Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Վարքագծային հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարքագծային գիտություն, ուսումնասիրում է օրգանիզմների ճանաչողական գործընթացները և բնական աշխարհում օրգանիզմների միջև վարքագծային փոխազդեցությունները: Այն ներառում է մարդու և կենդանիների վարքագծի համակարգված վերլուծություն և ուսումնասիրություն՝ բնական դիտարկման, վերահսկվող գիտական փորձերի և մաթեմատիկական մոդելավորման միջոցով: Այն փորձում է իրավաչափ, օբյեկտիվ եզրակացություններ անել խիստ ձևակերպումների և դիտարկումների միջոցով[1]։ Վարքագծային գիտությունների շրջանակներում են գտնվում հոգեբանությունը, հոգեկենսաբանությունը, քրեաբանությունը, մարդաբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և ճանաչողական գիտությունը: Ընդհանրապես, վարքագծային գիտությունը հիմնականում ձգտում է ընդհանրացնել մարդու վարքագիծը, քանի որ այն վերաբերում է հասարակությանը, և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա որպես ամբողջություն[2]:

Վարքագծային գիտության բաղադրիչ գիտակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտությունը կազմված է հասարակական երեք տարբեր գիտակարգերից, և այդ գիտակարգերն են մարդաբանությունը, հոգեբանությունը և սոցիոոգիան: Վարքագծային գիտությունը եզակի գիտություններից է, որն ներառում է երեք տարբեր գիտակարգեր՝ բոլորը մեկում: Թեև վարքագծային գիտությունը բաղկացուցիչ բոլոր երեք գիտակարգերը տարբեր են, այս երեքն էլ շատ նմանություններ ունեն: Ինչպես արդեն ներկայացվեց և՛ հոգեբանությունը, և՛ մարդաբանությունը, և՛ սոցիոլոգիան ունեն շատ նմանություններ: Վարքագծային գիտությունը ունի այն բոլոր որակները, որոնք ունենում են հասարակական գիտությունները[3]: Վարքագծային գիտությունը ուսումնասիրման առարկան մարդու վարքն է՝ օգտագործելով մարդաբանների, հոգեբանների և սոցիոլոգների որոշ մեծ բացահայտումներ: Վարքագծային գիտնականները օգտագործում են բազմաթիվ տարբեր մեթոդներ, որոնք հիմնվել են հասարակական գիտության երեք տարբեր բաղկացուցիչ գիտակարգերի կողմից, և այս ամենը օգնում է ուսումնասիրել մարդու վարքագիծը: Մարդկային վարքագիծը անընդհատ աճող թեմա է, և այն դեռևս լիովին հասկանալի չէ: Վարքագծային գիտության նպատակն է հասնել մարդու վարքագծի ակունքներին և հասկանալ այն ամենը, ինչին փորձում է հասնել[4]:

Կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվություն մշակող գիտությունները զբաղվում են ճանաչողական սուբյեկտների կողմից սոցիալական միջավայրից խթանիչների տեղեկատվության մշակմամբ, որպեսզի ներգրավեն որոշումների կայացման, հասարակական դատողության և հասարակական ընկալման մեջ հասարակական միջավայրում օրգանիզմի անհատական գործունեության և գոյատևման համար: Գործիքակազմից են հոգեբանությունը, ճանաչողական գիտությունը, վարքագծի վերլուծությունը, հոգեկենսաբանությունը, նեյրոնային ցանցերը, հաարակական ճանաչողությունը, սոցիալական հոգեբանությունը, իմաստային ցանցերը, էթոլոգիան և սոցիալական նյարդաբանությունը[5]:

Մյուս կողմից, փոխազդեցական գիտությունները զբաղվում են սոցիալական համակարգում օրգանիզմների կամ ճանաչողական սուբյեկտների միջև փոխհարաբերությունների, փոխազդեցության, հաղորդակցման ցանցերի, ասոցիացիաների և փոխազդեցական ռազմավարությունների կամ դինամիկայի հարցերով: Դրանք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սոցիոլոգիական հասարակական հոգեբանությունը, սոցիալական ցանցերը, դինամիկ ցանցերի վերլուծությունը, գործակալահեն մոդելը, վարքագծի վերլուծությունը և միկրոսիմուլյացիան:

Սոցիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիան իրենից ներկայացնում է հասարակության գիտական հետազոտություն, որն ուսումնասիրում է մշակույթը, սոցիալական հարաբերությունները և փոխազդեցությունները: Այն ներառում է սոցիալական օրինաչափությունների և գործընթացների հետազոտություն և վերլուծություն՝ ուսումնասիրելով սոցիալական աշխարհի ազդեցությունը մեր մտքերի, հույզերի և վարքագծի վրա: Սոցիոլոգիայի առաջնային նպատակն է հասկանալ հասարակության դինամիկան: Այս պատկերացումով մարդիկ ավելի լավ ունակ են ազդել հասարակության վրա և անցնել դրա միջով, ինչպես նաև այդ գործընթացում ավելի խորը պատկերացումներ են կազմում իրենց մասին: Այս գիտելիքը նաև վճռորոշ դեր է խաղում որոշումների կայացման գործընթացում[6]:

Օգյուստ Կոնտի կողմից 1830-ականներին ստեղծվել է սոցիոլոգիա եզրույթը, որը ի սկզբանե վերաբերում էր մարդկային գործունեության մասին բոլոր գիտելիքները համապարփակ ներկայացնող գիտությանը: Գիտակարգը ի հայտ եկավ որպես արձագանք հասարակական փոփոխություններին: Տասնութերորդ և տասնիններորդ դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայում բազմաթիվ փոփոխություններ և առաջխաղացումներ եղան: Փոփոխությունները, ինչպիսին է շոգեմեքենայի գյուտը, այնուհետև փոխվեց հասարակության գործելաոճը: Օգյուստ Կոնտից հետո արդեն սոցիոլոգիան ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում[6]։

Մարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանության ուսումնասիրությունները և հետազոտական մեթոդները վարքագծային գիտություններին տրամադրում են մարդու վարքի վրա ազդող մշակութային, բնապահպանական և կենսաբանական գործոնների ավելի համապարփակ պատկերացում: Ազգագրությունը հետազոտական մեթոդ է, որը մշակվել է մարդաբանների կողմից, այն ներառում է մարդկանց հասարակական վարքագծի ուսումնասիրությունը իրենց հարազատ միջավայրում՝ օգտագործելով առաջին ձեռքի դիտարկումները, հարցազրույցները և դիտորդների մասնակցությունը: Ազգագրության մեթոդով հավաքագրված տվյալները հիմնականում որակապես բարձր են, բայց համատեքստով հարուստ, քանի որ տրամադրում են խմբի ներսում գտնվողների տեսակետները[7]:

Մարդաբաններն այժմ դաշտային հետազոտություններ են կատարում թվային ոլորտում: Հասարակության վարքագիծը տվյալներ են, որոց հետևում են կառավարությունից, առողջապահությունից և մանրածախ առևտրի ոլորտից: Ռուկենշտեյնը և Շուլը այս երևույթն անվանել են աշխարհի տվյալների ձևավորում: Շարժողականության բարձրացման հետ մեկտեղ մարդաբանները կարող են ուսումնասիրել վարքագիծը՝ հավաքելով զգալի քանակությամբ տվյալներ և կատարելով տվյալների վերլուծություն անհատներից և տվյալների հավաքագրման վայրերից[8]:

Մարդաբանները որդեգրել են ալգորիթմների օգտագործումը տվյալների մեծ հավաքածուներից վարքագծի հետ կապված տվյալների օրինաչափությունների վեր հանման համար: Նրանք ուսումնասիրում են սոցիալական մեդիա կայքերի օգտատերերի ակտիվությունը, որպեսզի հասկանան, թե ինչպես են այս կայքերից օգտվող համախոհ անհատները նոր ենթախմբեր կազմում: Մարդաբաններն անհամբեր սպասում են, որ մի օր դիմեն Արհեստական բանականության (ԱԲ) օգնությանը՝ մարդաբանական հետազոտություններ կատարելու համար: Ներկայումս ԱԲ-ն հնարավորություն չունի ամբողջությամբ հասկանալու, թե ինչպես կարելի է մարդաբանական տեսանկյունից վերլուծել տվյալները[9]:

Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ չգիտեն, թե որքան մեծ է վարքագծային գիտության հայեցակարգը, իսկ հոգեբանությունը նրա բազմաթիվ ճյուղերից միայն մեկն է: Վարքագծային հոգեբանության տեսությունը նկարագրում է, թե ինչպես է անհատի միջավայրը ունակ փոխել նրա մտքերն ու վարքը: Մի քանի դիտարկումներ են արվել՝ ստուգելու այս գաղափարի ճշմարտացիությունը, և արդյունքները ցույց են տվել, որ շատ անհատների վարքի փոփոխությունը կախված է և՛ շրջապատից, և՛ իրենց մոտ մարդկանցից: Միտքը փոխում է մտածելու իր գործընթացները՝ ի պատասխան աննշան թվացող փոփոխությունների, բայց իրականում այդպես չէ: Հոգեբանությունը, ինչպես բոլորս գիտենք, մտքի և վարքի ուսումնասիրությունն է:

Ջոն Միլսն օգնել է ըմբռնել վարքագծի բարդությունը և ներկայացրել է ճանաչողական հոգեբանության հայեցակարգը, որը բացատրում է, թե ինչպես են գործում առանձին մտքերը: Այս պատկերացումները ազդել են վարքագծային գիտության մեջ հոգեբանության դերի հասկացողությունը: Մենք այժմ գիտենք, որ չնայած անհատական վարքագծերը կարող են տարբեր լինել, բայց նրանք կարծես բոլորը հանգեցնում են նույն արդյունքին: Ըստ Միլսի՝ միջավայրի փոփոխություններով պայմանավորված վարքագծային փոփոխությունները սկզբում դիտարկվել են կենդանիների, իսկ ավելի ուշ մարդկանց վրա: Բացի այդ, նա իր գրքում բերում է մայր-դուստր կապի օրինակը, որը ցույց է տալի հոգեբանությունը գործողության մեջ: Մենք պետք է փոխադարձ հարաբերություններ զարգացնենք, որպեսզի այդ վստահելի հարաբերությունները զարգանան: Հաշվի առնելով այս օրինակը, պարզ է, որ, երբ մենք զարգանում ենք որպես մարդ, մենք յուրաքանչյուր հարաբերությունից պահանջում ենք վստահություն և շարունակական զարգացում:

Միտքն իր բնույթով անընդհատ զարգացող է, ուստի շատ կարևոր է լիովին հասկանալ վարքագծային գիտության և հոգեբանության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունները:

Վարքագծային գիտության ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հնարավոր չէ ամբողջությամբ կանխատեսել գիտության ճշգրիտ ապագան, Սքիները որոշակի լույս է սփռել ապագա «անկանխատեսելի» հնարավոր ուղղության վրա, եղել են հետազոտություններ, որոնք պնդում են: Շանսը[10] խթանեց վարքագծային գիտությունն ու տեխնոլոգիան՝ որպես հասարակության մարդկային զարգացման խթանման միջոց, ինչպես նաև լուծելու գլոբալ և մշակութային խնդիրները: Աստիճանաբար այս լավատեսությունը հոդս ցնդեց, քանի որ վարքագծային գիտությունն իրականում ցույց է տալիս, թե որքան քիչ է հավանականությունը, որ պոտենցիալ աղետները կանխելու նման հարցերը ժամանակին լուծվեն: Շանսը բացահայտեց վարքագծային հնարավոր երևույթները, որոնք կարծես խոչընդոտում են լայնածավալ, արդյունավետ կերպով իրականացվող խնդիրներ լուծելու առաքելությանը[11]:

Ռոբիլան[12] բացատրում է, թե ինչ անշանակություն ունի վարքագծային գիտության աջակցության/հետազոտության համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը վարքագծային օրինաչափություններն ավելի մեծ մասշտաբով ուսումնասիրելու և հասկանալու համար (արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում և ավելի մեծ տվյալներ ձևավորում): Վիրտուալ իրականության/խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ առաջադեմ թերապիաների և միջամտությունների զարգացումը նույնպես արդյունավետ կլինի վարքագծային գիտության ապագա(ներ)ում: Այս հասկացությունները վարքագծային գիտության ապագայի հնարավոր ուղիների համար միայն ակնարկ են:

Կիրառականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտությունների մի քանի առարկաներից պատկերացումները ուսումնասիրվում են տարբեր կիրառական առարկաների կողմից և կիրառվում են առօրյա կյանքում և բիզնեսում[13]:

Սպառողների վարքագիծը, օրինակ, որոշումների կայացման գործընթացի ուսումնասիրությունն է, որի միջով սպառողները անցնում են ապրանքներ կամ ծառայություններ գնելիս: Այն ուսումնասիրում է, թե ինչպես են սպառողները ընկալում խնդիրները և լուծումներ տալիս: Վարքագծային գիտությունը կիրառվում է այս ուսումնասիրության մեջ՝ ուսումնասիրելով սպառողների կողմից գնումներ կատարելու օրինաչափությունները, այդ որոշումների վրա ազդող գործոնները և ինչպես օգտվել այդ օրինաչափություններից:

Կազմակերպչական վարքագիծը վարքագծային գիտության կիրառումն է բիզնես միջավայրում: Այն ուսումնասիրում է դրդապատճառները, որոնք խթանում են աշխատակիցներին ավելի արդյունավետ աշխատել, տալիս է հետևյալ հարցերի պատասխանները. ինչն է ազդում այս վարքագծի վրա և ինչպես օգտագործել այդ օրինաչափությունները՝ ընկերության նպատակներին հասնելու համար: Կառավարիչները հաճախ օգտագործում են կազմակերպչական վարքագիծ՝ իրենց աշխատակիցներին ավելի լավ առաջնորդելու համար:

Օգտագործելով հոգեբանության և տնտեսագիտության պատկերացումները, վարքագծային գիտությունը կարող է օգտագործվել՝ հասկանալու համար, թե ինչպես են անհատները իրենց առողջության հետ կապված որոշումներ կայացնում, և ի վերջո, ուսումնասիրում են այն միջամտությունները (կորստի նկատմամբ հակակրանք, ֆրեյմինգ, լռելյայնությունը, հրմշտոցներ և այլն), որոնք օգտագործվում են հիվանդությունների ցավը մեղմելու համար:

Վարքագծային գիտության այլ կիրառական առարկաներից են գործառնությունների հետազոտություն և մեդիա հոգեբանություն:

Տարբերակում հասարակական գիտություններից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային գիտություններ և հասարակական գիտություններ եզրույթները փոխկապակցված ոլորտներ են[14], որոնք երկուսն էլ ուսումնասիրում են վարքային համակարգված գործընթացները, բայց դրանք վարքի տարբեր չափումների համար տարբերվում են իրենց գիտական վերլուծության մակարդակով[15]:

Վարքագծային գիտությունները վերացական էմպիրիկ տվյալներ են՝ ուսումնասիրելու որոշումների կայացման գործընթացը և հաղորդակցության ռազմավարությունները սոցիալական համակարգում՝ օրգանիզմների ներսում և դրանց միջև: Սա հետաքրքիր ձևով ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հոգեբանությունը, սոցիալական նյարդաբանությունը, էթոլոգիան և ճանաչողական գիտությունը: Ի հակադրություն, հասարակական գիտությունները ապահովում են ընկալման շրջանակ՝ ուսումնասիրելու հասարակական համակարգի գործընթացները՝ հասարակական կազմակերպության ազդեցության միջոցով անհատի և խմբերի կառուցվածքային հարմարեցման վրա: Դրանք սովորաբար ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սոցիոլոգիան, տնտեսագիտությունը, հանրային առողջապահությունը, մարդաբանությունը, ժողովրդագրությունը և քաղաքագիտությունը:

Սրանց հետ կապված շատ ենթաոլորտներ ուսումնասիրում են վարքային և հասարակական գիտությունների սահմանները: Օրինակ՝ քաղաքական հոգեբանությունը և վարքագծային տնտեսագիտությունը օգտագործում են վարքային մոտեցումներ՝ չնայած քաղաքագիտության և տնտեսագիտության ավելի լայն ոլորտներում համակարգային և ինստիտուցիոնալ գործոնների վրա կենտրոնացմանը[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Klemke, E. D., Hollinger, R., and Kline, A. D., (1980), Introduction to the book in 'Introductory Readings in the Philosophy of Science': Buffalo, New York, Prometheus Books p 11-12
  2. «Definition of BEHAVIORAL SCIENCE». www.merriam-webster.com. Վերցված է 19 March 2018-ին.
  3. Nehnevajsa, Jiri; Festinger, Leon; Katz, Daniel (April 1954). «Research Methods in the Behavioral Sciences». American Sociological Review. 19 (2): 230. doi:10.2307/2088409. ISSN 0003-1224. JSTOR 2088409.
  4. Whitley, Jr., Bernard E.; Kite, Mary E. (2012-11-12). Principles of Research in Behavioral Science. doi:10.4324/9780203085219. ISBN 9780203085219.
  5. «What are behavioral sciences? definition and meaning». BusinessDictionary.com. Արխիվացված է օրիգինալից 15 October 2018-ին. Վերցված է 23 December 2017-ին.
  6. 6,0 6,1 The Field of Sociology. An Introduction to Sociology. (n.d.). https://www.asanet.org/wp-content/uploads/savvy/introtosociology/Documents/Field%20of%20sociology033108.htm Retrieved 2023-12-07.
  7. Brown, Nina; McIlwraith, Thomas; González, Laura Tubelle de (2020-01-01). Perspectives: An Open Introduction to Cultural Anthropology, 2nd Edition (ամերիկյան անգլերեն). The American Anthropological Association.
  8. Ruckenstein, Minna; Schüll, Natasha Dow (2017-10-23). «The Datafication of Health». Annual Review of Anthropology (անգլերեն). 46 (1): 261–278. doi:10.1146/annurev-anthro-102116-041244. ISSN 0084-6570.
  9. Hillier, Katie (2023-05-08). «Digital Anthropology Meets Data Science». Anthropology News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-12-07-ին.
  10. Chance, Paul (2007-10-01). «The ultimate challenge: Prove B. F. Skinner wrong». The Behavior Analyst (անգլերեն). 30 (2): 153–160. doi:10.1007/BF03392152. ISSN 2196-8918. PMC 2203635. PMID 22478494.
  11. Leigland, Sam (2011-10-01). «Beyond freedom and dignity at 40: Comments on behavioral science, the future, and chance (2007)». The Behavior Analyst (անգլերեն). 34 (2): 283–295. doi:10.1007/BF03392258. ISSN 2196-8918. PMC 3211387. PMID 22532749.
  12. Robila, Mihaela; Robila, Stefan A. (2020-10-01). «Applications of Artificial Intelligence Methodologies to Behavioral and Social Sciences». Journal of Child and Family Studies (անգլերեն). 29 (10): 2954–2966. doi:10.1007/s10826-019-01689-x. ISSN 1573-2843.
  13. Hallsworth, Michael (2023). «A manifesto for applying behavioural science». Nature Human Behaviour. 7 (3): 310–322. doi:10.1038/s41562-023-01555-3. PMID 36941468.
  14. Dristi, Adhikari (2016). «Exploring the Differences Between Social and Behavioral Science». Behavioral Development Bulletin. 21 (2): 128–135. doi:10.1037/bdb0000029.
  15. «Definition of BEHAVIOURAL SCIENCE». www.Merriam-Webster.com. Վերցված է 23 December 2017-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George Devereux: From anxiety to method in the behavioral sciences, The Hague, Paris. Mouton & Co, 1967
  • Fred N. Kerlinger (1979). Behavioural Research: A Conceptual Approach. New York: Holt, Rinehart & Winston. ISBN 0-03-013331-9.
  • E.D. Klemke, R. Hollinger & A.D. Kline, (eds.) (1980). Introductory Readings in the Philosophy of Science. Prometheus Books, New York.
  • Neil J. Smelser & Paul B. Baltes, eds. (2001). International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, 26 v. Oxford: Elsevier. 978-0-08-043076-8
  • Mills, J. A. (1998). Control a history of behavioral psychology. New York University Press.