Մակաբուծային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակաբուծային հիվանդություն
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառմակաբույծ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B89
 Parasitic diseases Վիքիպահեստում

Մակաբուծային հիվանդություն, կամ պարազիտոզ, մակաբույծներով հարուցված ինֆեկցիոն հիվանդություն։ Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք ապրում են տիրոջ օրգանիզմում՝ պատճառելով վնաս[1]։ Մակաբույծներով կամ մակաբուծային հիվանդություններով զբաղվող գիտությունը կոչվում է պարազիտոլոգիա[2]։ Բժշկական պարազիտոլոգիան առնչվում է մակաբույծների երեք հիմնական մեծ խմբերի հետ՝ մակաբուծային նախակենդանիներ, հելմինթներ և մակաբուծային հոդվածոտանիներ[1]։ Այսպիսով, մակաբուծային հիվանդությունները պատկանում են այն հիվանդություններին, որոնք հարուցվում են կենդանիների թագավորությանը կամ նախակենդանիների թագավորությանը պատկանող ախտածիններով[3]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ բակտերիալ օրգանիզմերը նույնպես կարող են վարել մակաբուծային կյանք, «մակաբուծային հիվանդություն» տերմինը ավելի սահմանափակ է։ Այս հիվանդությունները հարուցող երեք հիմնական օրգանիզմերի խմբերն են նախակենդանիները (հարուցում են նախակենդային հիվանդություններ), հելմինթները (հելմինթիազներ) և էկտոպարազիտները[4]։ Նախակենդանիները և հելմինթները սովորաբար էնդոպարազիտներ են (ապրում են տիրոջ օրգանիզմի ներսում), մինչդեռ էկտոպարազիտները հիմնականում ապրում են տիրոջ օրգանիզմի մակերեսներին։ Նախակենդանիները միաբջիջ, մանրադիտակային օրգանիզմեր են, որոնք պատկանում են Նախակենդանիների թագավորությանը։ Հելմինթները, մյուս կողմից, մակրոսկոպիկ, բազմաբջջային օրգանիզմներ են, որոնք պատկանում են կենդանիների թագավորությանը։ Նախակենդանիներն իրենց սնունդը ստանում են պինոցիտոզի կամ ֆագոցիտոզի ճանապարհով։ Ցեստոիդների և տրեմատոդների խմբին պատկանող հելմինթները ներծծում են սննդանյութերը, մինչդեռ նեմատոդները սնունդը ստանում են սննդանյութի կլլման արդյունքում[3]։ Այսպիսով, «մակաբուծային հիվանդություն» տերմինն ավելի շատ վերաբերում է էնդոպարազիտներին[5]։

Փոխանցման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասունները մակաբույծներով վարակվում են սննդից կամ ջից, միջատների խայթոցից, սեռական ճանապարհով[6], կամ կենդանիների և մակաբուծակիր մարդկանց հետ շփման արդյունքում։

Մակաբուծային հիվանդությունների ձեռք բերման միջոցներ կարող են լինել նաև բոբիկ քայլելը, հիվանդ մարդու կամ կենդանիների կղանքով աղտոտված իրերի հետ շփումը, հիգիենայի կանոններին պատշաճ կերպով չհետևելը, ոչ լավ եփված, լավ չլվացած սնունդ օգտագործելը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբուծային հիվանդությունները սովորաբար բուժվում են հակապարազիտային դեղորայքով։ Նախակենդանիներով հարուցված հիվանդությունների բուժման մեջ առաջարկվում է կիրառել նաև որոշ վիրուսներ[7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Baron, S. (1996), Baron, Samuel (ed.), «Introduction to Parasitology», Medical Microbiology (4th ed.), Galveston (TX): University of Texas Medical Branch at Galveston, ISBN 978-0-9631172-1-2, PMID 21413318, Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին
  2. «Parasitology - Latest research and news | Nature». www.nature.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Sherris medical microbiology. Ryan, Kenneth J. (Kenneth James), 1940- (Seventh ed.). New York. 2018 թ․ հունվարի 12. ISBN 9781259859816. OCLC 1004770160.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. «About Parasites | CDC DPD». 2020 թ․ հունվարի 28.
  5. «Intestinal Protozoal Diseases: eMedicine Pediatrics: General Medicine». Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Parasitic Diseases». Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  7. Keen, E. C. (2013). «Beyond phage therapy: Virotherapy of protozoal diseases». Future Microbiology. 8 (7): 821–823. doi:10.2217/FMB.13.48. PMID 23841627.
  8. Hyman, P.; Atterbury, R.; Barrow, P. (2013). «Fleas and smaller fleas: Virotherapy for parasite infections». Trends in Microbiology. 21 (5): 215–220. doi:10.1016/j.tim.2013.02.006. PMID 23540830.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում