Մանթաշ Գյուլբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանթաշ Գյուլբանդյան
Ծնվել է1922
ԾննդավայրԹափանլի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Մանթաշ Սմբատի Գյուլբանդյան (1922, Թափանլի, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանթաշ Գյուլբանդյանը ծնվել է 1922 թվականին, Սպիտակի շրջանի Թափանլի (այժմ՝ Գեղասար) գյուղում։ Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը, և ուսումը շարունակել Կիրովականի մանկավարժական տեխնիկումում[1]։

1941 թվականին, երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը, Մանթաշը զորակոչվել է կարմիր բանակի շարքերը։ Նրա մարտական ուղին սկսվել է Անդրկովկասյան ռազմաճակատում, հետագայում փոխադրվել է Բելոռուսիա, Արևելյան Պրուսիա, որտեղ մասնակցել է խորհրդային զինված ուժերի ճակատամարտին։ 1945 թվականին մասնակցել է Շտետինի ուղղությամբ մղվող մարտերին, հասնում Բեռլինի մատույցներին։ Մի քանի անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությանը[1]։

1946 թվականին Մանթաշը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի, միաժամանակ շարունակել է ուսումը հեռակա մանկավարժական ինստիտուտում։

1954-1955 թվականներին աշխատել է Աբովյանի շրջանի Աստղաբերդ գյուղում, իսկ վերջին 35 տարիներին՝ Էջմիածնի շրջանի Նորակերտ գյուղի դպրոցում։ Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Գյուլբանդյանը արժանացել է պարգևների՝ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Հաղթանակի 20-ամյակի, Հաղթանակի 30-ամյակի, Խորհրդային զինված ուժերի 60-ամյակի, «Աշխատանքային արիության համար» և «Աշխատանքի վետերան» մեդալների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Հաղթանակի 20-ամյակի մեդալ
  • Հաղթանակի 30-ամյակի մեդալ
  • Խորհրդային զինված ուժերի 60-ամյակի մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]