Մասնակից:GgGevorg/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենինգոկոկային մենինգիտի տարածվածությունն աշխարհում (2009 թվականի դրությամբ)
մենինգիտի գոտի
համաճարակային գոտիներ
եզակի դեպքեր

Թարախային մենինգիտ կարող են հարուցել մենինգոկոկերը, պնևմոկոկերը, հեմոֆիլային ցուպիկը, ստաֆիլոկոկերը, ինչպես նաև՝ ստրեպտոկոկերը, սալմոնելաները, կապտաթարախային ցուպիկը, կլեբսիելաները[1].

Թարախային մենինգիտի դեպքում հիմնական ախտաձևաբանական փոփոխությունների մեջ ընդգրկվում են նրբենին և ոստայնենին՝ գործընթացի մեջ ուղեղանյութի մասնակի ընդգրկումով։ Առավել հաճախ հանդիպում են մենինգոկոկային ծագման մենինգիտները[2].

Մենինգոկոկային համաճարակային գլխուղեղ֊ողնուղեղային մենինգիտը հանդիսանում է գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների առաջնային թարախային բորբոքում և պատկանում է համաճարակային տարածման միտում ունեցող սուր վարակիչ հիվանդությունների շարքին, որով հիմնականում հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները։ Ներկայումս այս հիվանդությունը հանդիպում է առանձին դեպքերի ձևով, այն դեպքում, երբ ավելի վաղ շրջաններում այն ուներ մեծ համաճարակների բնույթ, որին նպաստում էին բնակչության կուտակվածությունը և ոչ բարենպաստ սանիտարահիգիենիկ պայմանները։[1].

Համաճարակային գլխուղեղ֊ողնուղեղային մենինգիտի հարուցիչ է հանդիսանում մենիգոկոկը՝ գրամբացասական դիպլոկոկ, որը ներթափանցում է ԿՆՀ արյունատար ուղիներով կամ ավշային համակարգով[3]։

Մենինգոկոկային վարակի աղբյուր հանդիասանում է միայն մարդը, այսինքն՝ մենինգոկոկային մենինգիտով հիվանդները, վերին շնչուղիների լորձենաբորբի (կատառ) երևույթներով հիվանդները և առողջ վարակակիրները[4]։ Փոխանցման եղանակն օդակաթիլայինն է[3]։

Առավել հաճախ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները և տղամարդիկ։ Հիվանդության դեպքերի առավել մեծ քանակը դիտվում է ձմեռային֊գարնանային եղանականերին (փետրվար֊ապրիլ)։ Համաճարակային բռնկման շրջանում արդեն նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին նկատվում է հիվանդացության ավելացում։ Հիվանդացության՝ տարվա եղանակից կախվածության վրա ազդող գործոններից են՝ կլիմայական պայմանները (ջերմաստիճանի կտրուկ տատանումները, բարձր խոնավությունը), մարդկանց միջև հաղորդակցման բնույթի փոփոխությունը ձմեռային ժամանակաշրջանում (փակ կացարաններում երկարատև գտնվելը, ոչ բավարար օդափոխություն և այլն)։ Պարբերաբար, 10-15 տարի ընդմիջումով, նկատվում է տվյալ վարակի հաճախականության համաճարակային բարձրացում։[4]

Մենինգիտը տարածված է աշխարհի բոլոր երկրներում։ Հիվանդացության մակարդակը հատկապես բարձր է Աֆրիկայի որոշ երկրներում (Չադ, Նիգեր, Նիգերիա, Սուդան), որտեղ այն 40—50 անգամ ավելին է, քան Եվրոպայի երկրներում։[4]

Մենինգիտով հիվանդացության ճշգրիտ ցուցանիշներ առկա չեն, չնայած այն բանին, որ շատ երկրներում առողջապահության պետական մարմինները պետք է տեղեկացվեն ամեն դեպքի մասին[5]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արևմտյան երկրներում բակտերիաների կողմից հարուցված մենինգիտները հանդիպում են 100000 բնակչից 3֊ի մոտ։ Վիրուսային մենինգիտը առավել տարածված է․ 100000 բնակչի հաշվարկով 10,9 դեպք։ Բրազիլիայում բակտերիաներով հարուցված մենինգիտի հիվանդացության ցուցանիշը շատ ավելի մեծ է (45,8 դեպք 100000 բնակչի հաշվարկով)։ Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած հատվածում, այսպես կոչված «մենինգիտի գոտիում», լինում են մենինգոկոկային մենինգիտի խոշոր համաճարակներ (մինչև 500 դեպք՝ 100000 բնակչի հաշվարկով)։ Համաճարակներն առաջանում են բժշկական օգնության ցածր արդյունավետությամբ շրջաններում։[6]

Մենինգիտով հիվանդացությունը պարբերաբար փոփոխվում է․ առկա են հիվանդացության բարձրացումը և անկումը բացատրող տարբեր տեսություններ։

Ռուսաստանում մենինգիտի առաջին բռնկումը եղել է 1930—1940 թվականներին, որի ժամանակ ոչ ոք չէր կարողանում կանխատեսել վերջինիս հետագա զարգացման ուղին։ Հիվանդների թիվը կազմում էր 50 մարդ 100000 բնակչի հաշվարկով։ Համաճարակաբանները ենթադրում էին, որ մենինգիտի բռնկումը կապված է այդ տարիներին նկատվող բնակչության տեղաշարժի հետ։ 1940-ական թվականների վերջերին հիվանդության տարածումը վերջացավ։ Սակայն 1969—1973 թվականներին ԽՍՀՄ֊ում կրկին գրանցվեց մենինգիտի համաճարակ։ Համաճարակաբանները բռնկման պատճառը կարողացան բացահայտել միայն 1997 թվականին, երբ գիտնականները լրջորեն հետաքրքրվեցին մենինգոկոկերի բոլոր տարատեսակներով։ Պարզվեց, որ հիվանդության պատճառ է հանդիսացել 1960֊ական թվականների կեսերին Չինաստանում ի հայտ եկած և պատահականորեն ԽՍՀՄ ներթափանցած մենինգոկոկի տարատեսակը։ Այս հարուցիչը ԽՍՀՄ բնակչության համար նոր տարատեսակ էր, որի նկատմամբ գործնականում ոչ ոք չուներ անընկալունակություն (իմունիտետ)։[7]

  1. 1,0 1,1 П. В. Волошин, И. И. Шогам, В. И. Тайцлин, Н. И. Хвисюк. Неотложная помощь в клиники нервных болезней. — «Здоров'я», 1987.
  2. «Менингит на www.kid.ru». Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. 3,0 3,1 «www.med2000.ru - Библиотека доктора Соколова - независимый медицинский сайт». Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 А. П. Казанцев, В. С. Матковский. Справочник по инфекционным болезням. — «Медицина», 1986.
  5. Logan SA, MacMahon E (2008). «Viral meningitis». BMJ (Clinical research ed.). 336 (7634): 36–40. doi:10.1136/bmj.39409.673657.AE. PMC 2174764. PMID 18174598. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  6. Attia J, Hatala R, Cook DJ, Wong JG (1999). «The rational clinical examination. Does this adult patient have acute meningitis?». JAMA. 282 (2): 175–81. doi:10.1001/jama.282.2.175. PMID 10411200. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Приключения менингита в России». Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)