Ձայնի դիսպերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնի Դիսպերսիա, ձայնային սղիքների Փուչային արագության կախումը հաճախականությունից։ Առանձնապես լավ է արտահայտվում գազերում գերձայնային ալիքների տարածման ժամանակ։ Օրինակ, ածխաթթու գազում ձայնի արագությունը 105 հերցից փոքր հաճախականությունների դեպքում 268 մ/վրկ է, իսկ 105 հերցից մեծ հաճախականությունների դեպքում՝ 280 մ/վրկ։ Կարևոր է ռելաքսացիոն դիսպերսիայի երևույթը բազմատոմանի գազերում, երբ մոլեկուլների համընթաց շարժման էներգիան (ձայնային ալիքի հաղորդած) փոխանցվում է ազատության ներքին աստիճաններին (տատանողական և պտտակաև շարժումներ)։ Այդ փոխանցումը կատարվում է ռելաքսացիայի ժամանակամիջոցի ընթացքում։ Եթե ձայնային ալիքի պարբերությունը՝ T-ն, t-ից փոքր Է, ապա պարբերության ընթացքում ազատության ներքին աստիճանները չեն հասցնում գրգռվել։ Իսկ եթե Т>>т, ապա ձայնային ալիքի Էներգիան վերաբաշխվում է ազատության ներքին աստիճաններին, դրա հետևանքով hամընթաց շարժման Էներգիան, ուստի և գազի առաձգականությունն ու ձայնի արագությունն ավելի փոքր են, քան մեծ հաճախականությունների (փոքր Т-ի) դեպքում։ Այսպիսով, հաճախականությունների որոշակի տիրույթում ձայնի արագությունը մեծանում է հաճախականության մեծացմամբ։ Ռելաքսացիոն Ձայնի Դիսպերսիա է առաջանում ոչ միայն գազերում, այլև հեղուկներում (մի քանի միլիոն հերց հաճախականության դեպքում), Էլեկտրոլիտների լուծույթներում, որոշ պինդ մարմիններում և այլն։ Ոչ ռելաքսացիոն բնույթի դիսպերսիայի պատճառ կարող են լինել միջավայրի ֆիզիկական հատկությունները՝ ջերմահաղորդականությունը, մածուցիկությունը։ Ձայնի դիսպերսիան կարող է պայմանավորված լինել նաև տարածման միջավայրի (մարմնի) սահմաններով (այսպես կոչված՝ «երկրաչափական» տիպի դիսպերսիա, օրինակ, ալիքների տարածումը ձողերում, թիթեղներում, ձայնային ալիքատարներում)։ Ձայնի դիսպերսիան հանգեցնում է տարածման ժամանակ իմպուլսի ձևի աղավաղման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png