Հյուզ եղբայրներ
| Հյուզ եղբայրներ | |
|---|---|
Ալբերտը ձախից իսկ Ալեն աջից |
|
| ԱԱՀ՝ | Ալբերտ և Ալեն Հյուզ |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 1, 1972 |
| Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1993 – ցայսօր |
| Կայք՝ | IMDb-ում |
Հյուզ եղբայրներ (անգլ.՝ Albert Hughes և Allen Hughes) ամերիկացի կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ:
Կյանքը և կարիերան [խմբագրել]
Երկվորյակ եղբայրներ են, ծնվել են աֆրոամերիկացի հորից և ամերիկահայ մորից, որի ընտանիքը թեհրանցի իրանահայեր էին: Կինոյով զբաղվելու որդիների ձգտումը քաջալերելով` մայրը նրանց տեսախցիկ է նվիրել, երբ 12 տարեկան էին: Տղաներն սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով («Սպառնալիք» և «Շրջանցում»): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի կինոդպրոցում: Եղբայրների առաջի ֆիլմը` «Սպառնալիք 2: Հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է «Կաննի կինոփառատոն»-ում: Հաջորդ աշխատանքը` «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995-ին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում: Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999-ին «Սանդենս» կինոփառատոնում: 2001-ին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը` Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ: Նրանց հեռուստադեբյուտն է դարձել «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալը: Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում: «Սպառնալիք 2: Հասարակություն» և «Հանգուցյալ նախագահներ» ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե: Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը): Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ` զենքի վերահսկման վերաբերյալ («Պատահական գնդակ» և «Այս պատերն անկանխակալ են»), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 «Կլիո»-ն:
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
- 1993 - Սպառնալիք 2: Հասարակություն
- 1995 - Հանգուցյալ նախագահները
- 1999 - Ամերիկացի կավատ - վավերագրական
- 2001 - Դժոխքից
- 2010 - Եղիայի գիրքը
- 2013 - Քանդված քաղաք