Ճապոնական խաղաղության զանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական խաղաղության զանգը Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց

Ճապոնական խաղաղության զանգ, Միավորված ազգերի կազմակերպության խաղաղության խորհրդանիշ։ Ձուլվել է 1952 թվականի նոյեմբերի 24-ին և 1954 թվականի հունիսի 8-ին ընծայվել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ որպես ճապոնական ժողովրդի պաշտոնական նվեր։ Խաղաղության այս խորհրդանշական զանգը ՄԱԿ-ին նվիրվել է այն ժամանակ, երբ Ճապոնիան դեռևս պաշտոնապես ընդունված չէր դրա կազմում։

Ճապոնական խաղաղության զանգի՝ ՄԱԿ-ին նվիրաբերելու հուշատախտակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական Թադա գործարանը զանգը պատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ Այն ձուլել է Չիյոջի Նակագավան Ուվաձիմա քաղաքի տաճարի Խաղաղության Բանզայի զանգի նմանությամբ[1][2][3]։ Նակագավան հետագայում հիմնել է Խաղաղության զանգի համաշխարհային ասոցիացիան[4][5]։ Կարճ ժամանակով զանգը տեղափոխվել է Օսակա քաղաք՝ Էքսպո 70 տոնավաճառին ներկայացվելու համար, որից հետո վերադարձվել Նյու Յորքում 42-րդ փողոցի ու Առաջին պողոտայի վրա իր մշտական տեղը։

ՄԱԿ-ին զանգը նվիրել է ՄԱԿ-ի ճապոնական դիտորդ Ռենզո Սավադան։ Նա մեկնաբանել է, որ «Զանգը մարմնավորում է ո՛չ միայն ճապոնացիների, այլ նաև ամբողջ աշխարհի բոլոր ժողովուրդների խաղաղության ձգտումը։ Այսպիսով, այն խորհրդանշում է ՄԱԿ-ի համընդհանրությունը»[փա՞ստ]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոներեն արձանագրություն խաղաղության զանգի վրա, Նյու Յորք

Զանգը կշռում է 116 կգ, ունի 1 մ բարձրություն և հիմքի 0․6 մ տրամագիծ։ Ձուլման համար անհրաժեշտ մետաղն ստացվել է 1951 թվականին Փարիզում անցկացված ՄԱԿ-ի 13-րդ գլխավոր համագումարի 60 ազգերի պատգամավորների հանգանակած մետաղադրամներից։ Պատգամավորներից գումարը երեխաներն են հավաքել։

Զանգի մեկ կողմում ճապոներեն տառերով արձանագրություն կա՝ «Կեցցե կատարյալ խաղաղությունն աշխարհում» 世界絶対平和萬歳։

1977 թվականին ՄԱԿ-ին նվիրվել է նաև փայտե մուրճ, իսկ սինտոիստական քահանաների կողմից օրհնված զանգի լարը նվիրվել է ՄԱԿ-ին 1990 թվականի մարտի 20-ին՝ Երկրի օրը։

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ճապոնական խաղաղության զանգը տեղադրված է նոճիների փայտից պատրաստված սինտոիստական տաճար հիշեցնող կառույցի մեջ։ Կառույցի քարե պատվանդանը նվիրել է Իսրայելը։

Իրադարձություններ և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգի հնչեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար ճապոնական խաղաղության զանգը հնչեցվում է տարվա մեջ երկու անգամ․ գարնան առաջին օրը՝ գիշերահավասարին, Երկրի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ և երկրորդ անգամ՝ ամեն սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացման օրը, որը համընկնում է 1981 թվականին Գլխավոր ասմբլեայի կողմից ընդունված Խաղաղության միջազգային օրվա հետ։ Զանգը հնչել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին սուրբ Ֆրենսիսի տոնին, որը խորհրդանշում էր Հռոմի պապ Պողոս VI-ի՝ ՄԱԿ կատարած պաշտոնական այցելության մեկ տարին։ Զանգը հազվադեպ է հնչում այլ կարևոր առիթներով։

Երկրի օրվա տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Երկրի օրը Ջոն ՄքՔոնելի հիմնած կազմակերպությունը պատասխանատու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում անցկացվող Երկրի օրվան նվիրված տոնակատարությունների համար։ Ամեն տարի տարբեր մարդիկ են արժանանում տոնակատարության մաս կազմող զանգը հնչեցնելու պատվին[6][7]։

Խաղաղության զանգը հնչեցնելու պատվին արժանացածների ցուցակ[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Զանգը հնչեցնելու պատվին արժանացածներ
1971 Ու Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
1972 Կուրտ Վալդհայմ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
1973 Ս․Վ․ Նարասիմհան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջգերատեսչական հարցերի և համակարգման ենթահանձնաժողովի կաբինետի ղեկավար
1974 Բրադֆորդ Մորզե, ադմինիստրատոր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
1975 Գենիչի Ակատանի,ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
1976 Ռոբերտ Ջ․ Ռայան, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական
1977 Մարգարետ Միդ, աշխարհահռչակ մարդաբան
1978 Մարգարետ Միդ, Երկրի օրվա նախագահ
1979 Դր․ Էստեֆանիա Ալդաբա-Լիմ, հատուկ ներկայացուցիչ, (Գլխավոր քարտուղարի օգնական), ՄԱԿ
1980 Դր․ Էդվարդ Գիբսոն, Ամերիկացի գիտնական-տիեզերագնաց, Skylab 4-ի գիտնական-օդաչու
1981 Դր․ Արվիդ Պարդո, Մալթա, ՄԱԿ-ի դեսպան, «Ծովային օրենք» կոնֆերանսի հիմնադիր
1982 Տիկին Ռենե Դյուբո, անվանի գիտնական, հումանիստ և Ռոքֆելլեր համալսարանի պրոֆեսոր էմերիտուսի կինը
1983 Պատվելի Պերցիվալ Բրաուն, Երրորդության եկեղեցի, Ուոլ սթրիթ, Նյու Յորք
1984 Փոլ ՄքՌե, Պառլամենտի անդամ, վարչապետ Պիեռ Թրյուդոյի ներկայացուցիչ, Կանադա
1985 Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական
1986 Դր․ Ռոբերտ Մյուլլեր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական
1987 Չեստեր Նորիս, Նախարարի խորհրդական, ԱՄՆ պատգամավոր ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում
Վալենտին Կարիմով, ավագ խորհրդական, ԽՍՀՄ
Խեյխ Ալի Մուխտար, Մուսուլմանական համաշխարհային լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ, Մեքքա, Սաուդյան Արաբիա
1988 Էդվարդ Աբրամսոն, Երկրի օրվա նախագահ
Պատվելի Ումբերտո Մուլար
Ֆրենսիս ՄքՔուլոու, կարդինալ, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա
1989 Դր․ Նոել Բրաուն, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր
1990 Դեյվիդ Դինկինս, քաղաքապետ, Նյու Յորք
Սինտիա Լենոն, արվեստագետ, Միացյալ Թագավորություն
1991 Անտուան Բլանկա, ՄԱԿ-ի զարգացման և միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր տնօրեն
1992 Ջոզեֆ Սիքսիպիո, նախկին պատանդ Բեյրութում, Ամերիկյան համալսարանի նախկին գործող համակարգող
Անիսետաս Սիմուտիս, դեսպան, Լիտվա
Այվարս Բաումանիս, դեսպան, Լատվիա
Պոլ Լուեդիգ, խորհրդական, ներկայցնում էր Էստոնիայի դեսպան Էրնստ Ջաաքսոնին
1993 Ռիգոբերտա Մենչու, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ակտիվիստ, Գվատեմալա
1994 Նասիր Օբեյդ, փոքրիկ տղա Պաղեստինից
Դաֆնե Թենե, փոքրիկ աղջիկ Իսրայելից
1995 Էդվինա Սանդիս, նկարչուհի, Միացյալ Թագավորության հանգուցյալ վարչապետ սըր Ուինստոն Չերչիլի թոռնուհին
1996 Ռիչարդ Բաթլեր, դեսպան, Ավստրալիա
Աննա ՄքՔոնել, Երկրի օրվա հիմնադիր Ջոն ՄքՔոնելի կինը
1997 Ռազալի Իսմայիլ, դեսպան, Մալայզիա, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ
1998 Ջիլիան Սորենսեն, ՄԱԿ-ի Արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղարի օգնական
Քենսակու Հոգեն, ՄԱԿ-ի Կապի և հանրային տեղեկատվության գծով քարտուղարի օգնական
1999 Եղբայր Իգնատիո Հարդինգ, քահանա, Տիբեթ
2000 Գերհարդ Պֆենզելթեր, դեսպան, Ավստրիա
2001 Մարի Քեթրին Բեյթսոն, գրող, Մարգարեթ Միդի և Գրեգորի Բեյթսոնի դուստրը
2002 Տիկին Լիզբեթ Պալմե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեդիայի կոմիտե, Շվեդիայի հանգուցյալ վարչապետ Ուլոֆ Պալմեի կինը
2003 Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան
2004 Ջոն ՄքՔոնել, Երիկրի օրվա հիմնադիր և Earth Society Foundation-ի համահիմնադիր
2005 Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը
Դոն ՄաքՔեյ, դեսպան, Նոր Զելանդիա, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Էդուարդո Ջ․ Սեվիլլա սամոզա, դեսպան, Նիկարագուա
2006 Լարս Հջալմար Ուայդ, դեսպան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի Նախագահի գրասենյակի ղեկավար
Դեսպան Շինիչի Կիտաոկա, ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ
2007 Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը
2008 Անվարալ Չոուդհուրի, դեսպան, Բանգլադեշ
2009 Փիթ Սիգեր, լեգենդար ժողովրդական երաժիշտ և բնապահպան
2010 Երեխաներ, այդ թվում՝ Երկրի օրվա հիմնադիրների ու վաղ շրջանի աջակիցների երեխաներն ու թոռները
2011 Սոլանժ Մյուլլեր, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, հանգուցյալ դոկտոր Ռոբերտ Մյուլլերի դուստրը
Այ Այ Տան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանի դուստրը
Նաիմա Չիխի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ
2012 Դեսպան Անվարալ Չոուդհուրի, Բանգլադեշ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ավագ հատուկ խորհրդական
2013 Նիխիլ Սեթ, Կայուն զարգացման բաժնի տնօրեն, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչություն
2014 Հելեն Գարլանդ, Earth Society Foundation և «Թարումի ջութակահարների երեխաներ» ընկերությունների ատենապետ
2015 Նյու Յորքի Earth Society Foundation ընկերության անդամներ
2016 Ռիկարդո դե Գուիմարես Պինտո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարելիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին հատուկ արարողությամբ նշվել է ճապոնական խաղաղության զանգի քառասուներորդ տարելիցը։ Արարողության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին կրկնել է, որ

«Երբ էլ որ այն հնչել է, այս ճապոնական խաղաղության զանգը պարզ ուղերձ է հղել։ Ուղերձը հղվել է ամբողջ մարդկությանը։ Խաղաղությունն անգին է։ Խաղաղություն փափագելը բավական չէ։ Խաղաղությունն աշխատանք է պահանջում՝ երկար, ծանր, դժվարին աշխատանք։»

Տպագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիացի Ուլ Հեմանի նախագծած ճապոնական խաղաղության զանգի դրոշմանիշների շարք է թողարկվել 1970 թվականին։ Դրոշմանիշները տպագրվել են Տոկիոյի կառավարության տպագրական բյուրոյի կողմից։

Ճապոնական խաղաղության զանգը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ներսից

Ճապոնական այլ խաղաղության զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համաշխարհային խաղաղության զանգի ասոցիացիայի» կողմից ամբողջ աշխարհին նվիրվել են խաղաղության զանգի ավելի քան քսան կրկնօրինակներ․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Peace Bells». World Peace Bell Association. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «A World Peace Bell for Christchurch, New Zealand» (PDF). resources.ccc.govt.nz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Margaret Bell Thomson. New Zealand - Country Of Peace. Xlibris Corporation. էջ 60. ISBN 978-1-4797-1263-2.Կաղապար:Self-published inline
  4. «International Day of Peace celebrated with Peace Bell ceremony in Ankara». United Nations Newsletter, Turkey. United Nations. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Wallach, Ruth. «The World Peace Bell». Public Art in Los Angeles. USC Libraries. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Earth Society Foundation - Peace Bell Honorees». earthsocietyfoundation.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Earth Society Foundation - SourceWatch». www.sourcewatch.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.