Jump to content

Մասնակից:Սարդարյան Սիրանուշ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաս-փուշ
Ժանրպատմվածք
Ձևարձակ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
ԿերպարներԱհմադ հայրիկ, Ջաֆար, Հաջի Ռահիմ, թագավոր, վեզիր, սենեկապետ
Հայերեն հրատ.Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1
ՎիքիքաղվածքՍարդարյան Սիրանուշ/Ավազարկղ

Խազ-փուշ, Րաֆֆու պատմվածքներից է, որը ներկայացնում է Թեհրանի թշվառների կյանքից մի դրվագ։ Պատմվածքը գրվել է 1886 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Թիֆլիսում[1]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի սկզբից Րաֆֆին թողնում է «Մշակը» և սկսում է աշխատակցել «Արձագանքին»։ Այդ նույն թվականի փետրվարից սկսած շաբաթաթերթում տպագրվում է «Սամվել» պատմավեպը: Շիրվանզադեն իր հուշերում պատմում է, որ «Արձագանքի» խմբագիր Ա. Հովհաննիսյանը սկսում է նեղսրտել, հետո դադարացնում է «Սամվելի» տպագրությունը և Րաֆֆուն՝ Շիրվանզադեի միջոցով, առաջարկում է «ձեռք քաշել երկարաշունչ և միտումնավոր գործերից» և սկսել գրել փոքրիկ պատմվածքներ: «Խազ-փուշ» պատմվածքը Ներկայացնելով խմբագրին այն հրապարակվում է «Արձագանքի» հուլիսի 20-ի և 27-ի համարներում: Պատմվածքը տպագրվում է գերմաներեն, ռուսերեն: Արշակ Չոպանյանը «Խազ-փուշը» վերածում է արևմտահայերենի: Նախասովետական տարիներին ու նաև մեր օրերում պատմվածքը Ա. Տեր-Հովնանյանը, Համո Բեկնազարյանը և Գ. Բրագինսկին իրենց սցենարով և Համո Բեկնազարյանի բեմադրությամբ՝ էկրանավորում են Հայֆիլմ կինոստուդիայում: Ֆիլմը բարձր գնահատականի է արժանանում[1][2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում ներկայացնում է Թեհրանի թշվառների կյանքից մի դրվագ: Գործողությունների կենտրոնում Խազ-փուշերն են, նրանց այդպես էին անվանել մերկությունը ծաղրելու համար, քանի որ այդ գեղեցիկ, թանկագին մորթին հագնում էին միայն հարուստները: Րաֆֆին ներկայացնում է Խազ-փուշերին, նրանց արտաքին տեսքն ու ապրելակերպը: «Խազ-փուշերի» մեջ աչքի էր ընկնում Ջաֆարը: Նրա խնամակալության ներքո գտնվում էր մի երեխա, որին նա տվելէր իր ամբողջ սերը: Եվ ահա մի երեկո, երբ քաղաքը ննջում էր, ծերունի Ահմադի առաջնորդությամբ Խազ-փուշերը հարձակվում են հարուստ հաջի Ռահիմի տան վրա և, մեղադրելով նրան իրենց աղքատության համար, սկսում են քանդել աղյուսները, կողոպտում նրան: Օրը ուրբաթ էր և շահը գնալու էր ուխտատեղի։ Ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրա ճանապարհին, սակայն բարեսիրտ թագավորը կանգնում է և սենեկապետերից մեկին ասում, որ գոհացնի աղքատներին, սակայն Ջաֆարն ասում է, որ նրանք փողի համար չեն անհանգստացնում թագավորին: Նա պատմում է, որ սպանել են հաջի Ռահիմին և թագավորին են թողնում իրենց դատավճիռը: Թագավորը ասում է, որ նրանք պատժի արժանի չեն և հանցավորն իր պատիժը կկրի: Այս ամենից հետո մեծ վեզիրի դեմքը գունաթափվում է, իսկ թագավորը շարունակում է իր ճանապարհը[1]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ հայրիկ, Ջաֆար, հաջի Ռահիմ, թագավոր, վեզիր, սենեկապետ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Րաֆֆի (1983). Երկերի ժողովածու, հ․ 1. Երևան: Սովետական գրող. էջեր էջ 410-427.
  2. «Խաս-փուշ». Հայկական կինո.

Կատեգորիա:Րաֆֆու պատմվածքներ