Պոլկա (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլկա
Ստեղծման տարեթիվ1830
Ծագել է Բոհեմիա
Պոլկա պարողներ

Պոլկա (չեխ․՝ polka), չեխական ժողովրդական պար։ Անվանում են նաև Նիմռա, Մադեռա։ Անվանումը ենթադրաբար ծագում է չեխական pulka՝ կիսաքայլ բառից։ Պարն ունի երկմաս չափ, պարում են զույգերով, շրջան կազմած, աշխույժ տեմպով։ 19-րդ դարի 2-րդ կեսին որպես պարահանդեսային պար տարածվել է ողջ Եվրոպայում՝ զգալիորեն կորցնելով ազգային բնորոշության գծերը։ Պարի-ի օրինակները հանդիպում են պրոֆեսիոնալ երաժշտության մեջ (Բ․ Սմետանա, Ա․ Դվորժակ, Ա․ Գ․ Ռուբինշտեյն, Մ․ Ա․ Բալակիրև, Պ․ Ի․ Չայկովսկի, Ս․ Վ․ Ռախմանինով և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 363
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլկա (պար)» հոդվածին։