Հրաբխականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաբխականություն — երկրակեղևի խոր հորիզոններից մագմայական զանգվածների և հաճախ դրանց ուղեկցող գազանման նյութերի դեպի երկրի մակերևույթ տեղափոխման հետ կապված երևույթների ու պրոցեսների ամբողջություն: Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին մագմայի գործունեությունը պայմանավորող և տիեզ. երևույթները հրվիժակների առաջացումը Արեգակի վրա ևն): Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) Հ., ըստ տևողության և հրաբխ. կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ Հ., ըստ տեղի՝ օվկիանոսային, մայրցամաք., կղզային, ստորջրյա Հ., ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից Հ., ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ Հ., ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային Հ. ևն: Հայկ. լեռնաշխարհի տարածքին առավել բնորոշ են գեոսինկլինալային (յուրայի, կավճի, էոցենի դարաշրջաններում) և լեոնածին (օլիգոցենի, պլիոցենի և չորրորդական դարաշրջաններում) Հ.: ՀՀ տարածքի զգալի մասը (Աշոցքի, Լոռու, Եղվարդի, Կոտայքի, Ջերմուկի, Եռաբլրի սարահարթեր, Ջավախքի լեռներ) ծածկված է պլիոցեն-չորրորդականի Հ-յան նյութերով, որոնք պարունակում են շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ, խարամ, պեմզա ևն) հարուստ պաշարներ:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով