Մասնակից:Gevorg Ghazaryan/Վիլլա Ռեալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Վիլլա Ռեալե
իտալ.՝ Villa Reale
ԵրկիրԿաղապար:Դրոշարվոոմ
ՔաղաքՄիլան
ՇինարարՊեոպոլդ Պոլլակ
Հիմնադրման թվական1790-ական թվականներ

Վիլլա Ռեալե (իտալ.՝ Villa Reale) կամ Վիլլա Կոմունլե (իտալ.՝ Villa Communale), Միլանում տեղակայված կլասիցիզմի դարաշրջանի պալատա-պարկային անսամբլ, Լոմբարդիայի այդ ոճի ամենանշանակալի հուշարձաններից մեկը։ Հատկապես հայտնի է իր բնապատկերային այգով։ 1921 թվականից պալատը հանձնվել է Ժամանակակից արվեստի թանգարանին[1][2][3]։

Սկզբնապես Վիլլա Բելջոյոզոն կառուցվել է 1790-ական թվականներին՝ ճարտարապետ Լեոպոլդ Պոլլակի (1751-1806) կողմից կոմս Լյուդովիկո դի Բարբյանո է Բելջոյոզոյի՝ Անգլիայում Ավստրիայի դեսպանի համար: Շենքը բաղկացած է հինգ մասնաշենքերից՝ կենտրոնական 6 երկու կողային կիսագնդերով և պիլյարստրներով կողմեր, որոնք դուրս են գալիս ռուստովանյան ցոկոլից: Անգլիական այգին (Իտալիյում առաջնիններից մեկը) ստեղծվել է կոմս Էտտորե Սիլվայի մասնակցությամբ: Այն զարդարում են Լուիջի Ակվիստիի և Անտոնիո Կանովայի քանդակագործական աշխատանքները[4]։

1801 թվականին սեփականատիրոջ մահից հետո պալատը գնել է Ցիզալպինյան Հանրապետությունը։ Նախագահ ընտրվելուց հետո այն ժամանակվա հասկացություններով գերժամանակակից պալատն տիկնոջ Ժոզեֆինայի հետ իր միլանյան նստավայրն էր ընտրել Նապոլեոնը։ Սրա հետ կապված Վիլլա Բելջոյոզոն վերանվանվել է Բոնապարտե կամ Ռեալե (որը նշանակում է «արքայական»): Նապոլեոնից հետո միլանյան առանձնատունը և Մոնցայի պալատը զբաղեցրել է նրա որդի Եվգենի Բոգարնեն (որպես Իտալիայի փոխարքա)[5]։

Հաբսբուրգների իշխանությանը վերականգնումից հետո վիլլան դարձել է Լոմբարիայի ավստրիական փոխանորդների նստավայրը: Նրանցից մեկը՝ մարշալ Ռադեցկին, 1858 թվականին մահացել է թագավորական առանձնատանը։ Ռիսորջիմենտոյի դարաշրջանում պալատա-պարկային անսամբլն անցել է քաղաքապետարանի տրամադրության տակ։ Մուսոլինիի օրոք անգլիական այգին բացվել է ժողովրդական տոնակատարությունների համար: Վիլայի մոտ պատերազմից հետո կառուցվել է Ժամանակակից արվեստի տաղավարը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari
  2. «GAM Milano: La Villa». Վերցված է հուլիսի 7, 2016-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից January 28, 2011-ին. Վերցված է August 30, 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «GAM Milano: Storia». Վերցված է հուլիսի 7, 2016-ին.
  5. «GAM Milano: Giardino». Վերցված է հուլիսի 7, 2016-ին.
  6. La villa (in Italian). Milan: Galleria d'Arte Moderna. Accessed May 2015.

Կատեգորիա:Միլանի շենքեր և կառույցներ Կատեգորիա:Միլանի տեսարժան վայրեր Կատեգորիա:Միլանի պալատներ Կատեգորիա:Միլանի ճարտարապետություն