Ռելաքսացիայի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռելաքսացիայի ժամանակ, ժամանակահատված, որի ընթացքում հավասարակշռությունից դուրս եկած ֆիզիկական համակարգի գրգռման ամպլիտուդային արժեքը նվազում է e անգամ (eբնական լոգարիթմի հիմքն է)։ Սովորաբար նշանակվում է հունարեն τ տառով։

Համաձայն լը Շատելյե-Բրաունի սկզբունքի, կայուն հավասարակշռության վիճակից ֆիզիկական համակարգի շեղման դեպքում առաջանում են ուժեր, որոնք ձգտում են համակարգը վերադարձնել հավասարակշիռ վիճակի։ Եթե հավասարակշռության վիճակում որևէ f ֆիզիկական մեծության արժեքը է, ընդ որում շեղումը հավասարակշռությունից՝ , ապա առաջին մոտավորությամբ կարելի է համարել, որ այդ ուժերն ուղիղ համեմատական են շեղմանը։ Կինետիկական հավասարումն f մեծության համար գրվում է

Տեսքով, որտեղ λ-ն որոշ պարամետր է,, իսկ մինուս նշանը ցույց է տալիս, որ համակարգի ռեակցիան գրգռման հանդեպ հանգեցնում է համակարգը հավասարակշռության վիճակին վերադառնալուն։

Ռելաքսացիայի ժամանակը՝

Այս դեպքում f մեծությունը կփոխվի

Օրենքով, որտեղ -ն սկզբնական գրգռումն է։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելաքսացիայի ժամանակի մոտավորությունը լայնորեն օգտագործվում է ֆիզիկայում կինետիկական պրոցեսների նկարագրության համար, երբ խոսքը վերաբերում է հավասարակշռված վիճակ հաստատվելու կինետիկային։ Անցումը անհավասարակշռված վիճակից հավասարակշռվածին ուղեկցվում է էներգիայի ցրումով և ոչ դարձելի պրոցես է։ Հավասարակշռության հաստատումը հաճախ ընթանում է մի քանի փուլերով, որոնք բնութագրվում են առանձին ռելաքսացիայի ժամանակներով։ Այսպես, լույսից մոլեկուլների գրգռման ժամանակ ջերմային հավասարակշռության հաստատումը տեղի է ունենում վ կարգի ժամանակահատվածում, իսկ լյումինեսցենցիայի (լույսի ճառագայթումը գրգռված վիճակում) բնութագրական ժամանակը կարող է նանովայրկյանների և նույնիսկ միկրովայրկյանների կարգի լինել։

Շատ ֆիզիկական պրոցեսների նկարագրության ժամանակ ռելաքսացիայի ժամանակն ընտրվում է որպես նկարագրողական (ֆենոմենոլոգիական) պարամետր, սակայն առանձին դեպքերում այն կարելի է որոշել միկրոսկոպական պրոցեսների պարամետրերի միջոցով, որպիսիք են քվանտամեխանիկական անցման հավանականությունը կամ ցրման հատույթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելաքսացիա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]