Մասնակից:Մարիամ Միքայելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Միքայելյան/Ավազարկղ
Անտառային լիճը տիեզերքից
Կանադա

Անտառային (անգլ.՝ Lake of the Woods), լիճ Հյուսիսային Ամերիկայում: Գտնվում է Մեծ Լճերից արևմուտք՝ Կանադայի (Մանիտոբա և Օնտարիո նահանգներ) և ԱՄՆ (Մինեսոտա) նահանգների սահմանին: ԱՄՆ լճերի շարքում տարածքով 7-րդ տեղն է զբաղեցնում: Լճի ջրերն առանձնացնում են Մինեսոտան Հյուսիսարևմտյան Անկյունից, որը Կանադային հարող մի փոքր տարածք է և ցամաքային նահանգների ամենահյուսիսային կետն է:

Լճի մակերեսը 4350 կմ² է (որից 3149 կմ² կանադական ջրերն են), ծովի մակարդակից բարձր է 323 մետր[1]: Ափագիծը խիստ կտրված է, ափագծի երկարությունը հասնում է 105 000 կմ և համարվում է ամենամեծը Կանադայի լճերի շրջանում: Լիճն ունի ավելի քան 14 հազար կղզիներ, որոնցից նշանավոր են Մեծ կղզին, Բիգսբին և Բազեն: Օլնոյի մեծ թերակղզին լճի մեջ է մխրճվում արևելյան ափից՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի: Լճի ավազոտ, ցածր և հարթ հարավային ափը կտրուկ հակադրվում է գրանիտի հյուսիսային ափին, որը կտրված է անհամար ծովածոցներով, հարուստ ջրհոսներով, թերակղզիներով և կղզիներով: Լճի հյուսիսային ափին գտնվում է Կենորա քաղաքը:

Լիճը հիմնականում սնվում է հարավից՝ Ռայն (Անձրևոտ) գետից, ինչպես նաև արևմուտքից՝ Կակագի լճից, Դրայբերիից և շատ ուրիշներից: Լիճը հյուսիսից Վինիպեգ գետով դեպի հյուսիս-արևմուտք հոսք ունի համանուն լիճ:

Երկրաբանական տեսանկյունից Ագասիզ մեծ սառցադաշտային լճի մնացորդ է[2]: Հարավ-արևելքում գտնվում է Մեծ լճերի համակարգի Վերին լիճը, բայց նրանց միջով է անցնում Ատլանտյան և Արկտիկական ավազանների ջրբաժանը:

Լճի ափին բնադրում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են շեփորահողը (անգլ.՝ Charadrius melodusքարադրը և ամերիկյան սպիտակ հավալուսնը: Լճի տարածքում բնադրում են նաև սպիտակագլուխ ծովարծիվների մի քանի հարյուր զույգեր: Զարգանում է շիղաձկների, հյուսիսային գայլաձկների, խոշոր բերանով և փոքր բերանով թառի սիրողական ձկնորսությունը: Որսում են նաև լճի իշխան և դեղին թառ[3]։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի խոշորագույն լճերի ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lake of the Woods | The Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2020-04-30-ին.
  2. Лесное озеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. «Canada Fishing Online. Ontario Fishing». www.canadafishingonline.net. Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին. Վերցված է 2011-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)