Ամպլիտուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամպլիտուդ, (<լատ.՝ amplitudo - մեծություն), տատանման թափ, հավասարակշռության դիրքից ամենամեծ շեղումը ներդաշնակ տատանումների դեպքում։ Եթե տատանումը հաջորդական իմպուլսներով է, ապա ամպլիտուդ անվանվում է ամենամեծ շեղումը իմպուլսի տևողության ընթացքում։ ամպլիտուդ տերմինը հաճախ օգտագործում են նաև ավելի լայն առումով՝ որոշ չափով ներդաշնակին մոտ օրենքով փոփոխվող մեծությունների արժեքների, իսկ երբեմն էլ՝ նրանից բոլորովին տարբեր տատանումների նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png