Մասնակից:Martymaw/Ավազարկղ8
Life is Strange, Dontnod Entertainment-ի նախագծած և Square Enix-ի հրապարակած բազմամասանոց գրաֆիկական, արկածային խաղ։ Այն առկա է Լինուքս, Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս Տաս, Playstation 3, Playstation 4, Xbox 360 և Xbox one պլատֆորմների համար։ Բաղկացած է 5 մասերից, որոնք պարբերաբար ի հայտ են եկել 2015 թվականի ընթացքում։
Խաղի սյուժեի գլխավոր հերոսն է լուսանկարչություն սովորող ուսանող Մաքս Քոլֆիլդը, որը բացահայտում է, որ ժամանակը հետ տալու ունակություն ունի և այդ ընդունակության ամեն օգտագործումը թիթեռի էֆեկտի է հանգեցնում։ Երբ Մաքսը կանխատեսում է, որ փոթորիկ է մոտենում, նա որոշում է կանխել փոթորկի պատճառով իր քաղաքի կործանումը։ Պատմությունը կախված է խաղացողի գործողություններից․ նա կարող է այն ձևափոխել ժամանակի մեջ՝ հետ ճանապարհորդելու շնորհիվ։
Խաղի մշակումը սկսվել է 2013 թվականի ապրիլին։ Սկզբնապես ֆինանսական և ստեղծագործական պատճառներով որոշված էր, որ բաղկացած է լինելու մասերից։ Նախագծողները այցելել էին Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք՝ խաղի շրջակայքը ստեղծելու համար հետազոտություններ անելու նպատակով։ Պատմությունը և հերոսների անձնական զարգացումը խաղի գլխավոր տարրերն են՝ ի տարբերություն ավելի ավանդական գրաֆիկական արկածային խաղերի, որոնք բաղկացած են հասարակ փազլներից։ Ձայնագրումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
Թողարկումից հետո Life is Strange-ը ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Այն արժանացավ BAFTA մրցանակին՝ խաղում լավագույն պատմություն կատեգորիայում, Peabody-Facebook Futures of Media և The Game Awards' Games for Impact մրցանակների: Հաճախ կրկնվող քննադատումներ էին սլենգի օգտագործումը, ձայնի և բերանի շարժումների անհամապատասխանությունը որոշ սերիաներում և պատմության ոճային անհամապատասխանությունները: 2017 թվականի մայիսի տվյալներով այն վաճառվել էր ավելի քան 3 միլիոն պատճենով: Before the Storm նախապատմական խաղը, որը նախագծում է Deck Nine Games-ը, և Life is Strange պատմությունը շարունակող խաղը ներկա պահին նախագծվում են:
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացողները կարող են ժամանակը հետ տալ ընդմիջումներով Life is Strange-ը արկածային խաղ է, որը խաղում են երրորդ դեմքով: Խաղի ամենակարևոր մասնիկը ժամանակը հետ տալու հնարավորությունն է, որ գլխավոր հերոսն ունի: Խաղացողը կարող է ուսումնասիրել և հաղորդակցվել իրերի հետ։ Ժամանակը հետ տալուց հետո հերոսը կարողանում է պահել այն իրերը, որոնք ձեռք է բերել ժամանակը հետ տալուց առաջ։
Խաղացողը կարող է ուսումնասիրել տարբեր վայրեր «Արքեյդիա Բեյ» հորինված վայրում և շփվել պատմության այլ հերոսների հետ ։ Խոսակցությունների ժամանակ ձեռք բերված տեղեկությունները կարող են օգտագործվել հետագայում, նույնիսկ, եթե այդ խոսակցությունը ջնջվի ժամանակը հետ տալու պատճառով։ Որոշ դեպքերում խոսակցական ընտրությունները կարող են փոփոխել և ազդեցություն ունենալ պատմության վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի կարճ բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսը բացահայտում է, որ ունի ժամանակը հետ տալու ունակություն և օգտագործում է այն ամբողջ խաղի ընթացքում, որպեսզի բացահայտի, թե ինչ է պատահել իր մանկության ընկեր Քլոիի ընկերուհու՝ Ռեյչլի, և իր դասարանցու՝ Քեյթի, հետ. հետաքննության ժամանակ նա պարզում է զանազան այլ գաղտնիքներ: Մաքսը նաև պարբերաբար տեսնում է տեսիլքներ փոթորկի մասին, որը կոչնչացնի իր քաղաքը՝ Արքեյդիա Բեյը, սակայն չգիտի, թե ինչպես այն կանգնեցնել:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
- Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։
Մաս 1[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղը տեղի է ունենում հորինված Արքեյդիա Բեյ քաղաքում, որը գտնվում է Օրեգոն նահանգում: Գլխավոր հերոսն է Մաքսին «Մաքս» Քոլֆիլդը (Հաննա Թել), որը սովորում է Բլեքուել ակադեմիայի տասներկուերորդ դասարանում: Լուսանկարչության դասընթացի ժամանակ, որի ուսուցիչն է Մարկ Ջեֆերսոնը (Դերեք Ֆիլիպսը), Մաքսը տեսիլք է ունենում, որում ուժեղ տորնադոն ոչնչացնում է իր քաղաքի փարոսը: Դասընթացից հետո զուգարանում նա ականատես է լինում իր դասարանցու՝ Նեյթըն Փրեսքոթի (Նիք Շրայներ) պատահաբար մի աղջկա սպանելուն և բացահայտում է իր ժամանակը հետ տալու ունակությունը պատահաբար օգտագործելով այն, որպեսզի փրկի այդ աղջկան, որը հետագայում պարզվում է, որ Մաքսի մանկության ընկերն է՝ Քլոի Փրայսը (Էշլի Բըրչ): Շուտով Մաքսը որոշում է պատմել իր ունակության մասին Քլոիին:
Տեսիլքում մենք տեսնում ենք ապագայում կատարվելիք դեպք՝ փոթորկի քաղաքին մոտենալը:
Մաս 2[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ օրը Մաքսը տեսնում է, թե ինչպես են ուսանող Քեյթ Մարշին (Դեյեն Հաթըն) նեղում մի տեսանյութի պատճառով, որտեղ երևում է, թե ինչպես է նա համբուրում տարբեր ուսանողների երեկույթի ժամանակ: Ենթադրվում է, որ Քեյթն առանց իր համաձայնության կամ իմացության թմրադեղեր էր օգտագործել և Մաքսը կասկածում է, որ Նեյթնն էր մեղավորը:
Քլոիի գաղտնի թաքստոցում՝ աղբանոցում, Մաքսի ուժերը փորձարկելիս լարվածության պատճառով Մաքսի քթից արնահոսում է, և նա ուշաթափվում է: Երբ նրանք արդեն վերադարձած են լինում Բլեքուել, տեսնում են, որ դպրոցի ամբողջ անձնակազմը բակում է: Քեյթն, ընկնելով շենքի կտուրից, ինքնասպան է լինում, սակայն Մաքսը հետ է տալիս և փորձում է մտքափոխել Քեյթին: Այս դեպքից հետո Մաքսը որոշում է պարզել, թե ինչ էր պատահել Քեյթի և Քլոիի անհայտ կորած ընկերուհու՝ Ռեյչըլ Էմբըրսի հետ:
Մաս 3[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսն ու Քլոին գիշերը ներխուժում են տնօրենի գրասենյակ, որպեսզի հետախուզեն և փորձեն որևէ նոր տեղեկություն գտնել: Գրեթե Քլոիի խորթ հոր ու դպրոցի գլխավոր անվտանգության պարեկի՝ Դեյվիդ Մեդսընի (Դոն Մըքմենուս) կողմից բռնվելուց բայց փախչելուց հետո նրանք վերադառնում են Քլոիի տուն: Մաքսը վերադառնում է իր հանրակացարան և ուսումնասիրում է իր և Քլոիի մանկության մի նկար, բայց այն հանկարծակիորեն տեղափոխում է իրեն այդ նկարի արվելու օրը: Մաքսը փոխում է անցյալը և այդ օրը Քլոիի հայրը՝ Վիլյամը (Ջո Օքմըն) ավտովթարի պատճառով չի մահանում: Այսպիսով ստեղծվում է մի նոր զուգահեռ իրականություն, որտեղ Վիլիամը կենդանի է, բայց Քլոին պարալիզացված է վզից ներքև ավտովթարի պատճառով: Մաքսը օգտագործում է նույն մանկության նկարը, որպեսզի հետ փոխի անցյալը և վերականգնի Քլոիի առողջությունը:
Մաս 4[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսն ու Քլոին գտնում են ազդեցիկ և հարուստ Փրեսքոթների ընտանիքին պատկանող լքված ախոռ: Այնտեղ նրանք բացահայտում են թաքնված բունկեր, որտեղ կան Քեյթի և Ռեյչլի նկարներ, որտեղ նրանք կապկպված և հարբեցված են: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է Ռեյչըլը թաղվում Քլոիի թաքստոցում: Այս նկարը տեսնելուն պես նրանք շտապում են աղբանոց, որտեղ ժամանելուց հետո նրանք փորում են և գտնում Ռեյչլի գերեզմանը: Մաքսն ու Քլոին անմիջապես շտապում են վերադառնալ դպրոց, որպեսզի գտնեն Նեյթնին: Մաքսը կարծում է, որ նրա հաջորդ թիրախն է ուսանող Վիկտորիա Չեյսը (Դենի Նայթս): Մաքսը ստանում է տեքստային հաղորդագրություն Նեյթնից, որում նա սպառնում է ոչնչացնել ապացույցը: Այս պատճառով Մաքսն ու Քլոին շտապ վերադառնում են աղբանոց, որտեղ , ի զարմանս աղջիկների, Նեյթնի փոխարեն Ջեֆերսոնն է, որը ներարկիչով անզգայացնում է Մաքսին և սպանում է Քլոիին գլխին կրակելով:
Մաս 5[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսն արթնանում է այն նույն բունկերում, որը նրանք գտել էին ավելի վաղ այդ օրը: Պարզվում է, որ այդտեղ Ջեֆերսոնը երիտասարդ աղջիկների թմրանյութեր է ներարկում և լուսանկարում: Մաքսը հաջողացնում է լուսանկարի շնորհիվ հետ գնալ ժամանակի մեջ և վերադառնում է Ջեֆերսոնի դասընթացի սկիզբը, որից հետո զգուշացնում է Դեյվիդին, և Ջեֆերսոնին ձերբակալում են: Մաքսին հնարավորություն է տրվում այցելել Սան Ֆրանցիսկո, որտեղ պատկերասրահում կցուցադրվի իր լուսանկարներից մեկը: Նա զանգահարում է Քլոիին միջոցառումի ժամանակ և պարզում է, որ իր բոլոր ջանքերից հետո փոթորիկը հասել է Արքեյդիա Բեյ: Պատկերասրահում ցուցադրվող լուսանկարի շնորհիվ նա տեղափոխվում է այն օրը, որ այդ նկարը արվել էր, սակայն հայտնվում է ժամանակավոր զուգահեռ իրականություններում, որոնք դառնում են մի երազապատկեր մղձավանջ: Այս իրականությունից ազատվելուց հետո Մաքսն ու Քլոին վերջապես վերադառնում են փարոսի մոտ և քննարկում են այն փաստը, որ Մաքսի և իր ունակությունները օգտագործելու պատճառով է փոթորիկը: Ամեն ինչ կարող է վերականգվել միայն, եթե Մաքսը վերադառնա ամենասկիզբ և թույլ տա, որ Նեյթնը սպանի Քլոիին: Մաքսի առջև դրվում է ընտրություն՝ զոհաբերել Քլոիի կյանքը, որպեսզի փրկվի Արքեյդիա Բեյը կամ զոհաբերել Արքեյդիա Բեյը, որպեսզի Քլոին ապրի:
Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Life is Strange խաղը Dontnod Entertainment-ի երկրորդ գործն է, որի գլխավոր հերոսը իգական սեռի ներկայացուցիչ է: Ինչպես իրենց Remember Me առաջին նախագծի ժամանակ, հրատարակիչները փորձել էին գլխավոր հերոսին դարձնել արական սեռի ներկայացուցիչ: Square Enix-ը միակ հրատարակիչն էր, որ հերոսի սեռը փոխելու նպատակ չուներ:
Life is Strange խաղի նախագծումը սկսվել էր 2013 թվականի ապրիլին, և աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Սակայն այդ թիվը մեծացավ, երբ նրանք սկսեցին աշխատել Square Enix-ի հետ: Սկզբնապես խաղն անվանված էր What If, սակայն այն վերանվանվեց, որպեսզի տարբերվի նույնանուն ֆիլմից: Սկզբնապես այն պետք է լիներ մեկ ամբողջական խաղ, սակայն ֆինանսական, ստեղծագործական և մարքեթինգային պատճառներով խաղը բաժանվես մասերի և իր ընթացքը ձեռք բերեց իրեն բնորոշ դանդաղ զարգացող բնույթը: Նախագծողների թիմը այցելել էր Խաղաղ Օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածը, լուսանկարել տարածաշրջանը, նայել տեղական թերթերն ու օգտագործել էր Google Street View ծրագիրը, որպեսզի համոզված լիներ, որ շրջապատը պատկերված է իրականին մոտ:
Որոշվել էր, որ բյուջեի մեծամասնությունը պետք է ծախվսեր սյուժեն գրելու և հնչյունավորման դերասանների վրա: Պատմությունը սկզբնապես գրված էր ֆրանսերեն, հեղինակը Ժան-Լյուկ Կանոն էր: Հաննա Թելը 2014 թվականի հուլիսին դիմել էր Մաքսի դերի համար և ստացել էր դերը. Էշլի Բըրչը դիմել էր Մաքսի և Քլոիի դերերի համար և ստացել Քլոիի դերը: Ձայնագրումները կատարվել են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Ամբողջ երաժշտությունը ստեղծագործել է Syd Matters խմբի անդամ Ջոնաթան Մորալին: Սաունդթրեքը ոգեշնչված էր ժամանակակից ինդի ֆոլկ երաժշտությունից և իրենից ներկայացնում է արդեն գոյություն ունեցող երգերի խառնուրդ: Այդ երգերի հեղինակներն են Հոզե Գոնզալեզը, Mogwai խումբը, Breton խումբը, Ամանդա Փալմերը, Բրայան Վիգլիոնին, Bright Eyes, Message to Bears, Local Natives, Syd Matters, Sparklehorse խմբերը, Անգուս և Ջուլիա Սթոուններ, alt-J, Mud Flow և Foals խմբերը:
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Square Enixն ու Dontnodը հայտարարել էին Life is Strange խաղի մասին 2014 թվականի օգոստոսի 11-ին: Մասերը թողարկվեցին Steam-ի, Playstation 3-ի, Playstation 4-ի, Xbox One-ի համար 2015 թվականի հունվարի 30-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, բայց հասանելի էին միայն ներբեռնումով: 2014 թվականի նոյեմբերին հրատարակիչը հետաքրքրված էր խաղի սկավառակային տարբերակները արտադրելով, բայց այդ ժամանակ նրանք դեռ ամբողջությամբ կենտրոնացած էին ներբեռնելի տարբերակների թողարկանը վրա: Մեկ տարի անց հայտարարվեց, որ Հյուսիսային Ամերիկայում՝ 2016 թվականի հունվարի 19-ին, իսկ Եվրոպայում՝ 2016 թվականի հունվարի 22-ին սկավառակային տարբերակները կսկսեն վաճառվել PC, PS4 և Xbox One պլատֆորմների համար: Սահմանափակ թողարկման մեջ ընդգրկված էին գիրք խաղի ստեղծելու ընթացքի ժամանակ ստեղծված տարբեր պատկերներով և մտքերով, որոնք չիրագործվեցին խաղի մեջ, սաունդքրեքը և ռեժիսորի մեկնաբանությունները: 2016 թվականի մարտի 3ին թողարկվեց ճապոներեն տարբերակը Microsoft Windows, PlayStation 3 և PlayStation 4 պլատֆորմների համար:
Մաս | Թողարկման ամսաթիվ | ||
---|---|---|---|
"Մաս 1: Chrysalis" | 2015 թվականի հունվարի 30 | ||
"Մաս 2: Out of Time" | 2015 թվականի մարտի 24 | ||
"Մաս 3: Chaos Theory" | 2015 թվականի մայիսի 19 | ||
"Մաս 4: Dark Room" | 2015 հուլիսի 28 | ||
"Մաս 5: Polarized" | 2015 հոկտեմբերի 20 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Develop Industry Excellence awards | Պատմության օգտագործում | Life Is Strange | Հաղթել է |
Golden Joystick awards | Լավագույն ինքնատիպ խաղ | Երկրորդ հորիզոնական | ||
Լավագույն պատմություն | Երկրորդ հորիզոնական | |||
Լավագույն աուդիո | Երկրորդ հորիզոնական | |||
Լավագույն պահ խաղի մեջ | Քեյթին փրկելը | Երրորդ հորիզոնական | ||
Լավագույն դերասանական խաղ | Էշլի Բըրչ (Քլոի) | Հաղթել է | ||
Տարվա խաղ | Life Is Strange | Երրորդ հորիզոնական | ||
Global Game awards | Լավագույն արկած | Life Is Strange – Մաս 1 | Հաղթել է | |
Լավագույն պատմություն | Երկրորդ հորիզոնական | |||
Լավագույն ինքնատիպ խաղ | Հաղթել է | |||
Տարվա խաղ | Երկրորդ հորիզոնական | |||
The Game Awards | Լավագույն պատմություն | Life Is Strange | Առաջադրվել է | |
Լավագույն դերասանական խաղ | Էշլի Բըրչ (Քլոի) | Առաջադրվել է | ||
Ամենաազդեցիկ խաղ | Life Is Strange | Հաղթել է | ||
PlayStation Official Magazine | Լավագույն մասերից բաղկացած արկածը | Հաղթել է | ||
Լավագույն պահ խաղի մեջ | Մաս 2-ի ավարտ | Հաղթել է | ||
Vice Canada-ի 2015 թվականի լավագույն 20 համակարգչային խաղերը | Լավագույն խաղ | Life Is Strange | Չորրորդ հորիզոնական | |
Vulture-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը | Հաղթել է | |||
Red Bull Games-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը | Երկրորդ հորիզոնական | |||
Polygon-ի 2015 թվականի լավագույն խաղը Games of the Year 2015 | Տարվա խաղ | Յոթերորդ հորիզոնական | ||
Destructoid-ի 2015 թվականի լավագույնները | Լավագույն խաղ Xbox One-ի համար | Առաջադրվել է | ||
Eurogamer-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը | Լավագույն խաղ | Տասներորդ հորիզոնական | ||
Ars Technica | Ութերորդ հորիզոնական | |||
Giant Bomb | Լավագույն պահ | Մաս 2-ի ավարտ | Երկրորդ հորիզոնական | |
2016 | New Statesman-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը | Լավագույն խաղ | Life Is Strange | Հաղթել է |
Hardcore Gamer-ի 2015 թվականի լավագույնները | Լավագույն արկածային խաղ | Երկրորդ հորիզոնական | ||
PlayStation Blog-ի 2015 թվականի լավագույնները | Լավագույն խաղ PS4-ի համար | Առաջադրվել է | ||
Լավագույն պատմություն | Երկրորդ հորիզոնական | |||
Լավագույն սաունդթրեք | Երկրորդ հորիզոնական | |||
Լավագույն թողարկում, որ առկա էր միայն ներբեռնումով | Երկրորդ հորիզոնական | |||
D.I.C.E. Awards | Լավագույն ձեռքբերում խաղի ուղղությունում | Առաջադրվել է | ||
Տարվա արկածային խաղ | Առաջադրվել է | |||
Գերազանց հերոս | Մաքս Քոլֆիլֆ | Առաջադրվել է | ||
Game Developers Choice Awards | Հանդիասատեսի մրցանակն | Life Is Strange | Հաղթել է | |
SXSW Gaming Awards | Գերազանց պատմություն | Առաջադրվել է | ||
Ամենախոստումնալից նոր մտավոր սեփականություն | Առաջադրվել է | |||
Մեթյու Քրամփի մշակութային նորամուծություն մրցանակMatthew Crump Cultural Innovation Award | Առաջադրվել է | |||
National Academy of Video Game Trade Reviewers | Արվեստային ուղղություն, Ժամանակակից | Առաջադրվել է | ||
Հերոսների դիզայն | Հաղթել է | |||
Խաղ-կինոյի ուղղություն | Առաջադրվել է | |||
Խաղի դիզայն, նոր մշակութային սեփականություն | Առաջադրվել է | |||
Լավագույն երաժշտություն, նոր մշակութային սեփականություն | Հաղթել է | |||
Երգ | Life Is Strange – "To All of You" | Հաղթել է | ||
Երգերի հավաքածու | Life Is Strange | Առաջադրվել է | ||
Պատմությունը դրամայում | Առաջադրվել է | |||
Խաղ, ինքնատիպ արկած | Առաջադրվել է | |||
British Academy Games Awards | Լավագույն խաղ | Առաջադրվել է | ||
Խաղային նորամուծություն | Առաջադրվել է | |||
Ինքնատիպ սեփականությւոն | Առաջադրվել է | |||
Կատարող | Էշլի Բըրչ | Առաջադրվել է | ||
Պատմություն | Life Is Strange | Հաղթել է | ||
Peabody-Facebook Futures of Media Awards | Գերազանցություն և նորարարություն պատմության մեջ | Հաղթել է | ||
The Games for Change Awards | Տարվա խաղ | Հաղթել է | ||
Կարևորագույն ազդեցություն | Հաղթել է | |||
Լավագույն գեյմփլեյ | Առաջադրվել է | |||
Ամենանորարար | Առաջադրվել է | |||
Japan Game Awards | Խաղի դիզայներներ մրցանակ | Հաղթել է | ||
Apple's Best of 2016 | Տարվա խաղ | Հաղթել է | ||
Steam Awards | «Չեմ լացում, ընդամենը աչքս ինչ-որ բան է մտել» | Առաջադրվել է |