Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
հուն․՝ Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο
Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի շենքը
Տեսակպետական բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված էհունվարի 12, 1837
Անվանված էMetsovo?
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Greek Universities Network?[1] և Open Technologies Alliance?[2]
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կայքntua.gr(անգլ.)
Հունաստան Հունաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Հունաստան Հունաստան|տեղորոշման քարտեզներ]].
 National Technical University of Athens Վիքիպահեստում

Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հուն․՝ Εθνικό Μετσόβιο Πολυτεχνείο), բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համալսարան, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Համարվում է Հունաստանի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությւոններից մեկը։

Հիմնադրվել է 1837 թվականի հունվարի 12-ին[3]։ Համալսարանն ունի պետական ուսումնական հաստատության կարգավիճակ և հովանավորվում է Հունաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է Հունաստանի թագավորի հրամանով՝ 1836 թվականի դեկտեմբերի 31-ին՝ արվեստի թագավորական դպրոցի հետ մեկտեղ։ Առաջին հերթին այն եղել է, որպես արհեստավորների և շինարարների վերապատրաստման դպրոց։

1840 թվականից սկսած դպրոցի հանրաճանաչություն է ձեռք բերել, որին նպաստել է սոցիալ-տնտեսական դրական փոփոխություններն ու տեղաշարժերը։ Դա հիմնականում պայմանավորված էր Հունաստանի անկախության վերականգնմամբ և օսմանյան լծի թոթափմամբ։ Այն վերածվեց ամենօրյա տեխնիկական դպրոցի, որի ներսում գործում էր նաև կիրակնօրյա վարժարան։ Կարևոր նվաճում էր այն, որ ուսումնական հաստատությունը ստացավ իր առանձին շենքը Պիրեյոսում։ 1843 թվականին դպրոցը բաժանվեց երեք մասնաճյուղերի՝ կիրակնօրյա արհեստագործական դպրոց, ամենօրյա քոլեջ և գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։

Այդ ժամանակից ի վեր գեղարվեստի ուսումնարանը հայտնի դարձավ Մեցովոյի պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումով։ 1887 թվականին ինստիտուտը բաժանվեց տեխնիկական բնագավառի երեք ֆակուլտետների՝ կառուցողաշինական, ճարտարապետական և ինժեներական։

1917 թվականին ինստիտուտը վերակազմավորվեց Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված հատուկ օրենքով։ Հունաստանում «Սև գնդապետներ»-ի դիկտատուրայի տապալումը նոր հաջողությունների սկիզբ հանդիսացավ համալսարանի համար։ Սակայն նույն թվականին համալսարանի ուսանողները ապստամբել են և Հունաստանի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։ Արդյունքում զոհվել են 28 ուսանողներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  2. https://web.archive.org/web/20240407134626/https://eellak.ellak.gr/ta-meli-tis-eellak/
  3. «Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատմություն» (հունարեն). NTUA.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։