Մասնակից:Gevorg Ghazaryan/Շանկար Դայալ Շարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Շանկար Դայալ Շարմա
 

Շանկար Դայալ Շարմա (հինդի՝ शंकर दयाल शर्मा, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկաստանի 9-րդ նախագահ: Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանկար Դայալ Շարման ծնվել է 1918 թվականի օգոստոսի 19-ին Բհոպալում՝ բրահման Կհուշիլալա Շարմա Վայդյա Շաստրիի ընտանիքում: Ալահաբադի համալսարանում անգլերեն, հինդի և սանսկրիտ գրականության ոլորտում կրթություն է ստացել: Հետո իրավունք է սովորել Քեմբրիջի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում:

1940 թվականին ներգրավվել է Մեծ Բրիտանիայի Հնդկաստանի անկախաության մարտի մեջ և ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, որին հավարտարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: 1952 թվականին գլխավորել է Բհոպալի կառավարությունը և մնացել է այդ պաշտոնում մինչև 1956 թվականը, երբ Բհոպալը մտավ Մադհյա Պրադեշ նահանգի կազմի մեջ:

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Շանկար Շարման աջակցել է Ինդիրա Գանդիին՝ նրա Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ դառնալու ձգտման մեջ: 1974-1977 թվականներին աշխատել է նրա կառավարությունում որպես կապի նախարար: 1971 և 1980 թվականներին Բհոպալից հաղթել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի ընտրությունները:

1984 թվականին դարձել է Անդհրա-Պրադեշի նահանգապետ: 1987 թվականի արդյունքների համաձայն՝ ընտրվել է Հնդկաստանի վարչապետ և խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի նախագահ:

Հնդկաստանի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին, լինելով Հնդկանստանի փոխնախագահ, բարդ նախընտրական արշավից հետո ստացել է ընդհանուր ձայների 66 %-ը և հաղթել Հնդկաստանի նախագահի ընտրությունները: Հնգամյան ժամկետի ընթացքում ակտիվորեն կատարել է ներկայացուցչական գործառույթուները, աշխատանի է նշանակել և ազատել նահանգապետների: Կառավարելու վերջին տարվա ընթացքում աշխատել է երեք վարչապետներից հետ:

1999 թվականի դեկտեմբերի 9-ին, սրտի կաթվածից հետո, Շանկար Շարմային տարել են հիվանդանոց, որտեղ դեկտեմբերի 26-ին մահացել է: Դիակիզվել է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shankar Dayal Sharma - President of India». www.gloriousindia.com. Վերցված է ապրիլի 2, 2018-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Կուսակցությունների առաջնորդներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ պետական գործիչներ