Մաթեն թբիլիսյան ֆուտբոլի սան է։ 17 տարեկանից սկսել է հանդես գալ «Դինամո» ակումբում, որի կազմում կարողացել է հաղթել Վրաստանի գավաթի և սուպերգավաթի առաջնություններում։ Թիմի հետ միասին մասնակցել է Եվրոգավաթի որակավորման խաղերին։ 2011 թվականի հունվարի 16-ին Մաթեն պայամանագիր ստորագրեց «Վոլգա» ակումբի հետ[2]։ Ֆուտբոլիստի դեբյուտը Ռուսաստանի Պրեմիեր Լիգա կայացավ մարտի 14-ին «Տոմյու» ակումբի դեմ խաղում, որտեղ Մաթեն 87-րդ րոպեին փոխարինեց Գոչի Հոջավին[3].:
Մաթեն որոշ ժամանակ խաղացել է Վրաստանի երիտասարդական հավաքականում՝ անցկացնելով 5 խաղ։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի հավաքականի դեմ խաղում հեղինակեց իր առաջին և միակ գոլը[4]։ Հետո 2010 թվականի սեպտեմբերի 5-ին, Իտալիայի ընտրանու դեմ խաղի 59-րդ րոպեին՝ փոխարինելով Ժանո Անանիձեին, դեբյուտեց Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական[5]։ 2011 թվականի մարտին հրավիրվել է մասնակցելու 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն վիզայի հետ առաջացած խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել առաջնությանը[6]։