Ալիք (թերթ)
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիք-ը հրատարակւում է 1931-ի մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպէս շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրեայ, իսկ 1941-ից էլ լույս է տեսնում 8 էջով:
Ունի իր սեփական տպարանը և խմբագրատան շենքը:
[խմբագրել] Պատմութիւն
Ալիք-ը հրատարակւում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպէս շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրեայ, իսկ 1941 թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լոյս է տեսնում 8 էջով: Հրատարակւել է առանց դադարի, միայն 1979 թ. յունւարին Իրանի յեղափոխութեան յաղթանակի նախօրեակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակւելուց: Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղւածութիւն եւ իր բովանդակութեան առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը: Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանութիւնը, իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը, զանգւածների քաղաքականացումը եւ Իրանի բարգաւաճմանն ու վերելքին նպաստելը իր հնարաւորութիւնների սահմաններում են:
Նախապէս ունեցել է շեշտւած հակախորհրդային դիրքորոշում՝ ի նպաստ հայ ժողովրդի անկախութեան վերականգնման:
Հայաստանի անկախացումից յետոյ պաշտպանել է օրաւուր զարգացող Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը՝ ամրագրւած փոխադարձ շահերի հիման վրայ:
Ալիք-ի արտօնատէրերն են եղել՝ դոկտ. Վարդան Յովհաննիսեանը, դոկտ. Արտաշէս Բաբալեանը, դոկտ. Ռոստոմ Ստեփանեանը եւ ճարտ. Ալբերտ Աճեմեանը: Իսկ տարբեր տարիների խմբագիրներից պիտի նշել՝ Յովսէփ Թադէոսեանին, Երւանդ Հայրապետեանին, Անդրէ Տէր-Օհանեանին, Յովսէփ Յովհաննիսեանին, Տաճատ Պօղոսեանին, դոկտ. Բաղդիկ Մինասեանին, Արսէն Մամեանին (խմբ. պատասխանատու), Հրայր Խալաթեանին, Էդւարդ Երիցեանին, Էդւարդ Ղահրամանեանին, Նորայր Էլսայեանին եւ Սեդա Դաւթեանին: Ներկայիս, 2004 թ. մարտից, օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքեանը:
1961-63 թթ. հրատարակւել է «Ալիք» ամսագիրը, իսկ 1969-78 թթ.՝ «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթը:
Ունեցել է «Շարժում», «Հայ երիտասարդ», «Ուսանողական էջ», «Գրական», «Էջ 404» յաւելւածները: Ներկայիս ունի երիտասարդական «Խաչմերուկ» եւ «Մանկական էջ» յաւելւածները:
Ունի իր սեփական տպարանը եւ խմբագրատան շէնքը: Հրատարակել է իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերէն ու պարսկերէն գրքեր եւ տպագրական այլազան պատւէրներ: Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդէսներին:
Ալիք-ի խմբագրատունը 1998 թւականին, փոխադրւեց իր նոր շէնքը, իսկ տպարանը 2006 թւականին փոխադրւաց այդ նոյն շէնքը:
Ներկայիս տպագրւում է 4350 տպաքանակով, ունի բաժանորդներ՝ Իրանի հայահոծ քաղաքներում եւ Սփիւռքի զանազան գաղթօջախներում: 2001 թ. յունւարի 23-ից «Ալիք»-ը տրւում է ինտերնետի (համացանց) վրայ։
2007 թւականին լոյս տեսաւ «Ալիք»-ի հիմնադրման 75-ամեակի առթիւ պատրաստւած գիրքը:

