1] և 2018 թվականի նոյեմբերին[2] Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) լրատվամիջոցների գործընկերների կողմից հրապարակված հետաքննությունների շարքով, այդ նյութերը հրապարակել են շատ հայտնի պարբերականների, ինչպիսիք են «Der Spiegel»-ը,[3] «Mediapart»-ը,[4] «El Mundo»-ն,[5] «Expresso»-ն,[6] «Falter»-ը,[7] «L'espresso»-ն[8] և «Le Soir»-ն:[9]։

Սկզբում «Football Leaks»-ը հայտնի ֆուտբոլիստների և ակումբների մասին գաղտնի տեղեկատվություն պարունակող կայք էր[10][11][12][13][14]։

«Football Leaks»-ի հեղինակ Ռուի Պինտոն[15] ձերբակալվել է Բուդապեշտում, Հունգարիա, 2019 թվականի հունվարի 16-ին Պորտուգալիայի իշխանությունների խնդրանքով որակավորված շորթման փորձի, գաղտնիությունը խախտելու և տեղեկատվությանը անօրինական հասանելիության կասկածանքով[16][17]։ Նրան արտահանձնել են Պորտուգալիա, իսկ Հանրային նախարարության կողմից նրան մեղադրանք է առաջադրվել 147 հանցագործության մեջ[18][19]։

Ռուի Պինտոն մեղավոր է ճանաչվել մեղադրանքի երեք կետով՝ նամակագրության գաղտնալսման և անձնական քլեկտրոնային նամակներ մուտք գործելու, մեկ շորթման փորձի մեղադրանք և 5 կետով՝ «Doyen Sports Investment Fund»-ին՝ Պորտուգալիայի գլխավոր դատախազության և Լիսաբոնի իրավաբանական ընկերության պատկանող համակարգիչներ չթույլատրված մուտքի և կոտրելու համար[20]։ Արդյունքում նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման[20]։

Արտահոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերին և ներկայացնում է հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, աշխատավարձը և պայմանագրերը: Դրա առաջին արտահոսքը վերաբերում էր երրորդ կողմի պայմանագրերին Տվենտեի և «Doyen Sports»-ի միջև, ինչը հանգեցրեց նրան, որ Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան երեք տարով արգելեց Տվենտեին մասնակցել եվրոպական ֆուտբոլային մրցաշարերին[10][11]։Football Leaks-ը նաև պարզել է, որ Մոնակոն Ռադամել Ֆալկաոյի համար վճարել է 43 միլիոն եվրո, այլ ոչ թե մոտ 60 միլիոն եվրո, ինչպես գնահատվում էր[21]։ Բացի այդ, կայքը բացահայտեց, որ երբ Նեյմարը ստորագրեց պայմանագիրը «Բարսելոնա» ՖԱ-ի հետ նա ստացավ ստրագրված 8,5 միլիոն եվրո հոնորար՝ 190 միլիոն եվրո (152 միլիոն ֆունտ ստերլինգ) գնման կետով պայմանագրի մեջ, և որ նրա շաբաթական աշխատավարձը կազմում էր 77,000 եվրո[22][23][24]։ Արտահոսքի ժամանակ պարզվեց, որ Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Ռեալ» կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը ավելին է, քան 96 միլիոն եվրոն, որը ակումբը վճարել է Կրիշտիանու Ռոնալդուի համար[25]։ Կայքը նաև պարզել է, որ Ռոնալդուն 1,1 միլիոն եվրո է վաստակել Mobily-ի հոտ ֆոտոշարքի համար[26]։ Եվս մեկ արտահոսք՝ կապված Խամես Ռոդրիգեսի՝ «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 75 միլիոն եվրո գումարած 15 միլիոն եվրո լրացուցիչ կետերով[27]։

2016 թվականի հունվարին պնդում էին, որ «Football Leaks»-ը հետաքննվում է Պորտուգալիայի իշխանությունների կողմից շանտաժի և շորթման մասին պնդումների պատճառով: Ավելի ուշ՝ փետրվարին, «Liga Nacional de Fútbol Profesional»-ի նախագահ Խավիեր Տեբասը մեղադրեց ՖԻՖԱ-ին Լա լիգայի երեք խաղացողների պայմանագրային մանրամասների արտահոսքի համար[28]։ Այդ տարվա ապրիլին կայքը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր արտահոսքը[29][30][31]։

2018 թվականի նոյեմբերին «Football Leaks»-ը ասաց, որ գաղտնի խոսակցություններ են եղել մայրցամաքային ակումբային նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որը նախատեսվում էր իրականացնել 2021 թվականին, ինչը, ի վերջո, տեղի չունեցավ, թեև Սուպերլիգան 2021 թվականին հայտարարեց իր ստեղծման մասին[32][33]։ Նույն ամսին կայքը պնդում էր, որ և՛ «Մանչեսթեր Սիթին, և՛ ՊՍԺ-ն խախտում են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնները: Ավելի քան մեկ տարի առաջ Մանչեսթեր Սիթին նույն մեղադրանքի համար պատժվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից, և մեկ ամիս անց ՈւԵՖԱ-ն հեռացրեց Պարի Սեն Ժերմենին ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար մեղադրյալների ցանկից, որոշում որը հետագայում հաստատվեց Մարզական արբիտրաժային դատարանի կողմից՝ 2019 թվականի մարտ[34]։

Եվրոպական հետաքննող համագործակցողներ (EIC)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին «Der Spiegel»-ը և Եվրոպական հետաքննական համագործակցությունների (EIC) ցանցի այլ գործընկերներ (ներառյալ «L'Espresso», «Le Soir», «NRC Handelsblad», Լրագրական հետաքննությունների Ռումինական կենտրոն ՝Սև ծով, «Mediapart», «Politiken», «Falter», «NewsWeek», «El Mundo», «The Sunday Times» և «Expresso») սկսեց հրապարակել մի քանի ֆուտբոլային աստղերի հարկերից խուսափելու մասին տեղեկություններ[35]։ Տեղեկությունների մի մասը հավաքել է «Football Leaks»-ը[36]։ Արտահոսքերը ներառում են «մոտ 18,6 միլիոն փաստաթուղթ, ներառյալ պայմանագրեր, էլ. նամակներ և աղյուսակներ, որոնք նյութ են ծառայել 12 եվրոպական լրատվամիջոցների 60 լրագրողների հետաքննական լրագրողական աշխատանքի համար»[37]։ Դեկտեմբերի 5-ին «El Mundo»-ն բացահայտեց իսպանացի դատավոր Արթուրո Զամարիեգոյի դատական որոշումը, որն արգելում է EIC-ին հրապարակել տեղեկատվություն մինչև «դրա ձեռքբերման իրավական հետաքննությունը»[37]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը որոշումը որակել է որպես «մայրցամաքային մասշտաբով գրաքննության փորձ»[38]։

ֆուտբոլային ասոցիացիաներում երրորդ կողմերի սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահոսքերը բացահայտեցին ֆուտբոլիստների երրորդ կողմի սեփականությունը (TPO), «որով խաղացողի տնտեսական իրավունքները պատկանում են ներդրողներին»[39]։ Ըստ «Football Leaks»-ի փաստաթղթերի, որոնք ձեռք են բերել «Der Spiegel»-ը և կիսվել «EIC»-ի հետ, որոշ անհատներ, միջազգային կորպորացիաներ և նույնիսկ խոշոր բանկեր ներգրավված են եղե:[40]: «Football Leaks»-ի ստեղծողներից մեկը 2016 թվականի փետրվարին հարցազրույց է անցկացրել «Der Spiege»l-ի հետ՝ օգտագործելով Ջոն կեղծանունը[41]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Football Leaks | EIC».
  2. «Football Leaks Continues | EIC».
  3. «Football Leaks enthüllt schmutzige Geschäfte im Profifußball». Der Spiegel. 2 December 2016.
  4. «La folle histoire de "Football Leaks"». 2 December 2016.
  5. «Football leaks». El Mundo. Վերցված է 6 May 2024-ին.
  6. «Ronaldo investigado por não declarar mais de €60 milhões». Expresso.
  7. «FALTER Archiv - FALTER.at».
  8. «Football Leaks, i primi nomi della Serie A: Spuntano Higuain, Iturbe e Alex Sandro». 5 December 2016.
  9. «Football Leaks: Les aventures offshore de Cristiano Ronaldo». 2 December 2016.
  10. 10,0 10,1 Gordan, James Patrick (16 December 2015). «Football Has Its Own Version Of WikiLeaks Now». Paste (magazine). Վերցված է 21 May 2016-ին.
  11. 11,0 11,1 Bucholtz, Andrew (16 December 2015). «Shadowy Football Leaks Site Exposes Soccer Clubs' Questionable Dealings, Faces Reprisals». Awful Announcing. Վերցված է 21 May 2016-ին.
  12. Borden, Sam; Montague, James (15 December 2015). «Mysterious Website Aims to Shed Light on Soccer Dealings». The New York Times.
  13. Marcotti, Gabriele. «No smoking gun in latest Football Leaks controversy». ESPNFC.com.
  14. «Google Notícias». Google Notícias.
  15. «The brains behind Football Leaks named». Marca. 7 July 2016. Վերցված է 21 September 2019-ին.
  16. Hacker behind 'Football Leaks' arrested in Hungary ZDNet
  17. Demony, Catarina; Almeida, Gonçalo (23 January 2019). «Arrested Portuguese hacker is Football Leaks 'whistleblower': lawyers». Reuters. Վերցված է 27 January 2019-ին.
  18. «'Hacker' Rui Pinto já está em Portugal» [Hacker Rui Pinto is already in Portugal]. SAPO Desporto (պորտուգալերեն). 21 March 2019. Վերցված է 23 March 2019-ին.
  19. Oliveira, Mariana; Dantas, Miguel (19 September 2019). «Ministério Público acusa Rui Pinto de 147 crimes» [Public Ministry charge Rui Pinto with 147 crimes]. Público (Portugal) (պորտուգալերեն). Վերցված է 21 September 2019-ին.
  20. 20,0 20,1 Sanghera (11 September 2023). «Court convicts Portuguese hacker in Football Leaks trial and gives him a 4-year suspended sentence». apnews.com. Վերցված է 19 October 2023-ին.
  21. Kiely, Ben. «Football Leaks reveals exactly how much Monaco paid for Radamel Falcao». SportsJoe.ie. Արխիվացված է օրիգինալից 5 June 2016-ին. Վերցված է 11 May 2016-ին.
  22. Brown, Luke (11 April 2016). «Football Leaks reveal Neymar's Barcelona contract dwarfed by rival stars». Daily Telegraph. Վերցված է 11 May 2016-ին.
  23. «Football Leaks reveal Neymar earns modest £77,000 a week». Sky Sports. 12 April 2016. Վերցված է 11 May 2016-ին.
  24. Fernandez-Abascal, Eduardo (11 April 2016). «Neymar: Football Leaks reveals Barcelona star earns almost €10m a season with €190m release clause». International Business Times. Վերցված է 11 May 2016-ին.
  25. Percy, John (21 January 2016). «Gareth Bale contract leak sparks panic at Real Madrid». Daily Telegraph. Վերցված է 11 May 2016-ին.
  26. «Football Leaks: €1.1m for a photo shoot». By433.com. Վերցված է 11 May 2016-ին.
  27. Lea, Greg (4 April 2016). «Football Leaks: James Rodriguez could cost Real Madrid €90M». Վերցված է 11 May 2016-ին.
  28. «Tebas: FIFA at fault for contract leaks». Football Espana. 10 February 2016. Վերցված է 21 May 2016-ին.
  29. Paul, Sumeet (27 April 2016). «Controversial website Football Leaks could be lining up big revelations». Caughtoffside. CaughtOffside.com. Վերցված է 11 May 2016-ին.
  30. Buschmann, Rafael (6 May 2016). «Enthüllungsplattform: Football Leaks legt Pause ein». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 11 May 2016-ին.
  31. «Football Leaks anuncia interrupção». Diário de Notícias (պորտուգալերեն). 27 April 2016. Վերցված է 11 May 2016-ին.
  32. «Football Leaks claims Euro Super League talks held by clubs». BBC Sport. 2 November 2018. Վերցված է 7 November 2018-ին.
  33. Panja, Tariq (2021-04-18). «Top European Soccer Teams Agree to Join Breakaway League». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-04-18-ին.
  34. Sanghera, Mandeep; Alistair, Magowan (6 November 2018). «Man City and Paris St-Germain 'are cheating and should be punished'». BBC Sport. Վերցված է 7 November 2018-ին.
  35. «Football Leaks: Ronaldo and Mourinho accused of tax avoidance». BBC News. 3 December 2016. Վերցված է 3 December 2016-ին.
  36. «Football Leaks, the soccer's business secrets: Cristiano Ronaldo and Mourinho go offshore». espresso.repubblica.it. 2016-12-02. Վերցված է 3 December 2016-ին.
  37. 37,0 37,1 Recuero, Marisa (5 December 2016). «El juez Zamarriego prohíbe difundir Football Leaks en toda Europa» [Judge Zamarriego prohibits publishing of Football Leaks in all Europe]. El Mundo (Spanish). Վերցված է 15 December 2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Football Leaks revelations: the second week in summary». EIC. 2016. Արխիվացված է օրիգինալից 12 October 2017-ին. Վերցված է October 12, 2017-ին.
  39. «Football Leaks: The Dirty Tricks of Doyen Sports». The Black Sea. December 21, 2016. Վերցված է October 11, 2017-ին.
  40. «The Doyen Group». El Mundo. 17 December 2016. Վերցված է 11 October 2017-ին.
  41. Buschman, Rafael (28 February 2016). «Wanted Man: A Visit with A Football Leaks Creator». Der Spiegel. Վերցված է 11 May 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]