Հրաչյա Շահազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Շահազիզյան
Ծնվել էփետրվարի 17, 1947(1947-02-17)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1969)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱրման Շահազիզյան

Հրաչյա Բաբկենի Շահազիզյան (փետրվարի 17, 1947(1947-02-17)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նավամոդելիստ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1987), Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1999)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1981), դոցենտ (1986)։ Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ։

Նավամոդելիստներ Արման, Բաբկեն և Գայանե Շահազիզյանների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Շահազիզյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 17-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետը։ 1969 թվականից դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1990-1993 թվականներին եղել է ինքնագործ տեխնիկական ստեծագործությունների, 1997 թվականից՝ Հայաստանի կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, 2005 թվականից՝ «Նավիգա» համաշխարհային կազմակերպության (Վիեննա) ԱԲ կորդային արագընթաց մոդելների բաժնի նախագահ[2][3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ութակի (1985, 1987, 1989, 1991, 1994, 2001, 2003), ԽՍՀՄ եռակի (1978, 1986, 1988) և Եվրոպայի չեմպիոն։ «Տուր-Եվրոպա» մրցաշարերի (1982, 1986), Համաշխարհային գավաթի խաղարկությունների (1998, 2000, 2004), միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի ռեկորդակիր[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13103
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 235։
  3. Հրաչյա Շահազիզյանի չեմպիոնական ռեկորդը
  4. «Հրաչյա Շահազիզյան. «Գիշերը փորձարկում ենք, ցերեկը՝ հաղթում»».