Մասնակից:Fperson/Ավազարկղ60

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saints Row IV
ՄշակողVolition[1][2]
ՀրատարակիչDeep Silver[1][3]
ՍցենարիստՋեյսն Բլեյր
Սոիվ Ջեյրս
ԿոմպոզիտորՄալկոլմ Կիրբի
ՂեկավարներՋիմ Բոն
Սերիայի մասSaints Row
Թողարկման թվական2013 թվականի մարտ
ՊլատֆորմներMicrosoft Windows, Linux, PlayStation 3, Xbox 360, Xbox One, PS4[1][3]
ՇարժիչCTG Engine
PEGI18
USK18
ESRBM
Սիստեմային
պահանջումներ
Օպերացիոն համակարգ՝ Windows Vista/7/8 (x86 or x64)

Պրոցեսոր՝ Intel Core 2 Quad Q6600 или AMD Athlon II x3 Օպերատիվ հիշողություն՝ 4 GB RAM Վիդեոքարտ՝ NVIDIA GTX 260 կամ AMD Radeon HD 5800 series DirectX՝ Version 10/11

Կոշտ սկավառակ՝ 10 GB ազատ տարածություն
🌐Պաշտոնական կայք


Saints Row IV` բաց աշխարհի էլեմենտներով արկածային մարտական ժանրի մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ, որը ամբողջ աշխարհում թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին Windows-ի, PlayStation 3Xbox 360-ի համար: 2015 թվականի հունվարի 30-ին խաղը ամբողջ DLC-երի հետ թողարկվել է PlayStation 4Xbox One-ի համար: Saints Row IV-ը Saints Row: The Third-ի շարունակությունն է և մշակվում է առաջին երեք մասերը ստեղծած Volition ընկերության կողմից[2][4]:

Ինչպես և նախորդ մասերում խաղացողը կառավարում է «3-րդ փողոցի Սրբերի» ղեկավարով, որը հետագայում դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ: Խաղի գործողությունները ընթանում են Saints Row: The Third խաղիժ հորինված Ստիլպորտ քաղաքում, որը պարունակում է Վածինգտոնի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի որոշ էլեմենտներ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row: The Third-ի գործողություններից որոշ ժամանակ անց Սրբերը ուղեվորվում են Պակիստան, որպեսզի սպանեն Սայրուս Թեմպլին՝ տերրորիստների հետ համագործակցողին, և հաջողությամբ հասնում են իրենց նպատակին, դրա հետ միասին նաև վնասազերծում են ռումբը, որը Սայրուս Թեմպլը ուզում էր պայթացներ Ստիլպորտում: Հենց տվյալ առաջադրանում խաղացողին ծանոթացնում են նոր կերպարի՝ ագենտ Աշա Դեսկարի հետ և նոր զինակցի՝ նախկինհակամարտիկ Մեթ Միլեռի հետ:

Պակիստանի գործողություններից 5 տարի հետո Բոսը իր ամբողջ խմբի հետ՝ որի մեջ ներառվել են խաղի հին մասերից որոշ կերպարներ, դառնում են ԱՄՆ-ի կառավարության անդամներ: Սպիտակ Տան վրա հարձակվում է այլմոլորակային զավթիչ Զինյակը, որը փախցնում է Բոսին և մի քանի կերպարների, իրենց մարմինները պահելով իր նավերից մեկում, իսկ գիտակցությունները՝ իրական աշխարհի կեղծավորման մեջ:

Քինզի Քենզիգսթոնը՝ որին հաջողվել էր ազատվել, կապի մեջ է մտնում Բոսի հետ և սկսում է խորհուրդներ և առաջանդրանքներ տալ Բոսին՝ կեղծ աշխարհը ոչնացնելու համար, սակայն Զինյակը զգուշացնում է, որ մեկ սխայլ քայլ և Երկիրը կոչնչացվի: Անտեսելով իր դիտողությունը՝ Բոսը Քինզիյի և նաև Քիթ Դէվիդի ազատման օգնությամբ կարողանում է դուրս գալ կեղծ աշխարհից և իր ֆիզիկական մարմնի հետ միանալով լքում է նավը, ինչից հետո Զինյակի սպառնալիքը իրականանում է:

Քինզին, Բոսը և Քիթը հասկանում են, որ պետք է ոչնչացնել Զինյակօն և որոշում են ազատել մնացած Սրբերին և զինակիցներին՝ այլմոլորակայինին ոչնչացնելու համար: Դրա հետ միասին Բոսը որոշում է մնալ կեղծ աշխարհում, որպեսզի թուլացնի այն միջից և մոտիկանա Զինյակին, իսկ կեղծ աշխարհում իրեն կօգնեն ձեռք բերված գերուժերը: Խաղային ընթացքը կընդգրկի միքժամանակ երկու իրականություն՝ իրական և վիրտուալ:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի անցյալ մասերից մի շարք կերպարներ վերադարձել են Saints Row IV, ինչպես «Սրբերի» անդամները, այնպես ել նախկին թշնամիները, որոնցից շատերը դառնում են պրոտագոնիստ-նախագահի ադմինիստրացիայի ղեկավարներ: Շաունդին դառնում է Սպիտակ Տան Գաղտնի Բաժնի տնօրենը: Քինզի Քենզիգսթոնը՝ ՀԴԲ-յի նախկին անդամը և Saints Row: The Third-ի համակարգչային հանճարը, դարձել է Սպիտակ Տան մամուլի քարտուղարը: Բենջամին Քինգը՝ խաղի առաջին մասի «Փոխարքաներ» խմբավորման նախկին Բոսը, դառնում է Նախագահի շտաբի պետը, իսկ Փիրս Վաշինգտոնը նշանակվել է կապերի տնօրեն: Մեթ Միլեռը, որը լքել է «Դեքեռներին» և հայտարարել է տեխնոլոգիաների օգտագործման չափավորության մասին վերադարձել է Մեծ Բրիտանիա և մտել է ՄԻ-6-շարքեր: Ջոնի Գեթը, որը երրորդ մասում մեռած էր համարվում (ֆիլմի նկարահանումներում, վերջում), նույնպես վերադարձել է:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row: Thee Third-ի թողակրումից հետո, Դեննի Բիլսոնը՝ THQ-յի գործադիր փոխ-նախարհարը, X-Play-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Volition-ը արդեն մշակում են շարունակությունը՝ «Ինչպես և ցանկացած խաղի դեպքում եթե դուք ունեք մեծ ստեղծագործական կենտրոն, դուք ուղղակի շարունակում եք այն օգտագործել: Օրինակ ես գիտեմ, թե ինչպիսինն է Saints Row IV-ը և այն ավելի խելահեղ է քան Saints Row:The Third-ը: Դա լավ օրինակ է, թե ինչպես եք դուք օգտագործում այն, ինչ որ ունեք՝ անընդհատ ձեզ հարցնելով. «Ինչքա՞ն կարող է գնալ»»[5][6]:

2012 թվականի մարտի 3-ին Volition-ը թողարկել է Enter The Dominatrix լրացումը Saints Row: The Third խաղի համար, որի գործողությունները ընթանում էին թրիքվելի գործողությունների ավարտից մեկ տարի հետո: Քիչ հետո հայտարարված է եղել, որ Enter The Dominatrix-ի որոշ էլեմենտներ կլինեն նաև Saints Row IV-ում[7], իսկ լրացումը կթողարկվի Saint Row IV-ի համար ներբեռնվող կոնտենտի տեսքով[4][8]:

THQ ընկերության սնանկացումից հետո, Volition ստուդիան գնվել է Deep Silver ընկերության կողմից, որին նաև անցել են Saint Row IV-ի հրատարակման իրավունքնեերը[9]: Saints Row IV-ի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին:

Սկոթ Ֆիլիփսը՝ Saints Row IV խաղի դիզայնի տնօրենը, Gamereactor-ի հարցազրույցում ասել է, որ չորրորդ մասը կլինի գլխավոր կերպարի և «Սրբերի» խմբավորման պատմության վերջը[10]: Բայց իր խոսքերին համաձայն՝ դա չի նշանակում սերիայի վերջ, ամենայն հավանականությամբ Saints Row V-ը կլինի, ուղղակի այն նախորդ մասերի հետ ոչ մի կապվածություն չի ունենա:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row IV
The Soundtrack
Թողարկված2013 թվականի օգոստոսի 27-ին
ԺանրԵրաժշտություն խաղի համար
Տևողություն1:20:53
ԼեյբլSumthing Else Music Works

Խաղի սաունդթրեքի վրա աշխատել է կոմպոզիտոր Malcolm Kirby Jr.-ը:

Track listing
# Անվանում Տևողություն
1. «Saints Row IV»   3:11
2. «The Destroyer»   0:58
3. «Northwest City»   2:58
4. «Zero Saints Thirty»   1:35
5. «Zin Ship Awakening»   0:29
6. «Emperor Zinyak»   1:49
7. «The Briefing»   0:31
8. «Northeast City»   2:58
9. «Hunting Mr. X»   1:35
10. «My Saints in a Box»   1:32
11. «The Case of Mr. X»   1:55
12. «Northwest Drone II»   0:48
13. «Northwest City II»   3:05
14. «Not in Steelport Anymore»   0:23
15. «Search for Kinzie»   1:44
16. «Zin Battle»   1:28
17. «The Warden Arrival»   2:41
18. «Saints of Rage - Stage 1»   1:14
19. «Saints of Rage - Stage 2»   1:41
20. «Saints of Rage - Stage 3»   2:11
21. «Matt's Text Adventure»   1:41
22. «Downtown City»   2:58
23. «Matt's Simulation»   1:40
24. «Miller-Space»   0:46
25. «Southwest Drone»   2:20
26. «Southwest City»   1:56
27. «Shaundi's Nightmare»   1:00
28. «Power Up C.I.D.»   2:04
29. «Going Home Again»   2:26
30. «King Me»   3:05
31. «The Saints Wing I»   2:22
32. «The Saints Wing II»   1:24
33. «Downtown City II»   2:34
34. «Betrayal»   0:42
35. «The Power of Armor»   2:50
36. «Matt's Escape»   1:15
37. «Southwest Drone II»   1:19
38. «Southwest City II»   2:27
39. «Saints Victory»   1:25
40. «The Saints Flow»   1:24
41. «Northeast City II»   3:05
42. «Let's Get This Sh*t Started»   1:19
43. «The Ultimate Badass»   1:16
44. «Saints Row (The Remix)»   2:49

Լրացուցիչ ներբեռնվող կոնտենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Season Pass[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Enter the Dominatrix՝ սյուժետային լրացում, որը ի սկզբանե պլանավորվում էր, որպես DLC Saints Row: The Third-ի համար, որը դարձել էր լիարժեք չորրորդ մաս, այժմ իսկ ունի լրացման կարգավիճակում է: Բոլոր ցանկացողները ոչ միայն կկարողանան ազատել Ստիլպորտը Զինյակից և իր այլմոլորակային խմբից, այլ նաև համակարգչային ԲԴՍՄ Աստծուց: Թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին:
  • How the Saints Save Christmas (Ինչպես էին Սրբերը փրկում Սուրբ Ծնունդը)՝ սյուժետային լրացում: Խաղացողներին սպասում են երեք սյուժետային առաջադրանք, որոնց ընթացքում նրանք ծանոթ հերոսների հետ կփրկեն Սանտա Կլաուսին: Լրացումը նաև ներառում է երեք նոր զենք (Red Rider BB Gun, Christmas Dubstep Gun, North Pole) և երկու տրանսպորտային փոխադրամիջոց (Flying Reindeer, Santa's Sleigh): Թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին:
  • The Rectifier՝ յուրահատուկ զենք:

Այլ կոնտենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստ, ավտոմեքենաներ, զենքեր

  • Presidental Pack (Նախագահական հավաքածու)՝ ավելացնում է ներկայացուցչական կարգի նախագահական հագուստ: Ինչպես ժամանակակից, այնպես ել Ամերիկայի անկախության ճանաչման ժամանակի: Երկու սեռերի համար ել հանդուրժողաբար նախատեսվել հագուստի տարբերակներ: Բացի այդ լրացումը ներառում է 4 նախագահական դիմակ՝ Վաշինգտոնի, Լինքոլնի, Բուշ կրտսերի և նաև Օբամայի: Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 29-ին:
  • Grass Roots Pack (Ժողովրադկան շարժման հավաքածուGrass Roots արտահայտությունը բառացիորեն թարգմանվում է, որպես «Խոտի արմատներ», բայց իմաստը ընդհանրապես ուրիշ է: Ամերիկայում այդպես են անվանում բոլոր հնարավոր քաղաքացիական շարժումները, ավելի կոնկրետ՝ «նախաձեռնություն ներքևից», ծավալների նախաձեռնություն: Սրբերը շատ հայընի են իրենց անզպելի ձգվածողությանը պոնտերին, սակայն դա ընդհանրապես չի նծանակում, որ նախագահին չի կարելի հասարակ մարդ ձևանալ: Հատուկ այդպիսի նպատակների համար ել թողարկել են տվյալ DLC-ը: Այստեղ կան բազմաթիվ հասարակ կոլտնտեսական կովբոյական շորեր, տարբեր DIY զենքեր, օրինակ իմպրովիզացված երկփողանի հրացան, կամ վանտուզակրակիչ: Նաև լրացման մեջ կա բանվորա-գյուղացիական բեռնատար մեքենա: Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 29-ին:
  • Dubstep Gun (Remix) Pack՝ տվյալ լրացման տեղադրումից հետո կկարողանաք լիցքավորել ձեր զենքը նոր մեղեդիներով և ռիթմերով: Ընդամենը մատչելի է չորս ժանր՝ սվինգ, պոլկա, դասական և ...դեթ մեթալ: Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 8-ին:
  • Wild West Pack՝ DLC-ի մեջ ներառված են ձիգ կովբոյական իրեր՝ երկփողանի ատրճանակ և թմբկային փամփշտակալով Բայկի հրացան: Բացի այդ այստեղ երկու սեռերի ներկայացուցիչների համար ել կա իսկական վեստեռնային հագուստ: Իհարկե, ամբողջ հագուստը ձևափոխվող են: Կարճ ասած, ինչպես և ասվում է անվանման մեջ՝ տիպիկ Վայրի Արևմուտք: Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին:
  • GAT V՝ DLC-ում խաղացողին հնարավորություն է տրվում ձևանալ վերակենդանացված հիանալի ընկեր և զինակից Գեթի կերպարը: Տվյալ նպատակների համար զգեստապահարանում ավելանում են Գեթի շորերը, իսկ արտաքին տեսքի փոփոխման մեջ՝ իր սանրվածքը: Բացի այդ լրացման մեջ կան երկու մեծ զենք՝ Reynolds .50 Heavy Machine Gun գնդացիրը և Knifethrower դանակաշպրտիչ: Նաև Աիշայի՝ Ջոնիյի այժմ ննջեցյալ ընկերուհու, հագուստը: Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ին:
  • Commander-In-Chief Pack՝ այս լրացումը դրախտ է ամերիկական դիվանային հայրենասերի համար: Առաջինը՝ այստեղ դուք կարող եք խաղալ Քեռի Սեմի կերպարով իր բոլոր աստղա-շերտավոր շորերով և նույնիսկ գլանով: Երկրորդը՝ խաղացողները կկարողանան վարել ռազմական կործանիչ ինքնաթիռ, որը պատրաստված է արծվի՝ մեկ այլ ամերիկական սիմվոլի, տեսքով: Իսկ երրորդը՝ այստեղ կա մեգա-զենք, որը կոչվում է «Merica Gun», դրա օգնությամբ խաղաղացոը կարող է կրակել համարյա թե ամեն ինչ: Այն ինչպես և մյուս բոլոր իրերը ներկված է պետական դրոշի գույներով: Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին:
  • Volition Comics Pack՝ քանի որ Պրոտագոնիստը արդեն վարպետորեն տիրապետում է գերուժերին՝ իրեն անկասկած պետք կգա սուպերհերոսային հագուստ: Հենց դրա համար ել թողարկել են տվյալ DLC-ը: Լրացումը ներառում է երկու կոստյում՝ «Երկաթե գող» և «Ամազոնիայի թագուհի» և նորից երևում է հանդուրժողականությունը և սեռերի հավասարությունը: Թողաչկվել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին:
  • Brady Games Pack` տվյալ DLC-ը ներառում է խաղի լիովին ուղեցույց և նաև զենքերի ձևափոխում, ավելի կոնկրետ SWAT SMG զենքինը, այժմ այն կարող է ձևափոխվել գերմանական MP-40-ի, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է, որպես «Շմայսեր»: Բավականին համոզիչ միջոց է այլմոլորակայիններին իրենց անհամապատասխանությունը Արիական ռասային ցույց տալու համար: Թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին:
  • Super Saints Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է ևս մի քանի կոստյումներ պարոն (տիկին) նախագահի համար: Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին:
  • Pirate’s Booty Pack ՝ ծովահենային թեմայի լրացում: Կոմպլեկտը ներառում է շատ շորեր, օրինակ՝ ձեռքերի համար կեռեր, ոտքերի փայտե պրոթեզներ, աչքի ժապավեններ և այլ հագուստ: Բացի այդ այստեղ կան կայծքարային ատրճանակներ և ակերով ցամաքի ծովահենային երկկայմ առագաստանավ: Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 7-ին:
  • Thank You Pack՝ DLC-ը ներառում է հագուստի մի քանի հավաքածու, այստեղ աչքի է ընկնում «I saved the damn universe… And all I got was this lousy t-shirt» գրվածքով շապիկը, ինչը հայերենով նշանակում է՝ «Ես փրկեցի տիեզերքը... Եվ այն ամենը ինչ ես ստացա այս գոնջոտ շապիկն է»: Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 12-ին:
  • Zinyak Attak Pack՝ լրացումը ներառում է Զին իմպերիայի գրոհիչի, Ստրաժի և նույնիսկ ամենավեհափառ և սարսափելի Զինյակի հագուստը և զենքերը: Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին:
  • Child´s Play Pack՝ տվյալ լրացումը ստեղծվել է բարերարական նպատակներով: Ամբողջ ստացած գումարը ուղարկվում է «Child's Play» բարերարական ընկերության հաշվին: Լրացումը ներառում է երկու յուրօրինակ կոստյում և մեկ ավտոմեքենա: Թողարկվել է 2013 թվականին դեկտեմբերի 12-ին:
  • Anime Pack՝ DLC-ը ավելացնում է երկու անիմեյական կոստյում՝ արական և իգական սեռերին ներկայացուցիչների համար, պլաստիկ վիրաբուժության կլինիկայում ավելացվում են երկու սանրվածք և երկու զենք՝ առողջ ուր և մեգա-ռուժբայկա: Ավելի կոնկրետ դրանք ինքնատիպ զենքեր չեն, այլ գոյություն ունեցողների համար նոր ձևեր: Օրինակ թուրը Ջեդայական սրի համար տեքստուրա է: Թողարկվել է 2014 թվականի հունվարի 8-ին:
  • Stone Age Pack՝ DLC-ը ավելացնում է կանացի և պարոնի կաշիներից պատրաստված կոստյումներ, Stoned Motor Corp-ից մնախապատմական ավտոմեքենա և զենքի տեսքով իսկական մահակ ու ոսկոր: Վերջինները բեյսբոլի փայտի և շոշափուկ փայտի համար նմանապես տեքստուրաներ են: Թողարկվել է 2015 թվականի հունվարի 15-ին:
  • Reverse Cosplay Pack՝ Volition-ը խաղի վերջին մասը սիրողների համար մրցույթ է կազմակերպել: Մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած ցանկացողը, ուղղակի պետք էր գլխավոր հերոսի համար օրիգինալ կոստյում նկարել և ուղարկել մշակողներին: Volition-ը դիտել է բոլորուղարկված կոստյումները ու ընտրել է իրենց ամենաշատը դուր եկածներից երկու կոստյում: Առաջինը իգական սեռի ներկայացուցիչների համար է՝ «Պեպենոտ Քածի» (Freckle Bitch’s) կոստյումն է: Իսկ երկրորդը՝ «Տիեզերական Սուտենյոր Ջենկիյի» կոստյումն է (Genki Space Pimp): Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 5-ին:
  • Gamestop Warped Weapon Challenge՝ սա ևս մեկ մրցույթային լրացում է, ինչպես և Reverse Cosplay Pack-ը: Այն Saints Row IV-ում մավելացնում է բավականին յուրահատուկ մագնիտային զենք, որը կարող է ձգել մեծ քանակությամբ մարդիկ և ավտոմեքենաներ, իսկ հետո այդ ամենը մեծ ուժով նետել դեպի բոլոր ուղղությունները: Գործընթացը նման է Տելեկինեզ կարողությանը, բայց այն մի քանի անգամ ավելի հզոր է: Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 5-ին:
  • College Daze Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է ամերկական ուսանողական թեմայով հագուստ և տրանսպորտ: Ավելանում է ալարկոտ ուսանողի կոստյում և չիրլիդերի կոստյում: Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին:
  • Game On Pack՝ խաղացողին տրվում է հոկկեյիստի հագուստ, գոլֆի կոստյում, իսկ որպես սառը զենքի տրվում են մականներ (համապատասխան սպորտաձևի համար): Բացի այդ հնարավորություն կտրվի վարել սառույց հավասարեցնող ավտոմեքենա: Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին:

Գերընդունակություններ

  • Element of Destruction Pack՝ այս անգամ արդեն հոգնեցուցիչ հագուստի փոխարեն, փոփոխվում են գերընդունակությունները: Դաժան սպանության ձևերը շատացել են, ոսոխներին կարող ենք վերածել ժամային մեխանիզմով պայթուցիկի, ուղարկել նրանց օդ, իրենցից պատրաստել կասետային ռումբեր և այլն: Թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին:
  • Bling Bling Pack՝ տվյալ լրացումը ավելացնում է նախագահական գրպանի միջոցների մեծացման համար նախատեսված գերընդունակություններ: Այժմ գերընդունակությունների օգնությամբ կարելի է փողից անձրև ստեղծել, թշնամիներին ոսկե արձանների վերածել և այլն: Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 6-ին:

Այլ

  • Executive Privilege Pack՝ THQ-յի հին պրակտիկան շարունակելով Deep Silver-ի մշակողները որոշել են չիտերը թողարկել առանձին վճարովի լրացման տեսքոբ: Իհարկե խաղի մեջ կան մի քանի չիտեր, սակայն Executive Privilege Pack-ը ավելացնում է ամենապահանջվածները՝ անմահության, անվերջ պատրոնների համար և այլմ: Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 24-ին:
  • Hey Ash Whatcha Playin?՝ տվյալ լրացումը ավելացնում է երեք օրիգինալ «ախպեր»: Ընդհանրապես «Hey Ash Whatcha Playin?»-ը («Էշ, ի՞նչ ես խաղում») դա համակարգչային և կոնսոլային խաղերի մասին YouTube-ի շոույի անվանում է, որը վարում են երեք գործիչ՝ Էշը, Էնթոնին և Պապաշա Բյորչը: Շոուն անց է կացվում հետևյալ կերպ՝ նրանցից մեկը (հիմնականում դա Էշն է լինում) նստած Xbox 360 է խաղալիս լինում: Հետո սենյակ է մտնում երկրորդ մասնակիցը և տալիս է լեգենդար հարցը՝ «Էշ, ի՞նչ ես խաղում», ինչից հետո նրանք սկսում են կատակել խաղի մասին իրենց օրիգինալ և միայն իրենց համար հասկանալի ոճով: Թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 3-ին:

Saints Row IV: National Treasure Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

Deep Silver հրատարակչության ներկայացուցիչները հայտարարել են, որ թողարկման է պատրաստվում Saints Row IV մարտախաղի նոր հրատարակություն: Այն կսկսի վաճառվել 2014 թվականի հուլիսի 8-ից և անվանված կլինի National Treasure Edition: Խաղի տվյալ տարբերակը կներառվի հենց խաղը և 29 DLC: Խաղացողներին կսպասեն How the Saints Saved Christmas և Enter the Dominatrix սյուժետային լրացումները: Խաղացողները նաև կստանան բազմաթիվ շորեր և հատուկ զենքեր, օրինակ՝ Merica Gun, Plunger Gun և Rectifier: Հավաքածուն նախատեսված է Windows-ի, Xbox 360-ի և PS3-ի համար: Հավաքածուն կարելի է առնել ինչպես սկավառակով, այդպես ել թվային ֆորմատով[11]:

Saints Row: Gat Out of Hell[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 29-ին PAX Prime 2014-ի ժամանակ Deep Silver ընկերությունը ներկայացրել է կոոպերատիվ ռեժիմով Windows-ի, Xbox One-ի, Xbox 360-ի, Playstation 3-ի և Playstation 4-ի համար նախատեսված ինքնուրույն լրացումը: Ջոնի Գեթը և Քինզի Քենզինգսթոնը գնում են դժողք, որպեսսզի ազատեն Բոսին, որին սպասում է Սատանայի դստեր հետ պարտադրական ամուսնացում: Իհարկե ճանապարհին հերոսները հանդիպում են մի շարք լեգենդար կերպարների և ուղղակի հին ծանոթների հետ: Համաձայն Volition-ի բառերին՝ Նոր Աիդը պատրաստված է Saints Row: The Third-ի և Saints Row IV-ի Ստիլպորտից: Խաղը նաև ունի 2 հոգու համար միասնական խաղ (ինչպես միշտ): Հեղինակները ոգեշնչվել են Disney-ի մուլտֆիլմներով[12]:

Gat Out of Hell անվանումը Միթ Լուֆ ռոքերի Bat Out of Hell ալբոմի անվանման նմանօրինակն է[13]:

Լրացումը թողարկվել է 2015 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ում[14]:

Saints Row IV: Re-Elected[խմբագրել | խմբագրել կոդը]

Saints Row IV: Re-Elected՝ դեպի PlayStation 4 և Xbox One Saints Row IV խաղի անցում: Ներկայացվել է նույն օրը, ինչ Gat Out of Hell-ը: Տվյալ տարբերակի մշակմամբ զբաղվում է ոչ թե Volition-ը, այլ High Voltage Software ստուդիան: Ինչը վերաբերվում է նորամուծություններին՝ մշակողները հայտարարել են ձայնային շփման աջակցման և գրաֆիկայի չնչին բարելավվման մասին: վերահրատարակությունը մատչելի է երկու տարբերակով՝ հասարակ, որի մեջ ներառված են Saints Row IV-ի բոլոր չնչին լրացումները և կոմպլեկտ, որտեղ կլինի նաև ինքնուրույն Saints Row: Gat out of Hell[15] կոոպերատիվ լրացումը: Թողարկվել է 2015 թվականի հունվարի 27-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Saints Row 4 release date announced, debut trailer revealed
  2. 2,0 2,1 Объявлена дата выхода Saints Row 4
  3. 3,0 3,1 Saints Row 4: August Launch Announced
  4. 4,0 4,1 Saints Row IV 'incorporates' Enter The Dominatrix, will maybe release as DLC later
  5. Saints Row 4 Confirmed, To Be Wilder Than Saints Row 3
  6. Publisher EVP Danny Bilson confirms fourth installment in Volition’s madcap action game is in development, will iterate on The Third
  7. Saints Row: The Third — Enter the Dominatrix Now Part of Something Bigger Than Itself
  8. Enter the Dominatrix will return to Saints Row 4 as DLC
  9. Koch Media: «We are not ambitious to be the next THQ»
  10. Saints Row 4 завершит сагу про главного персонажа
  11. «Анонсировано издание Saints Row 4: National Treasure Edition» (ռուսերեն). 3DNews. 25 июня 2014. Վերցված է 2014-ին.
  12. «Авторы Saints Row: Gat Out Of Hell вдохновляются мультиками Disney» (ռուսերեն). PlayGround. 3 сентября 2014. Վերցված է 2014-ին.
  13. «Тайна названия Gat Out of Hell» (ռուսերեն). PlayGround. 15 сентября 2014. Վերցված է 2014-ին.
  14. «Saints Row: Gat Out of Hell» (ռուսերեն). PlayGround. 29 августа 2014. Վերցված է 2014-ին.
  15. «Анонсирован Saints Row IV: Re-Elected для PlayStation 4 и Xbox One» (ռուսերեն). Overclockers.ru. 30 августа 2014. Վերցված է 2014-ին.