Ռենգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենգա (ճապ.՝ 連歌 - «բանաստեղծության շղթա, շարված հանգեր»), ճապոնական պոեզիայի ժանր։

Առաջացել է 11-12-րդ դարերում` պոետական խաղից` հիմնված թանկայի տան կառուցման մեջ խմբային բանաստեղծման վրա։ Խաղին մասնակցողը առաջադրում էր 7-7 վանկանի երկտող, հաջորդ մասնակիցը պիտի մտածեր նախերգ (5-7-5 վանկերից կազմված), որպեսզի ստացվեր թեմատիկ ամբողջություն։ Եռատողի համար հնարվում էր նոր երկտող-վերջնամաս, որը նորավի էր մեկնաբանում ամբողջ թեման և հիմք էր հանդիսանում հաջորդ եռատողի համար ու այդպես մինչև 50, 100, 1000 և ավելի տները։ Դասական ռենգայի ծաղկումը 14-րդ դարն է («Ցուկուբայսու» հատընտիրը)։ 15-րդ դարում տարածվեց կատակային ռենգան (հայկայ ռենգա), որի ճանաչված վարպետը 17-րդ դարում Իհարի Սայկակուն էր։ Ռենգայի մեջ մտնող եռատող տնից առաջացավ հոքու։ Ռենգան կիրառվել է մինչև 19-րդ դարի ավարտը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 208։