Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի և Որոտան գետերի միախառնման հատվածից ներքև՝ աջափնյա բլրապատ հարթավայրում։ Հայկական այդ բնակավայրը Ղևոնդ Ալիշանը անվանել է Խալիճան, որտեղ շարունակվում էին պահպանվել իշխանական գերեզմանոցների և դղյակների մնացորդները։ 18-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են՝ Ղարաբաղի խաների և քուրդ ցեղապետերի ճնշման տակ։ Այս ամենը նույնպես պատճառ դարձավ, որ տվյալ տարածքի գյուղերի, այդ թվում Խալիճանի պատմական անցյալի մանրամասները մոռացության մատնվեն։ Հայկական բնակավայրում հաստատված եկվորները գյուղը անվանափոխել և դարձրել էին Գիլիջան։ Մի քանի տասնամյակի ընթացքում քոչվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Առ այսօր մնացել են դրանց փշրանքները։ Ադրբեջանում Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Գիլիջան 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Ղուբաթլիի շրջանի կազմում։ Ադրբեջանում Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ 1993 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղն ազատագրվեց։ 1997 թվականին սկսվեց գյուղի վերաբնակեցման գործընթացը։ Այստեղ հաստատվել էին ՀՀ բնակավայրերից, մասնավորապես Շիրակի մարզից, մի քանի ընտանիքներ։ Նույն թվականին էլ գյուղում բացվել էր միջնակարգ դպրոց։ 2015-2016 թվականներին դպրոցում սովորում էր 48 աշակերտ և դասավանդում՝ 14 ուսուցիչ։ Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են եղել Ա․ Սարգսյանը, Օ․ Նազարյանը, Հ․ Կատայանը։ Բնակավայրն ունի խմելու ջուր։ Գյուղը էլեկրաֆիկացված է։ Բնակչությանը հասանելի են՝ բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները, հեռուստատեսությունը։ Կումայրի համայնքի կազմում ընդգրկված է նաև Շիրակ գյուղը։ Համայնքն ունի բուժկետ, դպրոց, գյուղապետարան։ Կումայրիում 2003 թվականին կար 91 մարդ, 2010 թվականին՝ 13 տուն, 52 մարդ, 2015թվականին՝ 14 տուն, 70 մարդ, 2018 թվականին՝ 16 տուն, 71 մարդ։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։