Մասնակից:Safi-iren/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարթևական թագավորություն, մ.թ. 1-ին դար, Գերմանիա

Պարթևներ, իրանական ժողովուրդ, Պարթևական պետության հիմնադիրներ։ Ակզբնապես բնակվել են ժամանակակից Իրանի հյուսիս-արևելյան շրջաններում։ Խոսել են պարթևերեն, որը չպետք է շփոթել դրան ազգակից պեհլևի (միջին պարսկերեն) լեզվի հետ, որը ժամանակի ընթացքում դարձավ Պարթևական տերության պաշտոնական լեզուն։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևների անվան ծագումնաբանությունն անբաժան է հնդկաիրանական ցեղերի անուններից՝ Ռիգվեդայում պարշու , պարսիկներ: *Parśṷ(a)- բառացի նշանակում է «կրծքեղ», այսինքն «ամրակազմ», «դյուցազուն» [1]: Մինչ դեռ հին Կաղապար:Lang-iran - պարսիկների անվան և Պարսկաստանի ծագումնաբանությունն իրենից ներկայացնում է այդ անվան հին ձևը (*pārśṷa «դյուցազնական ցեղից սերող»):

Ժողովրդի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջանում Կենտրոնական Ասիայի տափաստաններում ապրում էին մասքութների՝ քոչվորական ցեղեր, սկյութական ծագումով: Մոտ մ.թ.ա. 3-րդ դարում այդ ցեղերից մի քանիսը միավորվեցին ցեղային միավորման մեջ՝ Դակեր ընդհանուր անվան տակ: Այդ ցեղերի մեջ առաջնային դեր ստացավ պարնը ցեղը, որից ծագեցին Պարթևստանի ապագա առաջնորդները և հիմնադիրները՝ Արշակը և Տրդատը: Ցեղերն իրենց իշխանության տակ միավորելով Արշակի գլխավորությամբ, դակերը ներխուժեցին մի տարածք: Հնացած կարծիքն այն մասին, որ զավթիչները ձուլվել են տեղի բնակչության հետ, որոնց անունն էր պարթևներ, չի համապատասխանում իրականությանը: Նախապարթևական դարաշրջանի աղբյուներում բացակայում էր պարթևներ տերմինը: Պարթևներ անունը նրանց տրվել էր հավանաբար հույների կողմից, Պարթևստան շրջանի անունով, որը գրավվել էր պարների ցեղերի կողմից: Հենց «պարթևներն» իրենց անվանում էին Pahlavan պարնա իշխող ցեղի ինքնանվամբ: Պարթևների էթնոգենեզում մասնակցել են դահերի (հայկական աղբյուրներում՝ մասքութներ) և պարների ցեղերը, որոնք եկել են ժամանակակից Թուրքմենիայի տարածքից։

Մ.թ.ա. 256 Արշակունիների ղեկավարությամբ ստեղծում են ինքնուրույն պետություն, որը ժամանակի ընթացքում ընդարձակում է իր տարածքները ներառելով Եփրատի և Ինդոս գետի, Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի միջև ընկած շրջանները։ Գոյատևում է մինչը մ.թ. 226 թ., երբ փոխարինվում է սասանյան Պարսկաստանի կողմից։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարների լեզուն, որոնք հաղթեցին Իրանում իշխանությունը գրաված և Պարթևական թագավորությունը հիմնադրած հունա-հռոմեական զավթիչներին, պատկանում էր իրանական լեզվի արևլյան խմբին, ինչպես և իրանական քոչվորական սակերի և մասքութների ցեղերի լեզուները: Հաղթանակ տանելով նրանք անցան իրենց բազմահազարանոց ենթակաների լեզվին, որոնք խոսում էին արևմտյան իրանական լեզվով, որի վրա էլ հիմնվեց պարթևական լեզուն, որը պատկանում է իրանական լեզուների հյուսիս-արևմտյան խմբին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևները ռազմատենչ ժողովուրդ էին, հմուտ և լավ ձիավորներ ու նետաձիգներ էին: Մ.թ.ա. 256 թվականին Արշակունիների գլխավորությամբ ստեղծեցին ինքնուրույն պետություն, որը ժամանակի ընթացքում վերածվեց խոշոր կայսրության, որը ներառում էր Եփրատի և Ինդոսի, Կասպից ծովի և Արաբական ծովի միջև ընկած տարածքը: Պարթևական պետությունը գոյություն ունեցավ մինչև մ.թ.ա. 226 թվականը, երբ այն փոխարինեց պարսկական նոր՝ Սասանյանների կայսրությունը:

Արշակունյաց դինաստիայի անկումից հետո պարթևները, այնուամենայնիվ պահպանեցին իրենց արտոնյալ կարգավիճակը Սասանյանների պետությունում: Դրա մասին է վկայում պարթևների հաճախակի հիշատակումը սասանյան դարաշրջանի ժայռափոր գրություններում:

Նրանք պահպանեցին իրենց իշխող դերը զորքում, ինչպես նաև Սասանյանների կայսրության բազում նահանգներում[2]: Պարթևական 3 խոշոր ցեղեր՝ Михрани’е, Карена' и Сурена' համարվում էին Սասանյան գահի հենարանը[3]: Նույնիսկ Արշակունիների անկումից 3 դար անց պարթևական ինքնագիտակցությունը պահպանվում էր: Հատկանշական է Бахрама Чубина պատմությունը, որը 6-րդ դարում տապալեց սասանյան Ормизда IV շահին և հռչակեց Պարթևստանի վերստեղծումը: Հետագայում պարթևների մի մասը, որը ապրում էր Իրանի ներքին շրջաններում ձուլվեց պասրկական բնակչության հետ, իսկ ժամանակակից Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի տարածքներում բնակվող պարթևները, ձուլվեցին թյուրքերի կողմից կազմելով թուրքմենների էթնիկ բաղադրիչներից մեկը[4]:

Պարթևները ռազմատենչ ժողովուրդ էին, հմուտ հեծյալներ և գերազանց նետաձիգներ։

Արշակունիների անկումից հետո պարթև ազնվական տները երկար ժամանակ պահպանել են իրենց արտոնյալ դիրքը Սասանյան արքունիքում, սակայն ուշ շրջանում ձուլվում են պարսիկների հետ և հեռանում են պատմության թատերաբեմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Грантовский Э. А. Ранняя история иранских племён в Передней Азии. М. 2007, стр. 196
  2. В течение всей истории Парфянской державы особую роль играли могущественные роды парфянской знати — Карены, Сурены, Михраны и др., имевшие каждый свое войско. К пережиточным явлениям родо-племенной организации относится и сохранение у парфян общегосударственного совета родовой знати.
  3. Когда Сасаниды взяли власть в 225—226 гг., они совершенно беспощадно истребили основную линию аристократии, но сохранились три младшие аристократические фамилии: Карены, Сурены и Михраны. Карены были в Армении, властвовали там, Сурены — в Хорасане, а Михраны — на современной территории Азербайджана. Но те и другие были парфяне, которых персы за своих не считали, хотя со стороны особой разницы между ними не было
  4. [http://www.kulichki.com/~gumilev/articles/Article107.htm Особое происхождение у туркменов. Они в древности были известны как парфяне, которые в 250 г. до н. выгнали македонцев из Ирана, захватили его целиком, но с персами не слились, составили слой, близкий к феодальным аристократам. А персы были дехканами и составляли пехоту. Когда Сасаниды взяли власть в 225—226 гг., они совершенно беспощадно истребили основную линию аристократии, но сохранились три младшие аристократические фамилии: Карены, Сурены и Михраны. Карены были в Армении, властвовали там, Сурены — в Хорасане, а Михраны — на современной территории Азербайджана. Но те и другие были парфяне, которых персы за своих не считали, хотя со стороны особой разницы между ними не было

Կատեգորիա:Հին ազգեր‎ Կատեգորիա:Իրանական ազգեր