Մասնակից:Թաթուլ Մկրտչյան/Ավազարկղ
Կարեն Հեքիմյան հասարակական-քաղաքական գործիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1970 |
Ծննդավայր | Երևան |
Կարեն Հեքիմյան, 11 սեպտեմբերի, 1970, Երևան, Պահպանողական կուսակցության նախագահ[1], «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ․[2] քիմիկոս, լրագրող, իրավապաշտպան։
Կրթություն, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիա-տեխնոլոգիական բաժինը:[3] Իրավաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Մաշտոցի անվան համալսարանը: Ավարտել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուի ասպիրանտուրան: Աշխատել է Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում և ՀՊՃՀ-ում: Անալգետիկների սինթեզի բնագավառում մի շարք գիտական աշխատությունների համահեղինակ է: Ամուսնացած է, ունի 2 դուստր:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է 1988-ի համաժողովրդական շարժմանը, համագործակցել է «Մաշտոց» միավորման և Ազգային ինքնորոշում միավորման հետ: 1990-ին ընտրվել է Շենգավիթի շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1991թ. աշխատել է «Անկախություն» թերթում: 1991-ի ապրիլի 14-ին մի խումբ համախոհների հետ միասին հիմնադրել է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։ 1991-ին, 1992-ին և 1993-ին Հայաստանի ազգային պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու ՀՀ ԳԽ 8-րդ, 31-րդ և 36-րդ ընտրատարածքներում: 1992-ին ղեկավարել է Հակոբջան Թադևոսյանի ընտրարշավը: 1995-ին ՀՀ ԱԺ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (միակ ընտրատարածքը, որը չի վերահսկվել իշխանությունների կողմից) նախագահ է ընտրվել:1996-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի, 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Դիտորդական առաքելություն է իրականացրել 1998, 1999, 2008, 2013թթ. ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահի ընտրություններում[4]: 2007թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Իմպիչմենտ» դաշինքի [5] համամասնական ցուցակով: 2008-ին համաժողովրդական շարժման հանրահավաքներին և ցույցերին մասնակցելու պատճառով 2 անգամ բերման է ենթարկվել[6] ոստիկանություն,[7] ճանաչվել է քաղհալածյալ:[8][9] 2023 թվականի հունվարի 8-ին Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարում ընտրվել է[10] Պահպանողական կուսակցության նախագահ։[11]
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ականներից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:[12][13][14]Բազմաթիվ դատական հայցեր է շահել, [15]կանխելով վարչարարական ապրօինությունները, և պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու շահերը: 2012-ին հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 2008-ին ՄԻՊ-ին մեղադրել է անգործության մեջ, [16][17] որից որոշ ժամանակ անց օմբուդսմենը ազատվել է աշխատանքից:[18] 2012-ին բազմաթիվ նամակ բողոքներ է գրել ՀՀ քարտեզի վրա Արծվաշենը վերականգնվելու պահանջով:[19] 2014-ին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, [20][21][22]: ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան դեմ նրա կազմակերպված ցույցերից հետո [23] բարեփոխվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան գործունեությունը, [24] բարելավվել են Հայաստան-Լիտվա հարաբերությունները, ստեղծվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբ,[25] Լիտվայի դեսպանատան աշխատակիցները ՀՀ քաղաքացիների հետ սկսել են խոսել նաև հայերեն: 2015-ին ներկայացրել է հաղորդում՝ 1920-21թթ հարյուրավոր հայ սպաների և քաղաքական գործիչների աքսորի և սպանության փաստով, որը դեռ իրավական գնահատական չի ստացել: 2020-ի դեկտեբերի 28-ին դիմել է ՀՀ վարչական դատարան, պահանջելով՝ Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն (ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ չէր ընդունել հայցը։ Վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, բայց, այնուամենայնիվ, մերժել է բողոքը։[26]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ».
- ↑ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստ
- ↑ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ
- ↑ Չջնջված դրոշմակնիքը հազարավոր քաղաքացիների իրավունք է խախտում
- ↑ «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը
- ↑ «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառել»
- ↑ Պաշտպանը խախտում տեսնում է
- ↑ Ընդդեմ քաղաքական հալածանքների
- ↑ «Կարեն Հեքիմյանն ունի մարդու իրավունքներ, իսկ ես ո՞չ»
- ↑ «Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարի որոշումները».
- ↑ «Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ».
- ↑ Դատարանը որոշում է կայացրել՝ առանց «Հանուն Հայաստանի»
- ↑ Հինգ խորհուրդ նրանց, ում ՃՈ-ն արդեն տուգանել է
- ↑ Հինգ խորհուրդ նրանց, ովքեր պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին
- ↑ Դատական տեղեկատվական համակարգ
- ↑ ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը
- ↑ Օմբուդսմենի դեմ գործը կարճվեց
- ↑ Օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել
- ↑ «Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն
- ↑ Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը
- ↑ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը ԱԳՆ-ին մեղադրելով անգործության և ՀՀ քաղաքացիներին չպաշտպանելու մեջ:
- ↑ ԱԳՆ-ն դատարանում պարտվեց ՀՀ քաղաքացուն
- ↑ Հայաստանում գործում է ընդհատակյա դեսպանատուն
- ↑ Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի
- ↑ Լիտվայի խորհրդարանում ստեղծվեց Լիտվա-Արցախ բարեկամության խումբը
- ↑ «Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ՀՀ մասով վերացնելու պահանջը։».
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանում Լիտվայի դեսպանատունը հաշվեհարդա՞ր է տեսնում ՀՀ քաղաքացու հետ
- Արծվաշենը ՆԱՏՕ-ի անդա՞մ, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շավարշ Քոչարյանի նորամուծությունները
- «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ողջունում է ԲՀԿ–ի հրավիրած խորհրդաժողովը
- Ոստիկանի՝ «ս…… էղի» խոսքերը հրաման-հրահանգի պահանջներո՞վ են
- «Ինչո՞ւ պիտի Հունգարիան Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը պաշտպանի, եթե ՀՀ-ում իմ շահերը չեն պաշտպանվում»
- «Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է փոստատարի գործառույթ»
- «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դատապարտում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հակասական գործելաոճը
- ԱԳՆ-ն արձագանքում է «Առավոտ»-ի հրապարակմանը
- «Կաշառք եմ տվել»
- Դատախազությունը ճշտում է
- Կարեն Հեքիմյան. «Դեսպանատան գործունեությունը թափանցիկ եւ ազնիվ չէ»
- Մենք պիտի մշակենք քաղաքական օրակարգ․ Կարեն Հեքիմյան
- Պահպանողական կուսակցությունը մասնաճյուղ է հիմնում Արծվաշենում
- Օրվա իշխանության և ընդդիմության արտաքին քաղաքականության պատկերացումներն այլևս միանման են․ Կարեն Հեքիմյան