Թանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թանկա կամ թանքա - ճապոնական պոեզիայի հնագույն ժանր` 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։

Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։

Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում` կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։

Նոր աշխուժություն է սկսվում 19-20-րդ դարերում, երբ թանկաները լցվում են սոցիալական մոտիվներով (Իսիքավա Թաքուբոքու

Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը` վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են («Դենտոսի»)։ Երրորդ ուղղությունը («Գենդայսի») ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին, հոքու գրողը` խայձին, իսկ ժամանակակից գրողը` սիձին։ Ճապոնական թանկաները հայտնի են աշխարհին որպես պոետական արտակարգ նրբագեղության և հակիրճ, լակոնիկ ձևի բանաստեղծություններ։ [1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան», էջ 84. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով