Հրաչիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչիկ Խաչատրյան
Ծնվել է1920
ԾննդավայրԳուգարքի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հրաչիկ Ավագի Խաչատրյան (1920, Գուգարքի շրջան), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Խաչատրյանը ծնվել է 1920 թվականին, Գուգարքի շրջանի Մեղրուտ գյուղում։ 1939 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին աշխատել Համզաչիմանի (այժմ՝ Մարգահովիտ) միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ Մինչև Գերմանա-խորհրդային պատերազմը, ուսուցիչ է եղել նաև Լեռնապատ գյուղի դպրոցում։ 1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ուղարկվել Ուրալի ռազմական գործարաններից մեկում աշխատելու։ 1942 թվականին գործուղվել է Օրենբուրգ քաղաքի զինվորական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ստացել է ականապատման, ականազերծման և պայթեցման ինժեների մասնագիտություն[1]։

1943 թվականին, երբ գերմանաֆաշիստական զավթիչները հարձակման են անցել Վորոնեժի, Կուրսկի և Օրյոլի ուղղությամբ, Խաչատրյանի զորամասը ազատագրել է մի շարք քաղաքներ և բնակավայրեր, մասնակցել է Վորոշիլովգրադի, Սումի, Չեռնիգով, Լուցկ, Ռովնո քաղաքների ազատագրմանը, ականազերծել թշնամուց գրաված տարածքները։ Խաչատրյանը Առաջին Բելոռուսական ռազմաճակատում կռվել է Լեհաստանի մի շարք քաղաքների ազատագրման համար, մարտերով հասել Բեռլին։ Մի քանի անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից վերադարձել ռազմաճակատ, կատարել առաջադրանքները։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Մարտական ծառայությունների համար արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությանը, պարգևատրվել Կարմիր աստղի, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար» և մի շարք այլ մեդալներով[1]։

Բանակից զորացրվելուց հետո Խաչատրյանը շարունակել է մանկավարժական աշխատանքը։ 1970 թվականից աշխատել է Մեղրուտի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։ Լավագույն աշխատանքի համար արժանացել է մի շարք խրախուսանքների, պարգևատրվել «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]