Մասքութներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասքութներ (հին հուն.՝ Μασσᾰγέται, լատ.՝ Massagetae) — Կասպից ծովի շրջակայքում և Միջին Ասիայում բնակվող սկյութական քոչվոր ցեղերի հավաքական անուն, որն օգտագործվել է անտիկ և հայ հեղինակների կողմից: Մասքութների մշակույթը այնքան սերտորեն է կապված սակերի հետ, որ հնագիտական հուշարձանների պատկնելիության ճշգրիտ բացահայտումը անհնար է, այդ պատճառով էլ օգտագործվում է «սակա-մասքութական շրջանի մշակույթներ» տերմինը: Ենթադրվում է, որ մասքութները խոսել են իրանական լեզուներից մեկով: Սակա-մասքութական շրջանի մշակույթների հիմնական օջախներն են Ղազախստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Պամիրը:

Մասքութները հիշատակվում են Փավստոս Բյուզանդի կողմից, Անանիա Շիրակացու «Աշխարհացույցում» և այլ հայկական պատմական աղբյուրներում:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Երևան, 1968: