Անկախություն (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախություն (այլ կիրառումներ)

Անկախություն, շաբաթաթերթ, որ հիմնադրվել է Ազգային ինքնորոշում միավորման կողմից 1987 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ի Հայաստանի Հանրապետությունում, ընդհատակյա պայմաններում։ Փաստորեն խորհրդային բռնապետության պայմաններում, Հայաստանում ստեղծված առաջին ազատ, անկախ շաբաթերթն էր։ Թերթի գոյության, ամենաբեղուն տարիներն են համարվում 1989-1992 թթ., երբ թերթն ունեցավ 150-200 հազար տպաքանակ։ Այդ տարիներին թերթի հեղինակության բարձրացմանն ու առաջընթացն ապահովվեցին երիտասարդ լրագրողներ Երազիկ Գրիգորյանը (հետագայում լեզվի տեսչության պատասխանատու աշխատող), Սուրեն Գեղամյանը (արևելագետ), Վահան Ամատունին (ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ) և այլք։

Թերթը ներառեց կյանքի բոլոր ոլորտները՝ ընդհուպ ղարաբաղյան պատերազմի ոգին ու շունչը բարձրացնող հոդվածները։ Թերթը կատարելով իր առջև դրված մինիմալ խնդիրը դադարեցրեց իր գործունեությունը։ Թերթը իր գոյատևման համար պարտական է ԱԻՄ կազմակերպության ղեկավար և հիմնադիր Պարույր Հայրիկյանին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]