Մասնակից:Gevorg Ghazaryan/Լամբերտո Դինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամբերտո Դինի
իտալ.՝ Lamberto Dini
Դրոշ
Դրոշ
Իտալիայի նախարարների խորհրդի 74-րդ նախագահ
1995 թվականի հունվարի 17 - 1996 թվականի մայիսի 17
Նախորդող Սիլվիո Բերլուսկոնի
Հաջորդող Ռոմանո Պրոդի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արտաքին գործերի նախարար
1996 թվականի մայիսի 17 - 2001 թվականի հունիսի 6
Նախորդող Սյուզաննա Անյելլի
Հաջորդող Ջուլիանո Ամատո
 
Կուսակցություն՝ Իտալական թարմացում (1996-2002)
Մարգարիտկա (2002-2007)
Լիբերալ դեմոկրատներ (2007-2009)
Ազատության ժողովուրդ (2009-2013)
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան
Միչիգանի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ, տնտեսագետ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Դավանանք Կաթոլիկ

Լամբերտո Դինի (իտալ.՝ Lamberto Dini, [1][2]), իտալացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 1995-1996 թվականներին Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիայում ստանալով տնտեսական կրթություն, Դինին 1959 թվականին սկսել է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամում, որտեղ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Իտալիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Մալթայի գործադիր տնօրենի պաշտոնը: 1979 թվականին տեղափոխվելով Իտալիայի բանկ՝ 1993 թվականին դիտարկվել է բանկի տնօրենի պաշտոնում, Կարլո Աձելո Չամպիի կառավարության նախագահի պաշտոն անցնելուց հետո, սակայն մերժվել է Անտոնիո Ֆացիոյի օգտին, այդ թվում՝ Չամպիի կարծիքի պատճառով: 1994 թվականի մայիսին Դինին, հեռանալով բանկից, զբաղեցրել Է Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սակայն արդեն յոթ ամիս հետո Հյուսիսային լիգայի առաջնորդ Ումբերտո Բոսիի հետ տարաձայնությունների պատճառով կառավարությունը հրաժարական է տվել, և Դինին հրավիրվել էր նոր կառավարություն ձևավորելու: Ստանալով բոլոր ձախ կուսակցությունների աջակցությունը, բացառությամբ Կոմունիստական վերածնունդ կուսակցության, ինչպես նաև Հյուսիսային լիգայի՝ Դինին կորցրել է աջերի աջակցությունը և արդյունքում ձևավորել տեխնիկական կառավարություն, որը գոյություն է ունեցել մինչև 1996 թվականի նոր ընտրությունները:

Ձևավորելով «Իտալական թարմացում» կուսակցությունը՝ Դինին ընտրվել է պատգամավորների պալատ, մասնակցել է «Օլիվա» ձախ կոալիցիային և մտել է Ռոմանո Պրոդիի կառավարության մեջ որպես արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2001 թվականը: 2001 թվականին Դինին ընտրվել է Սենատ և այնուհետև մտել Եվրոպական սահմանադրության մշակման կոնվենցիայի կազմի մեջ: 2007 թվականին նա ձևավորել է նոր լիբերալ «Լիբերալ դեմոկրատներ», դառնալով նրա նախագահ՝ 2008 թվականին Սենատում աջակցել է Պրոդիի կառավարության նկատմամբ անվստահության քվեն և միացել Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կոալիցիայի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.melba.it/csf/articolo.asp?articolo=117. {{cite web}}: External link in |urlarchivio= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |accesso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |dataarchivio= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |titolo= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |urlarchivio= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |urlmorto= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:Իտալիայի վարչապետներ Կատեգորիա:Իտալացի տնտեսագետներ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Միչիգանի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ Կատեգորիա:Իտալիայի արդարադատության նախարարներ Կատեգորիա:Իտալիայի Հանրապետության սենատորներ Կատեգորիա:Իտալիայի արտաքին գործերի նախարարներ