Հոքու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու (ճապոներեն` 俳句, բառացի` «սկզբնական, առաջին բանատողեր»), ճապոնական պոեզիայի ժանր (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա

Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։

Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը` նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 144։