Մասնակից:Մելանի Սարուխանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'

«Կարմիր բուրգ», հեղինակ Ռիք Ռիորդան արկածային ֆենտեզի վեպը, որը հիմնված է եգիպտական դիցաբանության վրա: Այն գրվել է 2010 թվականին, ինչպես «Աստվածների ժառանգորդներ» (The Cane Chronicles) սերիայի առաջին գիրքը: Ռուսաստանում գիրքը հրատարակվել է 2011 թվականին, իսկ 2015 թվականի մարտում «Էսմո» հրատարակչությունը, գիրքը վերաթողարկել է նոր շապիկով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նվիրված է երկու ամերիկակացի դպրոցականների՝ Քարտեր Քեյնի ու նրա քրոջ՝ Սեյդիի արկածներին, որոնք բացահայտում են, որ նրանք եգիպտական փարաոնների՝ Նարմերի ու Ռամզես Մեծի հետնորդներն են: Քարտերը Հորի մարմնավորումն է, իսկ Սեյդին՝ Իսիդայի: Նրանց հայրը՝ Ջուլիուս Քեյնը, փորձում է կանչել Օսիրիսին Ռոզետիայի քարի միջոցով, բայց նրա հետ հայտնվում են Հորը, Սեթը, Իսիդան և Նեֆտիդան: Օսիրիսը մտնում է Ջուլիուս Քեյնի մեջ: Սեթը գերեվարում է Ջուլիուսին: Քարտերը և Սեյդին ցանկանում են վերադարձնել հորը, նրա հետ մեկ տեղ էլ Օսիրիսին: Ջուլիուսի եղբայր Ամոսը քրոջը և եղբորը վերցնում է իր հետ Բրուքլին, իր տունը: Այնտեղ երեխաները իմանում են, թե ով են իրականում: Քարտերը և Սեյդին ուղևորվում են Ֆինիքս (Արիզոնա), Սեթի հետ կռվելու և նրա կարմիր բուրգը ոչնչացնելու համար: Ճանապարհին նրանք ընկնում են Կյանքի Տուն, որտեղ բոլորը աստվածների դեմ են տրամադրված, հանդիպում են գիտությունների աստված Թոթին և կատարում են ճանապարհորդություն Ստորերկրյա աշխարհում[1]: Քարթերը կարևոր դեր է կատարել Կարմիր բուրգի ոչնչացման գործում, քանի որ Հորը և Սեթը ոխերիմ թշնամիներ են:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարթեր Քեյն՝ 14 ամյա տղա, Հորի՝ երկնքի և պատերազմի աստծո մարմնավորումը: Նրա մայրը մահացել է, երբ նա յոթ ու կես տարեկան էր: Իր կյանքը նա անց է կացրել հոր հետ ճամփորդելով, այդ իսկ պատճառով ընկերներ չունի: Նա Սեյդիի ավագ եղբայրն է:
  • Սեյդի Քեյն՝ 12 ամյա աղջիկ, Իսիդայի՝ մոգության, կանացիության և մայրության աստվածուհու մարմնավորումը: Նա վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ: Ամբողջ կյանքը ապրել է Լոնդոնում տատիկի և պապիկի հետ: Նա Քարթերի կրտսեր քույրն է:
  • Ջուլիուս Քեյն՝ եգիպտական մոգ, ով 5 աստվածների ազատումից հետո դարձել էր Օսիրիսի տերը, սակայն Սեթի կողմից թաղվել էր սարկոֆագի մեջ: Նա Քարտերի և Սեյդիի հայրն է:
  • Ամոս Քեյն՝ եգիպտական մոգ, ով բռնված էր Սեթի կողմից: Նա Ջուլիուսի եղբայրն ու Քարթերի և Սեյդիի հորեղբայրն է:
  • Զիա Ռաշիդ ՝եգիպտական մոգ, Կյանքի տան գրիչ, դարձել է Նեֆտիդայի՝ գետերի, մահվան և հանդերձյալ աշխարհի աստվածուհու տիրուհին: Ամբողջ գրքի ընթացքում պաշտպանել է քրոջ և եղբորը, օգնել է նրանց հասնել գլխավոր նպատակին՝ հաղթել Սեթին: Վերջում պարզվել է, որ Զիան ընդամենը շաբթի է, իսկ իրական Զիան ինչ-որ տեղ խորը քուն էր մտած և այնտեղից կառավարում էր շաբթիի օգնությամբ:
  • Բաստ՝ եգիպտական կատուների աստվածուհի: Նրա տիրուհին Սեյդիի տնային կատուն էր՝ Մաֆֆինը: Նրա առաջադրանքը երեխաներին պաշտպանելն էր, դրանից հետո, երբ Ռուբի Քեյնը փրկեց նրան կալանավորումից, փորձելով կնիքը դնել Կլեոպատրայի ասեղի վրա, որտեղ փակված էր Ապոֆիսը:
  • Սեթ՝ քաոսի եգիպտական աստված: Սեթի՝ Ջուլիուս Քեյնի դուաթում կալանավորումից պատահական արձակելուց հետո, որոշում է կառուցել կարմիր բուրգ և ստեղծել այնպիսի փոթորիկ, որը ի վիճակի կլինի ոչնչացնել ամբողջ Հյուսիսային Ամերիկան:
  • Հուֆու՝ պավիան, Ամոս Քեյնի տնային կենդանին: Սիրում է բասկետբոլ խաղալ և երկրպագում է Լեյքերս բասկետբոլային թիմին:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բուրգը School Library Journal-ի վարկածով անվանվել է 2010 թվականի լավագույն գիրքը[2]:

Նաև վեպը մտել է Red House Children’s Book Award 2011 թվականի կարճ ցանկը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riordan, Rick (May 4, 2010). The Red Pyramid. Disney Hyperion. էջ 516. ISBN 9781423113386.
  2. «School Library Journal Best Books of 2010». School Library Journal. Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին. Վերցված է 2011-01-19-ին.
  3. «2011 Shortlist». Red House. Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին. Վերցված է 1 June 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)