Հիպպոնաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hipponax of Ephesus.jpg

Հիպպոնաքս Եփեսացի (մ.թ.ա. 6-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ-քնարերգու: Ուներ ազնվական ծագում, սակայն կյանքն անցկացրել է աղքատության մեջ: Իր անհաշտ բնավորության և մաղձով ու ծաղրով լի բանաստեղծությունների պատճառով վաստակել է բազմաթիվ թշնամիներ, իսկ մ.թ.ա. 540թ. արտաքսվել է Եփեսոսից:

Իր բանաստեղծություններում ծաղր ու ծանակի էր ենթարկում ամեն ինչ, անգամ բարձրաոճ, հերոսական գրականությունը: Պոեզիայի նյութ է դարձրել ամենաառտնին, ոչ բանաստեղծական երևույթներ, գրել ռամկական, տեղ-տեղ բռիության հասնող լեզվով, գործածել օտարաբանություններ: Նրա ոտանավորները նորություն էին և՛ բովանդակության, և՛ լեզվի, և՛ տաղաչափության առումով:

Նրա ստեղծագործություններից մեզ են հասել միայն փոքրիկ պատառիկներ:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝