Մասնակից:Շեյդի/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Սարուխանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962
ԾննդավայրԲերդ, Հայաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտություն

Գիտնական, գյուղատնտես,

գրող
ԱշխատանքԿանաչ արահետ ՀԿ, նախագահ
ԿայքGreenLane

Նունե Գառնիկի Սարուխանյան (դեկտեմբերի 10, 1962, Բերդ, Հայաստան), հայ գիտնական, գրող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու[1][2]։ Նա հանդիսանում է 19 գրքի, 13 խորհրդատվական գրքույկների և բազմաթիվ գիտական աշխատությունների և ուսուցողական հոդվածների հեղինակ[3]։ Ինչպես նաև հանդիսանում է սիսեռի չորս և բանջարային լոբու երկու նոր սորտերի ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիակայի ֆակուլտետը, իսկ 1987 թվականին` նույն ինստիտուտի մեկամյա տնտեսագիտական ֆակուլտետը: 2003 թվականին ավարտել է ՀՀ ԳԱ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան և նույն տարում պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-1998 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Այգեստան (նախկինում՝ Բալլուջա) գյուղի միջնակարգ դպրոցում որպես քիմիա-կենսաբանության ուսուցչուհի, ինչպես նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդել է ագրոնոմիական առարկաներ:

1998-2004 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես առաջատար մասնագետ:

2004 թվականից «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հիմնադիր անդամն ու ընտրված նախագահն է:

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Նունե Սարուխանյանը ուսուցանել և խորհրդատվություն է տրամադրել հազարավոր ֆերմերների և ոլորտի մասնագետների, այդ թվում՝ հայկական և միջազգային կազմակերպությունների (ACBA Federation, UNDP, WFP, WB ARSPIU, WB EPIU, EU, OSCE, USDA MAP, ADA, ACF, CENN, BMZ, Sign of hope, UMCOR, World Vision և այլն) ծրագրերի շրջանակներում՝ օրգանական և կայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության թեմաներով:

Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է երեք տասնյակից ավելի երկրներում։

Նունե Սարուխանյանը հանդիսանում է «Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանցի» ազգային համակարգող (GNDR NFP)[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառաբանություն ՝ «Կայուն գյուղատնտեսություն» ընդհանուր անունով։

  • Օրգանական գյուղատնտեսություն (2022) Մաս 1.
  • Բանջարաբուծություն (2023) Մաս 2.
  • Բակլազգիներ (2024) Մաս 3.
  • Հատապտուղներ (2024) Մաս 4.

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց[8] (2012)
  • Օրգանական գյուղատնտեսություն[9] (2012)
  • Կիտրոնի մշակություն (Արա Հովհաննիսյանի հետ համատեղ)[10] (2015)
  • Հատիկաընդեղեն մշակաբույսեր: Ուղեցույց[11] (2016)
  • Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն․ Կարդա, գունավորիր և սովորիր[12] (2021)

Հեղինակային սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիսեռ "Լիլիթ" սորտ
  • Սիսեռ "Սիսիան" սորտ
  • Սիսեռ "Ալինա" սորտ
  • Սիսեռ "Հացավան" սորտ
  • Լոբի բանջարային "Ստելլա" սորտ
  • Լոբի բանջարային "Տավուշի ոսկեգույն" սորտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ն․ Սարուխանյանի կենսագրությունը Հայաստանի Ագրարային Համալսարանի կայքէջում
  2. GreenLane.am Նունե Սարուխանյանի մասին GreenLane.am-ում
  3. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ - Նունե Սարուխանյան
  4. Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանց (GNDR NFP)
  5. Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF)
  6. Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում
  7. «Կլիմայի փոփոխության համատեղելիության չափումներ» մրցույթ
  8. Նունե Սարուխանյան (2012). «Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց». armunicat.nla.am. Զանգակ-97.
  9. Նունե Սարուխանյան (2012). «Օրգանական գյուղատնտեսություն». armunicat.nla.am. Հեղ․ հրատ․.
  10. Նունե Սարուխանյան, Արա Հովհաննիսյան (2015). «Կիտրոնի մշակություն». armunicat.nla.am. Զանգակ.
  11. Նունե Սարուխանյան (2016). «Հատիկաընդեղեն մշակաբույսեր : Ուղեցույց». armunicat.nla.am. Լուսաբաց.
  12. Նունե Սարուխանյան (2021). «Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն». armunicat.nla.am. Կանաչ Արահետ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]