Սպառողական վարքագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորականը ոսկյա զարդ գնելիս

Սպառողական վարքագիծ, տնտեսագիտական տեսություն, որն ուսումնասիրում է, թե որտեղ, ինչու և ինչպես են մարդիկ գնում կամ չգնում որևէ ապրանք կամ ծառայություն։ Այն հանդիսանում է հոգեբանության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և այլ գիտությունների ուսումնասիրության առարկան։ Սպառողի վարքագիծն ունի բացառապես անհատական բնույթ։ Յուրաքանչյուր գնորդ առաջնորդվում է իր հակումներով, մոդայի նկատմամբ վերաբերմունքով, ապրանքի ձևավորմամբ և այլ սուբյեկտիվ նախասիրություններով։ Ինչպես նշվեց, սպառողական վարքագծի տեսության էությունն այն է, որ այն ցույց է տալիս, թե սպառողները ինչպիսի վերաբերմունք են դրսևորում շուկայում շուկայում իրենց անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որի ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզաբանել, թե ինչպես է ձևավորվում մարդկանց շուկայական պահանջարկը։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ բազմազան պահանջմունքներ ունեն տարբեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ, շուկայում նրանց՝ ընտրություն կատարելու հնարավորություննները որոշվում են որոշակի գործոնների հիման վրա, որոնցից կարող են լինել.

  • սպառողի դրամական եկամտի մեծությունը
  • սպրանքների և ծառայությունների գնի մակարդակները
  • շուկայում միմյանց փոխարինող կամ փոխլրացնող ապրանքերի առկայություը
  • սպառողի նախասիրություններն ու նախապատվությունները
  • ունեցած եկամտով առավելագույն օգտակարությամբ ապրանքների խմբաքանակին ձեռքբերման ձգտումը
  • ապրանքների և ծառայությունների ունեցած սահմանային օգտակարության աստիճանը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրդուխանյան Վ.Մ.Պահանջարկն ու սպառողական վարքագծի տեսությունը.-Եր.: Տնտեսագետ, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]