Մասնակից:Gardmanahay/Արխիվ 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Gardmanahay ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 6AND5 (քննարկում) 09։07, 21 Սեպտեմբերի 2013 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

առանց ը-ի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay, ևս մեկ անգամ ողջունում ենք Ձեզ որպես Վիքիպեդիայի նոր մասնակից։ Մի փոքր ուղղում միայն, Ձեր ստեղծած 2 կատեգորիաներում առկա էր ը տառը, դրանք ջնջվել են, Վիքիպեդիայում ընդունված չէ որոշիչ հոդով տվյալներ ներմուծել որպես վերնագիր, ասենք ճիշտը Կատեգորիա:Գարդմանքի բերդեր, ոչ թե Կատեգորիա։Գարդմանքի բերդերը, կարծում եմ հասկացաք թե ինչի մասին է խոսքը։ Ձեզ հաճելի խմբագրումներ եմ մաղթում, ինչքանով հասկացա, Դուք դառնալու եք հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից մեկը, հարցեր ունենալու դեպքում գրեք այստեղ, կամ իմ կամ որևէ փորձառու և ակտիվ մասնակցի քննարկման էջում, կամ Վիքիպեդիա:Հարցեր բաժնում։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 13։19, 23 Սեպտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալ եմ խորհուրդների համար հարգելի ERJANIK: Հույսով եմ, որ իմ Վիկիպեդիայում իմ ՛՛ներդրումները՛՛ արդյունավետ կլինեն:Gardmanahay (քննարկում) 13:36, 23 Սեպտեմբերի 2013 (UTC):
իհարկե օգտակար կլինեն, ես էլ եմ շնորհակալ լավ խոսքերի համար: --ERJANIK քննարկում: 14:02, 23 Սեպտեմբերի 2013 (UTC)

Ջնջվել են պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

  • Phip Zaglik 1980.jpg
  • Phip-zaglik-gyux-1.jpg
  • Phip-Zaglik-shib.jpg
  • Phip-zaglik-surb-stepanos.jpg
  • Phip Zaglik 3.jpg
  • Phip zaglik.jpg

Պատկերները ջնջվել են հեղինակային իրավունքների խախտման պատճառով։ Որպես աղբյուր ձեր նշած՝ armenianarchitecture.am կայքի հեղինակային իրավունքները պահպանված են, իսկ դուք պատկերները Վիքիպեդիայում թողարկել եք CC-BY արտոնգրով, որի իրավունքը չունեք։

Հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը Վիքիպեդիայում միայն սահմանափակ դեպքերում կարելի է օգտագործել և միայն մեկ պատկեր յուրաքաչնյուր հոդվածում։ Այդ մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգում։ Առաջարկում եմ նաև ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 11։58, 25 Սեպտեմբերի 2013 (UTC)

Ջնջված նկարներից ոչ բոլորն են վերցված armenianarchitecture.am կայքից, այդ դեպքում մնացածը ինչու՞ են ջնջվել: Իսկ ինչպե՞ս նկար տեղադրեմ armenianarchitecture.am -ից, անհնարի՞ն է:Gardmanahay (քննարկում) 12:57, 25 Սեպտեմբերի 2013 (UTC):Gardmanahay
Կապ չունի, թե որտեղից է վերցված, կարևորն այն է, որ նկարը հեղինակային իրավունքներով պաշտպանված է։ Կարելի է բեռնել միայն սահամափակ դեպքերում, որոնք նշված են ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգում։ Ըստ որում մեկ հոդվածում կարելի է առավելագույնը մեկ ոչ ազատ (=հեղինակային իրավունքներով պաշտպանված) պատկեր օգտագործել։ --vacio 11:28, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)
Ես մի քանի եկեղեցիների դեպքում ինքս լրացրեցի կաղապարը (օրինակ), այսուհետև փորձեք ինքներդ լրացնել, քանի որ հակառակ դեպքում կաղապարն ավոտոմատ ջնջվելու է։ Հիշեք նաև որ ա) մեկ հոդվածում չի կարող օգտագործվել մեկից ավել ոչ ազատ պատկեր, բ) բեռնվող պատկերի չափը պետք է լինի նվազագույն (սովորաբար 600պքս֊ից ոչ ավել)։ Այս կանոնների խախտման դեպքում էլ պատկերը ավտոմատ ջնջնվելու։
Եթե ուզում եք պատկերները «հանգիստ» վիքիպեդիա բեռնել և խնդիրների կամ սահմանփակումների չհանդիպել, ապա լավագույն եղանակը կլինի, կապվել լուսանկարի հեղինակի հետ և խնդրել նրան դրանք թողարկել ազատ արտոնագրով։ --vacio 11:51, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալ եմ խորհուրդների համար: --Gardmanahay (քննարկում) 11:55, 26 Սեպտեմբերի 2013 (UTC):Gardmanahay

Gardmanahay ջան, ես բեռնել եմ պատկերը, Դու միայն պետք է գրես այստեղ պատկերի նկարագրությունը և հոդվածը բաժինները։ --ERJANIK քննարկում: 14։12, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)

Ապրես ERJANIK ջան, արդեն սովորել եմ նկար բեռնելը ;) Gardmanahay (քննարկում) 17։09, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)։Gardmanahay

դու էլ ապրես Gardmanahay ջան, բայց ոչ ազատ պատկերների համար դու լրացրել ես ազատ պատկերի կաղապարը, նորից խնդրում եմ նայես իմ բերած օրինակը ու փոխես տվյալները, այլապես ենթակա են ջնջման: --ERJANIK քննարկում: 12:27, 27 Սեպտեմբերի 2013 (UTC)
Gardmanahay ջան, ոչ ազատ պատկերների չափըմ ինչպես վերևում Vacio-ն արդեն նշել է, պետք է լինի առավելագույնը 600 px, խնդրեմ բեռնեք այդ ֆայլի նոր փոքրացված տարբերակներ, ժամանակ ունենալու դեպքում կփորձեմ ինքս էլ անել այդ: --ERJANIK քննարկում: 08:12, 10 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եղավ ERJANIK ջան, հաշվի կառնեմ:--Gardmanahay (քննարկում) 08:25, 10 Հոկտեմբերի 2013 (UTC):Gardmanahay

Գարդմանքի տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Gardmanahay։ Շատ ուրախ եմ, որ Հայոց Վիքիպեդիայում կա ևս մեկ մասնակից, ով զբաղվում է Ուտիքի՝ իր փոքր հայերենիքի թեմատիկայով։ Մեծ հաճույքով կհամագործաքցեմ քեզ հետ։ Բայց նախ և առաջ մի հարց ունեմ Գարդմանքի վերաբերյալ։ Արդյ՞ոք, օրինակ, Գարդմանքի վանքեր ու եկեղեցիներ կատեգորիայում ավելացված տաճարները պատկանում են Ուտիք նահանգի Գարդման գավառին։ Կարծես թե դրանք տարբեր գավառների են վերաբերվում։ Քո հասկացողության մեջ «Գարդմանքը» ո՞րն է (Գարդմանի իշխանությունը, Հյուսիսային Արցախը, Գարդման գավառը թե մեկ այլ բան)։--֎ Պանդուխտ 08։32, 3 Նոյեմբերի 2013 (UTC)

Ողջույն հարգելի ‎Pandukht, Ուտիք նահանգը, ինչպես հայտնի է, հեռավոր անցյալում հանդիսացել է Մեծ Հայքի նահանգներից մեկը: Այն բաժանվել է մի քանի գավառների, որոնցից մեկն էլ եղել է Գարդմանը: Այս գավառը, որը զբաղեցրել է մոտավորապես ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի, Խանլարի և Գետաբեկի շրջանների մեծ մասը, եղել է Ուտիք նահանգի ամենազարգացած հատվածը և հաճախ նահանգը անվանել են հենց այս անունով: Հետագա դարերում Գարդման անվանումը ձևափոխվել է և դարձել Գարդմանք՝ չնայած գավառի ստեղծման սկզբնական ժամանակներում էլ է այն երբեմն հնչել ՛՛Ք՛՛ տառով: Սա իմ անձնական ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված կարծիք է և հնարավոր է, որ ամբողջովին չհամապատասխանի իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է Գարդմանքի մեկ այլ անվանը՝ Հյուսիսային Արցախին, որը վերջին շրջանում հաճախակի կիրառելի է, ես կարծում եմ, որ այն սխալ է. պատմական արժեքավոր որևէ գրքում ես չեմ կարդացել, որ Գարդմանքը դա Արցախի մասն է: Միգուցե մարդիկ, կարդալով իմ կողմից շատ հարգված հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ՛՛Հյուսիսային Արցախ՛՛ գիրքը, կարծել են, որ Գարդմանքը մտնում է Արցախի մեջ: Կարելի է ասել, որ Գարդմանքն ու Արցախը նույնատիպ կատեգորիա ունեն, ինչպես օրինակ Նախիջևանն ու Արցախը: Գարդմանահայերի մեծ մասը իրենց հայրենիքը անվանում է Գարդմանք, այնպես որ կարելի է հենց ԳարդմանՔ էլ թողնել ու այդպես էլ տարածել, իհարկե չմոռանալով, որ այն ունեցել է նաև Գարդման անվանաձևը:

Գարդմանքի վանքեր ու եկեղեցիներ կատեգորիայի մեջ կարելի է ներառել ոչ միայն Գարդման գավառի, այլ նաև Ուտիքի մյուս՝ Գարդմանքին հարակից գավառների կրոնական հուշարձանները։ Հարգելի Pandukht, շնորհակալ եմ նամակի համար և ես նույնպես պատրաստ եմ համագործակցելու ինչպես Վիքիպեդիայի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։Gardmanahay (քննարկում) 11։16, 3 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

Պարզ է: Ինձ էլ ժամանակին թվում էր, թե ճիշտ կլինի այդ տարածքները անվանել «Հյուսիսային Արցախ», բայց որոշ ժամանակ հետո հասկացել եմ, որ դա սխալ է, չնայած Կարապետյանը հենց այդ անվանումն է օգտագործում: Այ իսկ ինչ վերաբերվում է եկեղեցիներին և տաճարների պատկանելիության, թող հետդ չհամաձայնվեմ: Ինձ թվում է, որ պետք է բաժանել տաճարները խիստ՝ ըստ գավառի, առանց որևէ շեղումների: Եթե Գարդմանքի տաճարների մեջ ընդգրկենք մյուս գավառների հուշակոթողները, ապա լավ բան մենք չենք ստանա: Դրա իմաստ ո՞րն է:--֎ Պանդուխտ 22:09, 3 Նոյեմբերի 2013 (UTC)
Պանդուխտ ջան, ես էլ եմ ճիշտ դասակարգման կողմնակից: Այդ կատեգորիան ստեղծելու իմ նպատակը ոչ թե Ուտիքի այլ գավառների հուշարձանները Գարդմանքին վերագրելն էր, այլ այդտեղի հուշարձանները մի տեղ հավաքել ու հետո դասակարգել այնպես, ինչպես հարկն է: Կարող ենք միասին ստեղծել այդ գավառների վերաբերյալ համապատասխան կատեգորիաներ, միայն թե նախ և առաջ պետք է ստեղծվեն այդ գավառների մասին բովանդակալից հոդվածներ, հետո այդպես շարունակ, այսիինքն՝ մեծից փոքր մինչև ամենափոքր խաչքարը:Սկսե՞նք: Կարելի է սկսել հենց Ուտիք նահանգից. տես թե ինչ աղքատիկ հոդված է մի ամբողջ պատմական նահանգի համար՝ Ուտիք:Բայց դա շատ բարդ աշխատանք է:--Gardmanahay (քննարկում) 05:42, 4 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Շատ ուրախ և ոգեորված եմ, որ քո կողմից նման արձագանք ստացա: Ըստ քո առաջարկի, ուրեմն արի նախևառաջ բարելավենք Ուտիքի և այդ նահանգի գավառների մասին հոդվածները: --֎ Պանդուխտ 13:21, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Այդպես էլ կանենք:--Gardmanahay (քննարկում) 15:38, 4 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Ի դեպ, երևի նկատել ես, այժմ Ադրբեջանի տարածքում գտնվող այդ տարածաշրջանի (կամ էլ, օրինակ, Նախիջևանի) որոշ բնակավայրերի մասին արդեն հոդվածներ կան իրենց պատմական անուններով: Չ՞ես ուզենա միասին գրենք այդ մի քանի շրջանների բնակավայրերի մասին հոդվածները, ավելի ճիշտ թարգմանենք դրանք անգլերենից: Որպես առաջին փուլ կարող ենք գրել այդ հոդվածները, հետո գտնել դրանցից շատերի հայկական անվանումները ու կտոր-կտոր լցնել բովանդակությունը: Առաջարկում եմ ամեն մեկս մի քանի շրջան վերցնենք և կարճ ժամանակում գրենք հոդվածները: --֎ Պանդուխտ 17:53, 4 Նոյեմբերի 2013 (UTC)
Երևի նկատի ունես Վիքիպեդիայի անգլերեն հոդվածնե՞րը: Հա , այնտեղ կան տեղեկություններ, որ մեզ համար ցանկալի են, կարելի է վերցնել, ես հիմա ուզում եմ Ուտիք նահանգի մասին հոդվածը թարմացբնեմ, զուգահեռ նաև քո մատնանշածի վրա կաշխատեմ: Առաջրկում եմ յուրաքանչյուրիս պատրաստած կամ թարմացրած հոդվածները ներկայացնենք մեկս մյուսին, որ միմյանց շտկենք:Իսկ Դու Գարդմանի կանչ թերթի մասին լսե՞լ ես:--Gardmanahay (քննարկում) 07:18, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Այո, այժմ Անգլերեն Վիքիպեդիայում կա մեզ հետաքրքրող տարածաշրջանի վերաբերյալ բնակավայրերի մասին բոլոր հոդվածները և կարծում եմ դրանք պետք է թարգմանել: Նայիր, ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում կա 8 շրջան (եթե չեմ սխալվում իմ տարածքային հաշվարկումներում), որոնք մասամբ կամ ամբողջովին համապատասխանում են Ուտիքին, ինչպես նաև կարելի է ընդգրկել դրանց հարակից 9-րդ՝ Սամուխի շրջանը: Կարող ենք ամեն մեկս մի քանի շրջան վերցնել, և օրինակ, ժամկետ դնել՝ մինչև նոյեմբերի վերջը գրել բոլոր հոդվածները: Ինձ թվում է, որ եթե օրվա մեջ 5-10 հոդված ստեղծենք, ապա կհասցնենք: Նշվածս էջում էլ կարող ենք հետևել մեկս մյուսի գործողություններին անցնելով նորաստեղծ հոդվածների կապույտ հղումներով: Սկզբնական փուլում դա ավելի շատ տեխնիկական աշխատանք է, հետագայում, երբ ստեղծենք այդ հոդվածները, հարկավոր կլինի ճշտել դրանց պատմական անվանումները և պատմական, աշխարհագրկան և այլ որոշ տեղեկություն ավելացնել: Կարծում եմ նյութ քիչ թե շատ կա:
Այո, այդ թերթին ծանոթ եմ, և, եթե չեմ սխալվում, պետք է ունենամ դրա ընտրյալ հոդվածների ժողովածուն, բայց, ցավոք, դեռ չեմ կարդացել դրանք: --֎ Պանդուխտ 15:43, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Այդ թերթը հիմնադրել է Սերգեյ Կարապետյանը 1996թ.-ին: 2010թ.-ին նա մահացել է և մինչև վերջերս թերթի աշխատանքները կազմակերպում էր նրա քրոջ աղջիկը: Այժմ ես եմ այդ թերթը տպագրում: Ուրախ կլինեմ, որ հոդվածների առումով ինձ օգնես:Պանդուխտ ջան, իսկ ինչ է նշանակում թերթի ընտրյալ հոդվածների ժողովածու, այսինքն դա ի՞նչ տեսքով ունես:Հա, հոդվածներ ստեղծելու հետ համաձայն եմ --[Մասնակից:Gardmanahay|Gardmanahay]] (քննարկում) 15:57, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Այո, մեծ սիրով կօգնեմ, ինչով կարողանամ:) Հավաքածուն սա է: Այդտեղ հավաքված են «Գարդմանք», «Գարդման կանչ» և «Հայաստանի ձայնը» թերթերից հոդվածներ:--֎ Պանդուխտ 16:33, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Պանդուխտ ջան, այդ գրքից ես էլ ունեմ, եթե հետաքրքիր հոդվածներ ունենաս Ուտիքի մասին, ուղարկի տպենք:--Gardmanahay (քննարկում) 16:40, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Մեծ սիրով կկիսվեմ յուրաքանչյուր տեղեկությունով) Կարող եմ գրել, թե թեմային վերաբերվող ինչ գրականություն ունեմ և եթե դրանցից որևէ բան հետաքրքրի, կարող եմ դա ուղարկել էլեկտրոնային ձևով:--֎ Պանդուխտ 17:00, 5 Նոյեմբերի 2013 (UTC)
Ուրախ կլինեմ:--Gardmanahay (քննարկում) 17:01, 5 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Ուրեմն շուտով կտեղեկացնեմ :) --֎ Պանդուխտ 17:03, 5 Նոյեմբերի 2013 (UTC)

Զգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի Gardmanahay, զգուշացնում եմ ձեզ, որ Հայերեն Վիքիպեդիայում պետք է զերծ մնալ այլ մասնակիցների քաղաքական հայացաքները, անձնական կյանքը կամ ազգային պատկանելությունը վիճարկելը։ Նման մոտեցումը Վիքիպեդիայի վարվելակարգի կոպիտ խախտում է և կրկնվելու դեպքում կարող են հանգեցնել ձեր արգելափակման։ --vacio 22։09, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի Vacio, սա՞ է զգուշացման պատճառը՝
David1992, իմ կողմից հնչեցրած հարցին Ձեր տված պատասխանից ես հասկացա, որ Դուք կընտրեք 2-րդ քարտեզը, որտեղ հերիք չի Արցախի Հանրապետությունը նշված է որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս, դեռ մի բան էլ ընդգծած, որ այն գրավված է: David1992 անձամբ Ձեր անձի դեմ որևէ խնդիր չունեմ, պարզապես ցավում եմ, որ ևս մեկ հայ որոշ առումով հակահայ դրսևորումը ավելի է գնահատում, քան հայամետը (եթե իհարկե Դուք ազգությամբ հայ եք):--Gardmanahay (քննարկում) 17:29, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Բեռնված ազատ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի Gardmanahay, կրկին որոշ խնդիրներ կան ձեր բեռնած պատկերների հետ։ Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 9֊ից հետո ձեր բեռնած 8 պատկերներին։ Եթե այս պատկերների հեղինակը դուք եք, խնդրում եմ բեռնեք դրանք Վիքիպահեստում (commons.wikimedia.org)։ Վիքիպահեստը հատուկ ազատ պատկերների համար նախատեսված նախագիծ է։ Իսկ Հայերեն Վիքիպեդիայում բեռնում ենք միայն ոչ ազատ պատկերները, որոնք թույլատրելի է օգտագործել ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգով։ Եթե հարցեր կան, պատրաստ եմ օգնել ձեզ, հակառակ դեպքում խնդրում եմ հնարավորինս շուտ նշված պատկերները հնարավորինս արագ փոխադրեք Վիքիպահեստ։ Շնորհակալություն։ --vacio 22։37, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի Vacio, այդ պատկերների հեղինակը ես եմ, ես եմ լուսանկարել դրանք: Անկեղծ ասած չհասկացա, թե ինչումն է խնդիրը, այսինքն՝ նորի՞ց բեռնեմ դրանք այստեղ՝ (commons.wikimedia.org):--Gardmanahay (քննարկում) 06:53, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Այո, նորից է պետք բեռնել Վիքիպահեստում։ Պատճառներն այն է, որ ազատ պատկերների «պահարանը» Վիքիպահեստն է, ոչ Հայերեն Վիքիպեդիան (դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Վիքիպահեստում բեռնելու դեպքում պատկերը կարող է օգտագործվել բոլոր նախագծերում, իսկ Հայերեն Վիքիպեդիայում բեռնելու դեպքում կարող են օգտագործվել միայն Հայերեն Վիքիպեդիայում)։ Իսկ «ոչ ազատ պատկերները», ինչպես նշել եմ միայն շատ սահմանափակ դեպքերում կարելի է բեռնել։ --vacio 15:15, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Իդեպ, նման հարցը կարելի է քննարկել անմիջապես հոդվածի քննարկման էջում։ --vacio 15:44, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Իսկ ինչ խնդիր կառաջանա, եթե այսուհետ քո նշած ձևով բեռնեմ ազատ պատկերներ և հները նորից չբեռնեմ: Մի տեսակ հավես չկա Vacio ջան:Gardmanahay (քննարկում) 16:11, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Ես այսպես թե այնպես ջնջելու եմ այս պատկերները քանի որ սխալ տեղում են։ Սովորաբար ժամանակ չեմ ունենում և առանց զգուշացնելու եմ ջնջում։ --vacio 16:42, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Մի բան հարցնեմ էլի: Երբ ստորագրում եմ, իմ ստորագրության վերջում նորից գրվում է իմ անունը, այսինքն՝ --Gardmanahay (քննարկում) 06:53, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay: Ոնց անեմ, որ այդպես չլինի ու անվանումը լինի սև գույնի տառերով, իսկ կաղապարը՝ #dae0e8:--Gardmanahay (քննարկում) 16:14, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Ստուգեք ձեր նախընտրությունները․ ի՞նչ կոդ եք ներմուծել ստանդարտ ստորագրության փոխարեն օգտագործելու համար։ Երևի մի բան այն չէ։ --vacio 16:43, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Խորհուրդ՝ պետք չէ «գունավորել» ստորագրությունները, դա միայն խանգարում է քննարկման էջերում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:40, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Xelgen ջան, ճիշտ էս ասում, իրոք դա ավելորդ է: Կարևորը մասնակցի(մարդու) գործն է :) --Gardmanahay (քննարկում) 08:11, 8 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Gardmanahay, գրում եմ այս ձեր կատարած փոփխության «հետքերով»։ Վիքիպեդիայում պատկերասրահը գործածվում է միայն «Վիզուալ» թեմաներով (օր․ կերպարվեստ) հոդվածներում, և միայն այն ժամանակ երբ հոդվածի տեքստում հնարավոր չի տեղադրել պատկերները համապատասխան բաժիններում, իրանց նկարագրությամբ։ Դա օֆլայն և առցանց ձևավորման պահանջներից և ընթեռնելիության/ընկալելիության արդյունավետությունից է գալիս։ Այսպիսով, պետք չէ հոդվածի ողջ պատկերները, հավաքել մեկ տեղ, պատկերասրահի տեսքով։ Այ, հակառակն անելը օգտակար խմբագրում է։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22։01, 12 Նոյեմբերի 2013 (UTC)

Ողջույն, հասկանալի է ասածդ և ընդունված: Հարգանքներով--Gardmanahay (քննարկում) 07:19, 13 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:

Ջնջվել է. Աբգար Ափինյան.jpg[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած Աբգար Ափինյան.jpg պատկերը ջնջվել է քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ ERJANIK քննարկում: 11։53, 13 Նոյեմբերի 2013 (UTC)

Անավարտ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Gardmanahay։ Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում քո ներդրումների համար։ Իսկ ապա լավ կլիներ, որ հնարավորինս խուսափեիր հոդվածներն Անավարտ պիտակելուց։ Ընդհանուր առմամբ գրերթ մեր հոդվածների 98 %-ն անավարտ է, քանի որ նրանք չունեն "Լավ" կամ "Ընտրյալ" հոդվածի կարգավիճակ։ Իսկ ընթերցողի աչքերին որ ընկում է "անավարտ" բառը, կարող է անհուսալիություն առաջացնի մեր Վիքիպեդիայի նկատմամբ։--Արման Մուսիկյան (քննարկում) 11։44, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

Ողջույն, ես էլ ունեմ քո մտահոգությունը և ընդունում եմ ասածդ:--Գարդմանահայ (քննարկում) 12:01, 27 Նոյեմբերի 2013 (UTC)
Քեզ պես սկզբում ես էլ եմ ավելացրել, բայց հետո քննարկումների արդյունքում վերացրել եմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:03, 27 Նոյեմբերի 2013 (UTC)
Կուղղեմ հարգելի Արման: Մեդալի համար շնորհակալություն:)--Գարդմանահայ (քննարկում) 12:17, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 Հոդված
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։05, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

կատեգորիա մասնակցային էջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay, մասնակցային էջում պետք է տեղադրվի միայն մասնակցային էջի կաղապարներ, պետք չի որ Ձեր մասնակցային էջում լինի Կատեգորիա։Գարդմանք և Կատեգորիա։Վիքիպեդիայի հոդվածներ նման կատեգորիաներ։ ERJANIK քննարկում: 16։37, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

Կատեգորիա:Վիքիպեդիայի հոդվածները փաստորեն կաղապարից էր, դա հանեցի, մնաց Գարդմանքը, մի բան առաջարկեմ, ուզում ես ստեղծիր Կատեգորիա:Մասնակից Գարդմանքից կամ նման մի բան, բայց ոչ հենց Գարդմանք: Դրանով նաև քո մասնակցային էջը բնականաբար ավելանում է Գարդմանքի կատեգորիայում, իսկ մասնակցային էջը հոդված չի իհարկե: ERJANIK քննարկում:։։
Երջանիկ ջան, շնորհակալություն առաջարկի համար, իսկ դիտողությունը ընդունում եմ, հասկանալի է։--Գարդմանահայ (քննարկում) 17:04, 27 Նոյեմբերի 2013 (UTC)

Դատարկ էջեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay խնդրում եմ Վիքիպեդիան չհարստացնել դատարկ էջերով։ Դրանք անմիջապես ենթակա են ջնջման։ Ջեր կողմից ստեղծված ավելի քան 15 դատարկ էջեր եմ այսօր ջնջել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08։38, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)

Բացի այդ Էստոնիայի բնակչությունը հոդվածը տեղափոխել եմ քո ավազարկղ` Մասնակից:Gardmanahay/Ավազարկղ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:50, 5 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ավազարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, խմբագրական փորձերի համար կա ավազարկղ, աշխատեք այնտեղ, իսկ էջերը պետք չէ լցնել թերի, անավարտ աղյուսակներով և վերնագրերով։--Beko (քննարկում) 09։56, 8 Դեկտեմբերի 2013 (UTC)

արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Gardmanahay: Դուք ունեք նոր հաղորդագրություն ERJANIK մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

50 Հոդված
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 50-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17։12, 10 Դեկտեմբերի 2013 (UTC)

Անվանափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, հոդվածի սխալ անվան դեպքում, հարկավոր չէ այն ջնջել ու տեքստը տեղափոխել։ Դրա համար կա անվանափոխության հնարավորություն։ Սեղմում ես վերևի տողում, սլաքի տակ հայտնվող «Տեղափոխել այս էջը» կոճակը, իսկ հետո ըստ հրահանգի։--Beko (քննարկում) 12։18, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն Beko, շնորհակալություն արձագանքի համար: Քո մատնանշած սլաքը չեմ կարողանում գտնել, կհուշե՞ս:--Գարդմանահայ (քննարկում) 12:27, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ողջույն, Այն գտնվում է Աստղանիշի և Որոնել դաշտի մեջտեղում` եռանկյուն սլաք է, քիթը դեպի ներքև։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:37, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)
Բարև, գտա, շնորհակալություն, լավ գործիք է:--Գարդմանահայ (քննարկում) 12:43, 13 Դեկտեմբերի 2013 (UTC)

ջնջված պատկեր-ազատ պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay, Ձեջ բեռնած HH azgayin herosi medal.jpg պատկերը ջնջվել է, քանի որ դրա ազատ տարբերակը առկա էր վիքիպահեստում՝ Fatherland Armenia.jpg։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 07։12, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ապրես Երջանիկ ջան, չէի տեսել:--Գարդմանահայ (քննարկում) 09:03, 17 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հղումներ և այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay, շնորհակալություն, որ զարգացնում եք և բարելավում եք մեր Վիքիպեդիան։ Չկա ոչ մի անհրաժիղտություն գրել կրնակի հղում, օրինակ. «Հունիսի 7|հունիսի 7», բավական է գրել կամ «Հունիսի 7» կամ «հունիսի 7»։ Չկա ոչ մի անհրաժիղտություն գրել «Մարտի 25|մարտի 25-ին», բավական է ցրել «մարտի 25»-ին։ Չկա ոչ մի անհրաժիղտություն գրել «Կատեգորիա:Ադրբեջանի նախագահներ», բավական է ավելացնել կաղապար «Ադրբեջանի նախագահներ»։ Չկա ոչ մի անհրաժիղտություն գրել «որդի: Էրտուրգուտ», բավական է «որդի. Էրտուրգուտ»։ Ավելի շատ օգտակար հորհրսներից կան այստեղ։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 20։00, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն Kareyac ջան ճիշտ դիտողությունների համար:--Գարդմանահայ (քննարկում) 07:42, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ազատ պատկերներ․ Պատկեր:Jukhtak vanq vandalizm.jpg և Պատկեր:Jukhtak vanq 1.jpg[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի օր, եթե Պատկեր:Jukhtak vanq vandalizm.jpg և Պատկեր:Jukhtak vanq 1.jpg֊ը ձեր լուսանկարներն են, խնդրում եմ դրանք բեռնեք Վիքիպահեստում։ Բոլոր ազատ պատկերները պետք է բեռնում ենք Վիքիպաստում։ Շնորհակալություն։ --vacio 11։55, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

Նույնը վերաբերում է նաև այս պատկերներին․

--vacio 12։19, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

Բեռնեմ vacio ջան, բայց Վիքիահեստում մի անգամ դրանք ջնջել են, անպայման նորից կանեմ:--Գարդմանահայ (քննարկում) 15:38, 20 Դեկտեմբերի 2013 (UTC)

Վիքիի աղտոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Gardmanahay, եթե էջ ստեղծելուց ինչ որ բան թարս գնաց և Դուք չեկ կարող դա ուղղել, խնդրում եմ դնել համապատասխան պիտակ, օրինակ. Կատեգորիա:Հայնի լեռնանցքներ‎ էջում ցանկալի էր տեղադրել «արագ|» կաղապարը, որպիսզի ադմիններից գտնեին և ջնջեին այս էջը։ - Kareyac (քննարկում) 18։54, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Այդպես էլ անելու էի, պարզապես ինձանից առաջ անցա:--Գարդմանահայ (քննարկում) 18:57, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիմոլ
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։46, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)


Ժպիտ
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16։15, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)


Հայոց Աստղի շքանշան
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում հայկական թեմատիկան էապես զարգացնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։31, 27 Դեկտեմբերի 2013 (UTC)


Վիքիտոնածառ
Հարգելի՛ Gardmanahay, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։06, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)

Լիքը մեկ տողանոց հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Gardmanahay ջան։ Վերջերս երևի մոտ 50 հոդված ես ստեղծել, որոնք ընդամենը մեկ-երկու նախադասություն են պարունակում։ Ուղղակի հայկական թեմայով են, ձեռք չեմ տվել։ Հիմա խնդրում եմ, որ գոնե տեղեկաքարտերն ավելացնես, որքանով որ հնարավոր է։ Գետերի, լեռների և լճերի համար տեղեկաքարտեր կան։ Գոնե այդպիսով հոդվածը մի քիչ տեսք կունենա և մի քիչ իմ սրտով կլինի։ Վաղվանից քո բոլոր նորաստեղծ 1 նախադասությաննոց հոդվածները պիտակելու եմ որպես Կարճ հոդված, քանի որ այդպես է պահանջում կարգը։ Հարգանքներով՝ --Արման Մուսիկյան (քննարկում) 15։53, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույ Հարգելի Արման, տեղեկաքարտերը կավելացնեմ, որ քո սրտով լինի ;))--Գարդմանահայ (քննարկում) 15:56, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Չնայած այդ մեկ տողանոց հոդվածները շատ ավելի բովանդակալից են, քան հարյուրավոր, միգուցե նաև հազարավոր հոդվածներ, որոնք ունեն գոնե մի տաս նախադասություն։--Գարդմանահայ (քննարկում) 15:58, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալ եմ, Gardmanahay ջան։ Այդ դեպքում էլ ոչ-ոք չի կարող առարկել քո հոդվածների Կարճ լինելու մասին, քանի որ դրանք ըստ երևույթին կարճ էլ լինելու են։ Մի հատ որ ստեղծես, մյուսները շատ հեշտ կլինի արդեն։ Հարցերի դեպքում կարող ես դիմել։ Տեղեկաքարտերը հոդվածի տեսքը միանգամից փոխում են։ Շնորհակալություն քեզ, որ այդքան կարևոր հոդվածներ ես ստեղծում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:00, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

։Այդ ինչ բարդ ճանապարհ ես ընտրել։ Իմ ասածը շատ ավելի հեշտ է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։18, 24 Դեկտեմբերի 2013 (UTC) (քննարկում) 16։18, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Այս տեղեկաքարտը չի համապատասխանում լեռներին, սա կարծես թե լեռնաշղթաների համար լինի։ Շնորհակալ կլինեմ, եթե ես ասել, որը օգտագործեմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:21, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Gardmanahay ջան, տես Արջանոց լեռ հոդվածը։ Ուզածս այս 2 տող բանն էր։ Կարող ես մյուս հոդվածներում պատճենել տեղեկաքարտը և համապատասխան դաշտերը փոփոխել կամ լրացնել։ Պարզ, հասկանալի տեղեկաքարտ է։ Դու մեղք չունես։ Արագած լեռան հոդվածի տեղեկաքարտի օրինակն ես ընտրել, որը գլխացավանք է և փոխելու կարիք ունի։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 16:28, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

106000-րդ հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի Gardmanahay։ Հայերեն վիքիպեդիայում ստեղծվեց 106000-րդ հոդվածը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, քանի որ վերջին շրջանում էական ներդրում ունեք այս քանակին հասնելու գործում։ Շարունակենք զարգացնել մեր վիքիպեդիան ։) Հաճելի խմբագրումներ։ --Lilitik22 (քննարկում) 15։40, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալ եմ լավ խոսքերի համար հարգելի Lilitik22, ես էլ Ձեզ եմ շնորհավորում և շնորհակալություն հայտնում, քանզի մինչև այժմ Ձեզանից տեսել եմ համբերություն,օգնելու պատրաստակամություն ու ընդհանրապես, միայն լավը:)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքի նամակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, հարգելի Գարդմանահայ։ Խնդրում եմ ստուգել Ձեր էլ․ փոստը, որը գրանցել եք վիքիպեդիայում գրանցվելիս, քանի որ երեկ Ձեզ նամակ եմ գրել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 15։12, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Ողջույն Լիլիթ ջան, Ձեր նամակին պատասխանել եմ։ ․․․իհարկե այո։--Գարդմանահայ (քննարկում) 15:32, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Ես էլ արդեն ուղարկեցի նյութերը :) --Lilitik22 (քննարկում) 15:42, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Տեսել եմ, շնորհակալություն։ Վաղվանից կսկսեմ խմբագրել։ Այսօր իմ մոտ էստոնիայի օր է :) --Գարդմանահայ (քննարկում) 15:50, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)
Դե ես կասեի ոչ միայն այսօր է Ձեզ մոտ Էստոնիայի օր :) Հաջողություն եմ մաղթում պայքարում :) --Lilitik22 (քննարկում) 15:52, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]